Աշխարհն ավելի վտանգավոր է դարձել, քան Խորհրդային Միության փլուզման ժամանակներից ի վեր երբևէ՝ հաշվի առնելով Ռուսաստանի և Իրանի գործողությունները: Այս կարծիքը հայտնել է ԱՄՆ-ի փոխնագահ Մայքլ Փենսը՝ հունիսի 5-ին ելույթ ունենալով Ատլանտյան խորհրդում:
«Միջազգային սահմաններն ուժով վերաձևելու Ռուսաստանի փորձերից մինչև Մերձավոր Արևելքի իրադրությունն ապակայունացնելու Իրանի փորձեր ու ահաբեկչության գլոբալ սպառնալիք, որը կարող է մարդկանց խոցել ամենուրեք: Ինչպես երևում է՝ աշխարհն անհամեմատ ավելի վտանգավոր է դարձել, քան շուրջ քառորդ դար առաջ կոմունիզմի անկման ժամանակներից ի վեր երբևէ»,- նշել է Փենսը:
Փոխնախագահի խոսքով՝ ԱՄՆ-ը հետևում է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորություններին՝ ղեկավարվելով դաշինքի կանոնադրության համապատասխան հոդվածով, ըստ որի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից մեկի վրա հարձակումը գրոհ է ամբողջ ռազմական դաշինքի դեմ։









































