Saturday, 18 07 2026
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հայաստանը ռուսական գետը նորից չի մտնելու. Ռուսաստանը տեռորիստ պետություն է
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
ԱՄՆ֊ի հետ հնարավոր գործարքը Իրանի պահպանողականները շարունակում են «դավաճանություն» համարել

Նման երկիրը անվտանգ չի լինում

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ուսանողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ առանց Ռուսաստանի Հայաստանի համար դժվար կլինի ապահովել իր անվտանգությունը, երբ մենք ունենք Ադրբեջանի և Թուրքիայի նման հարևաններ, երբ Ադրբեջանն իր սպառազինությունն ավելի ու ավելի հարձակողական է դարձնում:

Որ Հայաստանի համար անվտանգության միայնակ ապահովումը դժվար կլինի՝ անհերքելի է, սակայն հարցն այն է, թե ինչքանով է Հայաստանն իր անվտանգությունը մեծացնում Ռուսաստանի օգնությամբ: Այստեղ, ահա, իրավիճակը, մեղմ ասած, հարաբերական է: Ի մասնավորի՝ իսկ ինչպե՞ս, ո՞ւմ օգնությամբ է Ադրբեջանի սպառազինությունը դառնում հարձակողական: Իսկ ո՞վ է Ադրբեջանի սպառազինության ամենախոշոր մատակարարը: Ո՞վ է Ադրբեջանի հետ սպառազինության անխռով բիզնեսով զբաղվում: Ո՞վ է Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառում՝ վտանգի տակ դնելով Արցախի ու Հայաստանի սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչությանը: Իսկ ո՞վ է Ադրբեջանին՝ Հայաստանին սպառնացող երկրին, ռազմավարական գործընկեր հռչակում՝ լինելով Հայաստանի անվտանգության երաշխավոր և դաշնակից: Այս բոլոր հարցերն ունեն մեկ պատասխան՝ Ռուսաստանը: Եվ այս պայմաններում խոսել այն մասին, որ Հայաստանը Ռուսաստանի օգնությամբ իր անվտանգությունն է ապահովում, մեղմ ասած, հարաբերական է, եթե ոչ միանգամայն կոնկրետ. Հայաստանը Ռուսաստանի «օգնությամբ» ընդամենը սահմանափակում է անվտանգություն ապահովելու իր հնարավորությունները:

Անվտանգություն ապահովելը նշանակում է ունենալ ընտրության հնարավորություն: Հայաստանն ունի՞ ընտրության հնարավորություն: Ռուսաստանը Հայաստանին թողնո՞իմ է ընտրության հնարավորություն: Սա բոլորովին չի նշանակում, որ Հայաստանը պետք է խզի կապերը Ռուսաստանի հետ, հրաժարվի այն ռազմա-տեխնիկական պայմանավորվածություններից, որ ունի: Սա նշանակում է ընդամենը, որ Հայաստանում պետք է դադարել պետական մակարդակով հասարակության ուղեղները լվանալու փորձերից և Ռուսաստանը չներկայացնել մեր անվտանգության երաշխավոր՝ հասարակության մեջ խորացնելով այն ստերեոտիպերը, որ աշխարհում բոլորը կա՛մ մեր թշնամին են, կա՛մ անտարբեր են մեր հանդեպ, իսկ ահա Ռուսաստանը միակ պաշտպանն է, ինչ էլ որ լինի: Իրականում, նման մտայնությունների հետևողական խորացումը հասարակական շերտերում ուղղակի հարված է Հայաստանի անվտանգությանը, քանի որ ջլատում է հասարակական կամքն ու կաթվածահար անում գիտակցությունը: Հայաստանն անվտանգ է այն դեպքում, երբ կունենա ընտրության հնարավորություն, երբ հնարավորություն կունենա լիարժեքորեն դիվերսիֆիկացնել իր անվտանգության հետ կապված հարաբերությունները և երաշխավորների փոխարեն կունենա գործընկերներ:

Հայաստանի անվտանգության երաշխավոր չի կարող լինել կոնկրետ երկիր: Հայաստանն այդ աշխարհագրական դիրքում և տնտեսա-քաղաքական իրավիճակում չէ: Հայաստանի անվտանգության երաշխավորությունը կլինի գործընկերների ընտրության հնարավորությունը: Իսկ դա էլ իր հերթին որակական արդյունք կտա այդ հնարավորությունն օգտագործելու պարագայում: Այստեղ արդեն գալիս ենք ներքին իրավիճակին: Այսինքն՝ Հայաստանում ընտրության հնարավորություն պետք է լինի նաև ներքին հասարակական-քաղաքական իրավիճակում, ասել է թե՝ չպետք է լինեն ընդդիմադիր և իշխանական քաղաքական մոնոպոլիաներ, չպետք է լինի պալատական տնտեսություն՝ մենաշնորհներով և օլիգարխներով, քրեական տարրերով կեղծվող ընտրություններ: Այդ դեպքում էլ Հայաստանը կկարողանա արդյունավետորեն օգտագործել անվտանգության գործընկերների արտաքին ընտրության հնարավորությունները: Այսօր, սակայն, մեր անվտանգության երաշխավորի գործուն աջակցությամբ Հայաստանն ընտրության հնարավորությունից զուրկ է և՛ դրսում, և՛ ներսում: Նման երկիրը անվտանգ չի լինում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում