Friday, 17 07 2026
Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 224 դեպք, տուգանքի չափը՝ 88.2 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը․ Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին
9 գործնական կանոն՝ սննդակարգի խելամիտ ու արդյունավետ փոփոխության համար
Մարզական սպորտ-ճամբարի խոհանոցի արտադրական գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Երևանի պարեկները գիշերային ծառայության ժամանակ թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են ՀՀ և ՄԱԿ-ի միջև խաղաղապահության և խաղաղաշինության ոլորտներում համագործակցության հարցեր
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ կա վիրավոր
Մեկ օրում՝ -80.2-ից մինչև +49.5 աստիճան
Ծաղկաձոր համայնքում գործող սպորտային ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է
Նեթանյահուն չեղարկել է իր այցն ԱՄՆ
Նյու Յորքում հանդիպել են ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
23:30
Ռուսաստանը և Ուկրաինան զոհված զինվորականների մարմինների փոխանակում են կատարել Բելառուսի տարածքում
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման շրջանակներում ԱԱԾ-ում քննարկվել են սահմանների համալիր կառավարման խնդիրները
Ադրբեջանում կանցկացվեն «Eternity-2026» եռակողմ հրամանատարաշտաբային զորավարժությունները
Բացօթյա համերգ՝ նվիրված ՀՀ-ի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրման 20-ամյակին
22:50
Իսպանիայում անտառային հրդեհների պատճառով հարյուրավոր մարդիկ են տարհանվել
Առևտրային բանկերը առաջին կիսամյակում արձանագրել են շուրջ 214 մլրդ դրամի զուտ շահույթ
22:30
Մոլդովան մտադիր է մինչև 2030 թվականն  անդամակցել ԵՄ-ին
ՀՀ-ն հաստատակամ է շարունակել արդյունավետ գործակցությունը ԵՄ առաքելության հետ. Գրիգորյան
22:10
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց
22:07
«Փյունիկ»-ը հաղթեց «Մարսաշլոկ»-ին և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում է
Պատիժը դեռ նոր է սկսվել. կծիկը բացվելու է
21:50
Զելենսկին հաստատել է ՊՆ-ի և ԶՈւ գլխ․ շտաբի միջև առկա հակամարտությունը
21:40
«Զովք»-ի շուրջ տարածված պատմությունը ներկայացվել է միակողմանի․ ընկերությունը հրապարակել է միջադեպի իրական պատկերը
ՀԱՄԱՍ-ը Իրանից պահանջել է ավելացնել աջակցությունը և միջնորդել ԱՄՆ-ի հետ բանակցություններում
Մեկնարկում է ԹՐԻՓՓ-ի վավերացվումը. անվտանգություն և խաղաղություն
21:09
Ոչ ոք չի ցանկանում մասնակցել այս հանդիպմանը. Տուխել
Ալիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համար
21:03
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

«Ծռության» զոռբա և «էգ» ծնողները

Եվս մեկ-երկու խորհրդարանական արտահերթ նիստեր, որոնց ընթացքում կհաստատվի կառավարության ծրագիրը, ու քաղաքական դաշտը կանցնի արձակուրդային ռեժիմի: Լարված ընրական ցիկլը, խորհրդարանի ու Երևանի ավագանու ընտրությունները թույլ հույսեր էին ծնում, որ կունեանք գոնե փոքր-ինչ փոխված քաղաքական իրավիճակ, կլսենք նոր գաղափարներ, մտքեր, հասարակությանը կտրվեն նոր մեսիջներ: Նման բան տեղի չունեցավ: Այս ընտրություններն ամրագրեցին իշխանական ստատսուս-քվոն` բաց թողելով բուն իշխանության ձևավորմսն հարցը և ձևակերպելով հասարակության ամբողջական մեկուսացումն այդ գործընթացից:

Հայաստանում սկսվում է քաղաքականության ճահճացման, ստագնացիայի փուլը և արդար չէ դա միայն կապելը ամռան ամիսների, հանգստի շրջանի հետ, որովհետև, դրանցից անկախ, բացակայում է քաղաքական օրակարգը: Չգիտենք` ինչպես է կապիտալացվելու ՀՀԿ-ի, այսպես կոչված, հաղթանակը: Ինչ կապ ունի ընդհանրապես այդ հաղթանակը պետության և ժողովրդի հետ, եթե դրան չհաջորդեց որևէ ռացիոնալ գաղափար, իդեա, որոնք առաջիկա չորս-հինգ տարում պետք է միավորեն հասարակությանը: Չի երևում որևէ նախադրյալ, որ թվացյալ այդ հաղթանակը ծառայեցվելու է պետության նոր որակի ստեղծմանը, որովհետև համակարգի ներսում իշխանության համար ծավալվսծ և նոր թափ հավաքող հակադրությունը չունի որևէ քաղաքական բաղադրիչ, չի շոշափում երկրի զարգացման հեռանկարի հետ կապված որևէ խնդիր: Գործ ունենք պալատական գզվռտոցի հետ, որի տարբեր փուլերում կլինեն պաշտոնանկություններ և սեփականության բաժանումներ, ընտրողաբար արվող կոռուպցիոն բացահայտումներ և բեմականացված սկանդալներ, այսինքն` այն ամենը, ինչը կապված է ներիշխանական խարդավանքների հետ, աղմուկ, որը որևէ կերպ չի սասանի կոռուպցիայի և մենաշնորհների հիմքերը և գործընթաց, որն աղերս չունի պետության զարգացման հետ:

Ըստ էության, քաղաքական պարապուրդի մեջ է լինելու նաև խորհրդարանական ընդդիմությունը, որը համարում է, թե պատասխանատվություն չի կրում «ծախված» հասարակության առաջ: Վտանգավոր մի մտայնություն, որը միտված է զրոյացնելու ընդդիմության պատասխանատվությունը, մեղքը, որովհետև եթե ընտրական գործընթացի ժամանակ, դրանից առաջ և հետո, հասարակությանը չի առաջարկվում որևէ գաղափար, ծրագրային «ապրանք», որն ավելի արժե տաս հազար դրամից կամ գոնե կարևորեր հրաժարումն այդ տաս հազար դրամից, ապա հասարակության «ծախվածության» համար պատասխանատու է ոչ միայն նրան «գնած» իշխանությունն, այլ նաև այն ընդդիմությունը, որ «էժանով» օտարել է նույն այդ հասարակությանը` հանուն թվացյալ հաղթանակի ու մի քանի մանդատների:

Որևէ բովանդակային ազդակ չկա նաև անբանակ մնացած գեներալից կամ հասարակությանը խաղաղության կարգախոսով «կապիտուլացնող» առաջին նախագահի թիմից: Հունիսի 8–ին մեկնարկում է «Սասնա ծռերի» տասնչորս անդամների դատավարությունը, այդ օրը լինելու է նաև «ծռության» երթ:

Ահա, թե ամռան ամիսներին ինչով է լցվելու քաղաքական վակուումը: Դարձյալ «Ծռության» հարցը բերվելու է օրակարգ` որպես հետևանք գործող համակարգի անորակության և անտաղանդության, նաև` որպես ահազանգ, որ «Ծռությունը» մնում կենսունակ, քանի կան դրա ծնողները` ցինիկ և զոռբա իշխանությունը ու նվնվան և «էգ» ընդդիմությունը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում