Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Հովիկ Աբրահամյանի ջանքերով սնանկացած «Յունիֆիշ» ընկերության սեփականատիրոջը ապօրինաբար փորձում են տնից վտարել

Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը և մի քանի այլ պաշտոնյաներ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար սնանկության հասցրին Հայաստանում ձկնաբուծական բիզնեսով զբաղվող ամենախոշոր ընկերություններից մեկը՝ «Յունիֆիշ»-ը, և մեղքը բարդեցին ռուսական ռուբլու արժեզրկման վրա: Այս ընկերությունը համարվում էր ամենաառաջատարը այս ոլորտոմ և արտահանման ծավալներով գերազանցում էր բոլորին: Ընթացքում, սակայն, հայտնի պատճառներով ընկերությունը սկսեց ֆինանսական խնդիրներ ունենալ, վարկեր, ու բանը հասավ սնանկության: Ընկերության տնօրենը բիզնեսն առողջացնելու համար բանկում գրավադրել էր իր ամբողջ ունեցվածքը, անգամ իր տունը և հողամասը, սակայն առանց երկար-բարակ ձգելու, սպասելու, որ առողջացման ծրագիրը կյանքի կոչվի, բանկը ընկերությունը սնանկ ճանաչեց: Չսպասելով դատարանի վերջնական որոշման, դատական ակտի՝ բանկը գրավադրված գույքը հանել է աճուրդի, վաճառել, և այսօր գնորդը, բանկի աշխատակիցները և գործում շահագրգռված բազմաթիվ անձինք սպառնալիքներով փորձում են տանից դուրս հանել սեփականատերերին ու տիրանալ առանձնատանը:

«Յունիֆիշ» ընկերության սեփականատեր Արմեն Մկրտչյանը ընկերության սնանկացումից հետո 2015 թվականն որոշակի խնդիրների պատճառով հեռացել է, Հայաստանում չէ, բնակարանում ներկայումս բնակվում է միայն նրա կինը՝ Անուշիկ Մկրտչյանը: Վերջինս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ տունը երկու տարի է՝ աճուրդի է հանված եղել, բայց այն երբեք չի հանդիսացել բանկի սեփականությունը: Տունն իրեն է պատկանում, իսկ բանկում գրավադրված է եղել միայն տունը՝ շենքը և հողատարածքը, իսկ ներսի կահավորումը և մնացած այլ առարկաներ ու գույք գրավադրված չեն եղել: Ո՛չ բանկը, ո՛չ դատարանը որևէ կերպ չեն ծանուցել, որ բնակարանի վաճառքի աճուրդ է կայացել, և գնորդ կա:

«Մի քանի օր առաջ բանկից սնանկության կառավարիչը և ինչ-որ մարդիկ եկան՝ ասելով, թե գնորդ կա, և նա ինձ առաջարկություն ունի: Ես առաջարկել եմ, որ գնորդը ինձ գումար տա, որ ես դուրս գամ, վաճառեմ, քանի որ գնալու այլ տեղ չունեմ: Խոսքը 100-150 հազար դոլարի մասին է: Այդ գնորդը, սնանկության կառավարիչը ու հարյուր այլ մարդիկ Բրաբուսներով, Խամերներով, Խաչատուր Սուքիասյանի թիկնազորի պետով եկել էին ու ինձ ասացին, որ ուզում են տունը գնել, վերավարկավորում անել: Ես ասացի, որ կա՛մ որևէ այլ տեղում բնակարան եմ ուզում, կա՛մ փողը: Նրանք սկսեցին կահույքի գնով հետաքրքրվել և այլն, բայց ես ասացի, որ չեմ վաճառում, և նրանք գնացին: Մի քանի օր անց ես տեղեկանում եմ, որ նույն մարդը մասնակցել է աճուրդին և գնել է բնակարանը՝ այն դեպքում, երբ ես բանկից ճշտել եմ, որ աճուրդ չի կայացել, և բանկի հաշվեհամարին համապատասխան գումարը չի փոխանցվել: Բացի այդ, բանկից ինձ ասացին, որ ռեալ գնորդ դեռ չունեն»,- պատմեց տիկին Մկրտչյանը:

Մի քանի օր առաջ՝ մայիսի 27-ին, գնորդը՝ Էմիլ Եղիազարյանը, արդեն տանտիրոջ կարգավիճակով այցելում է տիկին Մկրտչյանին և սպառնալից ձայնով հորդորում իր պայմանների հետ հաշվի նստել, այլապես մարդիկ կբերի ու իր ձևով հարցերը կլուծի: «Դրանից հետո սնանկության կառավարիչը եկավ, փորձեց հասնել նրան, որ ես գինը իջեցնեմ, բայց չհամաձայնեցի: Նա ինձ ցույց տվեց գնորդի՝ սեփականության վկայականը, մինչդեռ, ինչպես արդեն ասացի, բանկից ասում են, որ գնորդ դեռ չկա»,-ասաց տիկին Մկրտչյանը՝ հավելելով, որ երեկ երեկոյան գնորդը ոստիկանների հետ այցելել է իր տուն:

Ոստիկանները տիկնոջն ասել են, որ իրենք քաղաքացուց դիմում են ստացել, որ նա ապօրինաբար ներխուժել է իր տուն և հիմա պետք է ազատի բնակարանը: Տիկին Մկրտչյանին հաջողվում է հետ պահել ոստիկաններին: Նա այսօր առավոտյան դատարանում բողոք է ներկայացրել՝ վիճարկելով աճուրդի կարգով տեղի ունեցած բնակարանի առքուվաճառքի գործընթացը: «Ես այդ գնորդներին այլևս չեմ ուզում տեսնել: Թող գնան դիմեն դատարան, ապացուցեն, որ գնել են բնակարանը, ունեն օրինական սեփականության վկայական և դատարանի վճռով ԴԱՀԿ-ի կողմից կազմակերպեն վտարման գործընթաց»,- նկատեց տիկին Մկրտչյանը՝ հավելելով, որ ոստիկանները խոստացել են վերադառնալ այսօր երեկոյան, ժամը 17-ին, և եթե դատարանից բողոքարկման թերթիկը չլինի, իրենք կվտարեն տնից տիկնոջը:

Ի դեպ, տիկին Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սկսած 2015 թվականից, երբ ընկերության գործերը վատացան, կառավարությունից ոչ մի անգամ որևէ փորձ չի եղել աջակցելու ընկերությանը, որպեսզի ոտքի կանգնի: Մինչդեռ ամեն օր հեռուստատեսությամբ խոսում են, թե ինչպես են իրենք աջակցում բիզնեսին, պայմաններ ստեղծում և այլն:

«Ի՞նչ աջակցության մասին է խոսքը, երբ անգամ հաշվի չառնելով ներկայացված առողջացման ծրագիրը՝ առանց դատական նիստի, առանց ժամի դատավորը դուրս եկավ միջանցք ու հայտարարեց, որ «Յունիֆիշը» սնանկ է: Այսքանից հետո էլ ի՞նչ աջակցություն կարելի է ակնկալել»,- ասաց մեր զրուցակիցը:

Փաստորեն ներկայիս կառավարությունը համեստորեն, մի բան էլ նրան գերազանցելով՝ շարունակում է նախորդի գործելաոճը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում