NASA-ն պատրաստ է 12 հազար դոլար վճարել նրանց, ովքեր 70 օր կպառկեն անկողնում: Բանն այն է, որ գիտնականները ցանկանում են հետազոտել միկրոձգողականության ուժը մարդու օրգանիզմի վրա:
Փորձաքննությունից առաջ կամավորները ամեն օր պետք է որոշ հանձնարարություններ կատարեն, որպեսզի գիտնականները կարողանան նրանց օրգանիզմը նորմալ պայմաններում ուսումնասիրել: Հետո նրանք 70 օր կանցակցնեն մահճակալին գամված: Լույսը միացած կլինի օրական 16 ժամ, իսկ գիշերը կտևի 8 ժամ:
Մասնակիցները հասանելիություն կունենան համակարգչային խաղերին, համացանցին, հեռուստացույցին, գրքերին, նրանք նաև այցելուներ կունենան:
Կամավորները պառկած չեն լինի միայն թեստեր անցկացնելիս:
Փորձաքննությունից հետո դրա մասնակիցները 14 օր վերականգնողական պրոցեդուրաներ կանցնեն։
Այս մասին հաղորդում է Federal Post-ը:










































