Sunday, 12 07 2026
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է

Ինչու է Եվրամիությունը Թուրքիային կրկին հիշեցնում հայ-թուրքական խնդրի մասին

Թուրքագետ Լևոն Հովսեփյանը արտառոց չի համարում Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի վերջին հայտարարությունը հայ-թուրքական հարաբերությունների մասին:

Պաշտոնական Բրյուսելը Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի հերթական նիստի ընթացքում վերահաստատել էր իր պատրաստակամությունը աջակցելու հայ-թուրքական հաշտեցմանը՝ կոչ անելով կողմերին ներգրավվել այդ գործընթացին առանց նախապայմանների:

«Չեմ կարծում, թե սա ինչ-որ արտառոց հայտարարություն է, որովհետև որևէ նորություն չի պարունակում: Եվրամիությունը մշտապես բարձրաձայնել է իր մտահոգությունները՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ: Ակնհայտ է, որ Թուրքիան է իր քաղաքական վարքագծով պատասխանատու հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակի համար: Եվրամիությունը իր հայտարարություններում, այդ թվում՝ առաջընթացի վերաբերյալ զեկույցներում հստակ շեշտադրում է անում գործընթացի տապալման վրա, որ Թուրքիան ունի պատասխանատվության իր մասնաբաժինը: Այս առումով հայ-թուրքական հարաբերությունների ներկայիս վիճակը մտահոգում է Եվրամիությանը, թեև Եվրամիությունում էլ գիտակցում են, որ ներկա իրողությունների պայմաններում գրեթե անհնար է դառնում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը այս իրավիճակում, երբ Թուրքիան լուրջ խնդիրներ ունի հենց Եվրամիության հետ հարաբերություններում: Այսինքն՝ կարող ենք ասել, որ սա ևս մի հիշեցում էր Թուրքիային այս խնդրի մասին՝ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների դժվարին այս իրավիճակում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց թուրքագետը:

Մասնագետը չի կարծում, թե սա Եվրամիության նոր նախաձեռնություն է՝ ուղղված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, սա պարզապես հիշեցում է դեռևս 2009թ. սկսված հայ-թուրքական գործընթացի մասին. «Միջազգային հանրությունը հստակորեն տեսնում է քայլերի հաջորդականությունը, որ տապալման ողջ պատասխանատվությունը ընկած է թուրքական կողմի վրա»:

Իսկ կարո՞ղ ենք սպասել միջնորդական նախաձեռնություններ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում եվրոպական առանձին պետությունների կողմից, ինչպիսին է, օրինակ, օրեցօր հզորացող Գերմանիան կամ Ֆրանսիան: Հարցին թուրքագետ Լևոն Հովսեփյանը հետևյալ պատասխանը տվեց. «Չեմ կարծում, թե որևէ քայլ կլինի առանձին երկրների ձևաչափով: Եվրամիությունը դիտարկում է այդ խնդիրը իր ընդհանուր քաղաքականության համատեքստում, ուստի լինի դա Ֆրանսիան կամ Գերմանիան՝ չեմ կարծում, որ այս իրավիճակում առանձին նախաձեռնությամբ հանդես կգան, որովհետև նույն Եվրամիության ներսում բավական լուրջ խնդիրներ կան՝ կապված Եվրամիության ընդհանուր քաղաքականության հետ: Սա Եվրամիության պաշտոնական քաղաքականության տրամաբանության մեջ է, ոչ թե առանձին երկրների»:

Կարո՞ղ ենք ասել, որ Եվրամիություն-Թուրքիա հարաբերությունների վատթարացումը, արժեքային, ժողովրդավարական որոշակի հետընթացը Թուրքիայում էլ ավելի հեռացրին Հայաստանը և Թուրքիան հարաբերությունների կարգավորման հեռանկարից: Այս հարցի առնչությամբ թուրքագետն ասում է, որ, անշուշտ, Եվրամիություն-Թուրքիա հարաբերություններն էական ազդեցություն ունեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարի վրա:

«Միանշանակ, երկրի ներսում ժողովրդավարական գործընթացներով առաջնորդվող Թուրքիան էլ ավելի մոտ կլիներ այն գործընթացներին, որոնք կարող էին տեղավորվել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման շրջանակում: Բայց այս պարագայում Եվրամիության հետ հարաբերությունների վատթարացումը, երկրի ներսում տեղի ունեցող ոչ ժողովրդավարական բարդ գործընթացները ավելի են մեզ հեռացնում հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարից: Այս իրավիճակում հարաբերությունների հնարավոր կարգավորման որևէ ռեսուրս, նախանշան չեմ տեսնում»,- ավելացրեց թուրքագետ Լևոն Հովսեփյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում