Friday, 10 07 2026
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիր
Պուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. Սահակաշվիլի
«Մարտին սթար»-ի վանիլային բրիկետ պաղպաղակի արտադրական գործունեությունը կասեցվել է
ԵԱՀԿ-ն կորցնում է Վրաստանի հասարակության վստահությունը. Կոբախիձե
Դատախազական ներգործության արդյունքում՝ Շիրակի մարզի Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
15:10
Ռյուտեն և Զելենսկին Փարիզում կմասնակցեն Ուկրաինային աջակցող «Կամեցողների կոալիցիայի» հանդիպմանը
Ադրբեջանը «կփրկի՞» Թուրքիային
14:50
Մայիսի սկզբից ավելի քան 800 առևտրային նավ է անցել Հորմուզի նեղուցով. CENTCOM
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
14:30
Դանիան ֆինանսական աջակցություն է հատկացրել Ուկրաինային
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք

Վիգեն Սարգսյանը հանդիպել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի հետ

Պաշտոնական այցի երկրորդ օրը` մայիսի 30-ին, կայացել է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսի հետ։ Ողջունելով հայաստանյան պատվիրակության այցը Կիպրոս, Նիկոս Անաստասիադիսը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա դարավոր բարեկամության վրա խարսխված հայ-կիպրական համագործակցո! ւթյունը խորացնելու գործում։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ՀՀ պաշտպանության նախարարը Կիպրոսի նախագահին է ներկայացրել կիպրացի իր պաշտոնակցի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները, նշել ուղղությունները, որոնց շուրջ կարող է ծավալվել երկու երկրների պաշտպանական գերտեսչությունների համագործակցությունը։

Կիպրոսի նախագահը բարձր է գնահատել հայկական համայնքի դերը, որը ներդաշնակ կերպով ինտեգրվել է Կիպրոսի հանրային կյանքին, միևնույն ժամանակ` պահպանելով իր մշակույթը, լեզուն և կրոնական ինքնությունը: Վիգեն Սարգսյանի խնդրանքով Նիկոս Անաստասիադիսը ներկայացրել է Կիպրոսի խնդրի շուրջ վերջին զարգացումները։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արցախյան հիմնախնդրին։ ՀՀ պաշտպանության նախարարը երախտագիտություն է հայտնել Կիպոսի նախագահին՝ Արցախի հարցում կառուցողական և հետևողական դիրքորոշման համար։ Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների փոխգործակցության զարգացման համար առկա է մեծ ներուժ, որը պետք է իրացնել։

Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի հետ։ Ողջունելով Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությանը, Դիմիտրիս Սիլուրիսը կարևորել է այցը և նշել, որ պատմական բարեկամական կապերը պետք է հարստացնել նաև գործնական քայլերով։ Հայաստանի պաշտպանության նախարարը, հիշատակելով 2015 թվականին Հայաստանում կայացած Սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն, տեղեկացրել է, որ Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, որի պարագայում կտրուկ բարձրանում! է Ազգային ժողովի դերը։ Այս համատեքստում, Վիգեն Սարգսյանի համոզմամբ, առավել կարևորվում է միջխորհրդարանական խմբերի համագործակցությունը, ինչպես նաև խորհրդարանական պատվիրակությունների փոխգործակցությունը միազգային հարթակներում, ինչն առավել արդյունավետ կդարձնի միասնական քաղաքական մարտահրավերներին համատեղ ուժերով դիմակայելը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կիպրոսյան և արցախյան հիմնախնդիրներին առնչվող հարցեր։

Մայիսի 30-ին Վիգեն Սարգսյանը հանդիպել է նաև Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ։ Կիպրոսի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, որպես հայ-կիպրական փոխգործակցությունը խորացնելու կարևոր նախադրյալ, նշել է երկու ժողովուրդների բազմադարյա բարեկամությունը։ Իոաննիս Կասուլիդեսը կարևորել է նաև հայ համայնքի գործոնը, որը լիարժեք ինտեգրվել է Կիպրոսի հասարակական-քաղաքական կյանքին՝ միևնույն ժամանակ նաև պահպանելով իր ազգային ինքնությունը։ Կիպրոսի արտաքին գործերի նախարարի համոզմամբ՝ Վիգեն Սարգսյանի այցը կարող է հզոր ! ազդակ դառնալ հայ-կիպրական համագործակցության խորացման համար, մասնավորապես՝ պաշտպանական ոլորտում։ Նախարար Կասուլիդեսը ջերմությամբ է վերհիշել Հայաստան կատարած իր այցերը։

Հայաստանի պաշտպանության նախարարը շնորհակալություն է հայտնել կիպրական կողմի ջերմ ընդունելության համար և ներկայացրել նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Վիգեն Սարգսյանը նշել է, որ ժամանակակից մարտահրավերները պարտադրում են համադրել ուժերը՝ դրանց արդյունավետ դիմակայելու համար։ Լարվածության նոր օջախների ձևավորումն, ըստ Վիգեն Սարգսյանի, անթույլատրելի է և հղի անկանխատեսելի հետևանքներով։ Այս առումով, ըստ նախարար Սարգսյանի, առավել շեշտադրվում է ընդհանուր շահեր ունեցող պետությունների ջանքերի համադրումն ու արդյունավետ ! երկխոսության զարգացումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև արցախյան և կիպրոսյան հիմնախնդիրները։ Կիպրոսի արտգործնախարարի համոզմամբ՝ սխալ է զուգահեռներ անցկացնելը երկու այս խնդիրների միջև, քանի որ, իր տարբերություն Հյուսիսային Կիպրոսի, որը բռնազավթվել է Թուրքիայի կողմից, Արցախը հայերի պատմական տարածքն է, նրանք այնտեղ միշտ են եղել, պայքարել են իրենց անվտանգության համար և անկախություն հռչակել։ Վիգեն Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Իոաննիս Կասուլիդեսին՝ Արցախի հարցում հստակ և հետևողական դիրքորոշման համար, նշելով, որ այն չափազանց կարևոր է բարեկամ Հա! յաստանի համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում