Saturday, 08 06 2024
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան

Armenian Power-ը Կալիֆորնիայում ընկույզների անհետացման հեղինա՞կ

Կալիֆորնիայում միլիոնավոր դոլարների հունական ընկույզ, նուշ և գետնանուշ է անհետանում։ Հետաքննիչները ենթադրում են, որ զանգվածային գողությունների հետևում կանգնած է ԱՄՆ-ում հայկական մաֆիան՝ գրում է outsideonline.com-ը։

«Գողության համար նախատեսված է աննշան պատիժ՝ ազատազրկում մի քանի շաբաթով կամ ամսով։ Գողերը ոչ միայն գիտեն այդ մասին, այլև բարդացնում են ոստիկանների աշխատանքը գողացված անձնագրերի գործածմամբ»,- ասել է Լոս Անջելեսի ոստիկանության հետաքննիչ Մարկ Զավալան։

Զավալան Outside Magazine-ի լրագրողին պատմել է բեռնատարի վարորդ Անդրեյի մասին (անունը փոխված է), նրան մի քանի տարի առաջ են կալանավորել։ Անդրեյը ծնվել է Հայաստանում, 1980-ականներին խորհրդային զորքերի կազմում կռվել է Աֆղանստանում, իսկ 1995-ին Վրաստանից տեղափոխվել է Լոս Անջելես։ ԱՄՆ-ում 53-ամյա Անդրեյը զբաղվում էր տրանսպորտային ընկերության պատվերների կատարմամբ։

2011-ին Անդրեյի բեռնատարի հետ կապված անսարքությունները ստիպել էին նրան դիմել բեռնափոխադրումների ոլորտի իր ծանոթին, որը հասանելիություն ուներ Տրանսպորտի նախարարության նույնականացման համարների բազա։ Նա Անդրեյին տվել էր կեղծ վարորդական վկայական ու նոր բեռնատար և ուղարկել վերցնելու «Բուդվայզեր» գարեջրի բեռը։ Այնուհետև նա Անդրեյին ուղարկել էր կոսմետիկական ապրանքների գողության։ Զավալան Անդրեյին բռնել էր գողացված կոսմետիկական ապրանքները բեռնաթափելիս, իսկ հետո բացահայտել նրա մասնակցությունը Going Nuts ընկերությունից 2011-ին նուշի գողությանը։

Անդրեյի փաստաբանը նրան խորհուրդ էր տվել ընդունել նուշի կողոպուտի համար իր մեղքը։ Նա բանտում ընդամենը մեկ ամիս է անցկացրել ու վերադարձել աշխատանքի։

2013-ի աշնանից ոստիկանները սկսել էին ահազանգեր ստանալ ցածր գնով վաճառվող ընկույզի մասին։ Հետաքննիչները հասկացել էին, որ խոսքը գողացված ապրանքի վաճառքի մասին է։ Ծպտյալ հետաքննիչը կարողացել էր հայտնաբերել Lavash Guy անվանումով լոսանջելեսյան առաքող ընկերությունը, որից էլ ընկերությունները ձեռք էին բերել էժան ընկույզի խմբաքանակները։

Lavash Guyի սեփականատերը չէր կարողացել բացատրել, թե որտեղից է գնել էժան ընկույզը ու ինչի համար է 30 000 դոլարի կտրոն տրամադրել Lopez Canyon Development Group ընկերությանը։ ՀԴԲ աշխատակիցները հետագայում բացահայտել էին Lopez Canyon Development Group-ի կապը հայկական ազգանուններով 3 տղամարդկանց հետ։

Իրավապահ մարմինների աշխատակիցները կասկածներ ունեն, որ ընկույզի գողության դեպքերից շատերը կազմակերպվել են Armenian Power քրեական խմբի կողմից։ Lopez Canyon-ի հետ կապեր ունեցող տղամարդկանցից մեկը նախկինում դատապարտված է եղել կողոպուտի, ծեծի, ընտանեկան բռնության համար, իսկ մյուսը 2014-ին ընդունել էր իր մեղքը խոշոր կողոպուտի գործով։ Թեև նրանց դեմ մեղադրանքներ չեն առաջադրվել ընկույզի կողոպուտի համար, բայց նրանք գտնվում են ՀԴԲ-ի հսկողության տակ։

Երբ 2015-ին ապրանքների գողության դեպքերը սկսել են կտրուկ ավելանալ, ոստիկանությունը սկսել է տեղեկություններ հավաքել Armenian Power-ի մասին։ Դաշնային դատախազի նախկին օգնական Մարտին Էստրադան համեմատել է այդ խմբավորումը մեքսիկական կարտելների հետ։

Մինչ ընկուզային սկանդալը՝ Armenian Power-ը միլիոնավոր դոլարներ է ստացել վարկային քարտերին ու բժշկական հաշիվներին առնչվող խարդախություններով։

Հետաքննիչ Բոբ Զարեդդինը, որը գլխավորել է այդ կազմակերպության գործով հետաքննող թիմը, պատմել է, որ Armenian Power-ի հանցակիցներ են հայտնաբերվել Լոս Անջելեսում Հայաստանի հյուպատոսությունում, Կալիֆորնիայի տրանսպորտային դեպարտամենտում ու Լոս Անջելեսի դաշնային դատարանում։

Վերջին դեպքում գործակատար Նունե Գևորգյանն ու նրա ամուսինը՝ Հովհաննես Կոշկարյանը, մեղավոր են ճանաչվել ու ազատազրկվել հանցախմբի անդամներին գաղտնի տեղեկություններ տրամադրելու համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում