Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Պետք է փորձի՝ հնարավոր է և ստացվի. «Ժառանգությունում» Փոստանջյանի դիմադրության ճակատին միանալու որոշում դեռ չկա

«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հայտարարել է ազգային դիմադրության շարժում սկսելու մասին։ Փոստանջյանի այս կոչին մեզ հետ զրույցում արդեն արձագանքել է «Սասնա ծռեր» քաղաքական խորհրդի անդամ Ալեք Ենիգոմշյանը՝ ընդգծելով, որ որևէ պատճառ չկա, որ իրենք չհամագործակցեն Փոստանջյանի հետ։ Նախկին ընդդիմադիր պատգամավորին աջակցելու հայտարարությամբ էին հանդես եկել նաև Ժիրայր Սեֆիլյանն ու «Սասնա ծռերը»։

Քաղաքական կուսակցությունները առայժմ չեն արձագանքել Փոստանջյանի կոչին՝ թեպետ, օրինակ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը չէր բացառել փողոցային պայքարը։ Ինչ վերաբերում է Փոստանջյանի նախկին թիմակիցներին՝ «Ժառանգություն» կուսակցության անդամներին, ապա այստեղ առայժմ հստակություն չկա։ Հայտնի չէ, թե կուսակցությունը կպահպանի՞ իր ֆորմատը, թե՞ ՕՐՕ դաշինքը կդառնա կուսակցություն։

Այս օրերին կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հայաստանում է, և հավանաբար առաջիկայում հարցի շուրջ հստակություն կմտցվի։

«Ժառանգության» վարչության անդամ Սուսաննա Մուրադյանը «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ օրերս տեղի է ունեցել վարչության ընդլայնված նիստ, բայց այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել. «Առաջիկայում մենք ունենալու ենք խորհրդի նիստ։ Եթե այդ ճակատն իսկապես ստեղծվի, որպես ընդդիմադիր կուսակցություն՝ հնարավոր է քննարկենք և տեսակետ ունենանք»։

Հետաքրքրվեցինք՝ առկա պայմաններում արդյոք կարո՞ղ է Զարուհի Փոստանջյանի նախաձեռնությունը լինել արդյունավետ. «Իմ անձնական կարծիքն եմ հայտնում՝ ցանկացած բան կարող է լինել արդյունավետ՝ նայած ինչ թափով է կազմակերպվում, ովքեր են համախմբվում դրա շուրջը՝ շա՞տ, թե՞ քիչ ուժեր են համախմբվում։ Կարծում եմ՝ Զարուհին պետք է փորձի, հնարավոր է ևս հաջողություն գրանցվի»,- ասաց Սուսաննա Մուրադյանը։

Ինչ վերաբերում է ՕՐՕ դաշինքի գործունեությանը՝ տիկին Մուրադյանն ասաց, որ առայժմ քննարկվում է դաշինքի հետագա ճակատագիրը. «Վստահ եմ, որ հետագայում ինչ ֆորմատ էլ լինի, «Ժառանգությունը» կհամագործակցի և՛ Սեյրան Օհանյանի, և՛ «Համախմբման» հետ։ Վստահ եմ, որ կհամագործակցենք, որովհետև մեր նախորդ գործակցությունը որևէ ձևով չի սևացվել, չի խաթարվել, որևէ մեկը մյուսից դժգոհ չէ»։

Եթե լինի լայն կոնսոլիդացիա, Զարուհի Փոստանջյանին հնարավոր է աջակցի նաև ՕՐՕ դաշինքին միացած «Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդը։ Ընդդիմադիր ազատամարտիկները Փոստանջյանի նկատմամբ բավականին դրական վերաբերմունք ունեն և նույնիսկ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ վերջինիս հետ զրուցել են, փորձել համոզել, որ ներգրավվի «ՕՀանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում