Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Ադրբեջանը փորձում է «կառչել» Արևմուտքից. սա կարող է մոտեցնել Իրանը Հայաստանին

Իրանի Իսլամական Հանրապետությունում մայիսի 19-ին տեղի ունեցան նախագահի ընտրություններ: Ընտրությունների առաջին իսկ փուլում հաղթեց գործող նախագահ Հասան Ռոհանին՝ վերընտրվելով իր պաշտոնում: Չափավորական թեկնածուն ստացել է մոտ 41 միլիոն ձայն կամ քվեների 57 տոկոսը: Նրա հիմնական հակառակորդը՝ պահպանողականների թևի ներկայացուցիչ Էբրահիմ Ռեյիսիի օգտին քվեարկել է 15.7 միլիոն իրանցի (քվեների 38.5 տոկոսը):

Դեռևս մինչև ընտրությունների օրը հայ իրանագետներն ասում էին, որ ընտրությունների ելքը էապես չի ազդի Իրանի և Հայաստանի հարաբերությունների վրա: Ռոհանիի ընտրությունից հետո էլ այս կարծիքը գերակայում է: Այս համատեքստում, սակայն, կա մի կարևոր հանգամանք: Բարեփոխական, չափավորական համարվող Ռոհանիի հաղթանակը գնահատվում է որպես դրական զարգացում՝ հաշվի առնելով նրա դիրքորոշումը միջուկային համաձայնագրի իրականացման, Արևմուտքի ու Միացյալ Նահանգների հետ Իրանի հարաբերությունների կարգավորման մասին:

«Բարենորոգիչները կարող են ավելի բարենպաստ վերաբերմունք ունենալ Հայաստանին, բայց դա այնքան էլ մեծ նշանակություն չունի, որովհետև Իրանում ով էլ լինի նախագահ՝ մեծ հաշվով բան չի փոխվում, եթե երկու երկրների ռազմավարական շահերը համընկնում են: Բայց ինչպե՞ս է ազդելու Ռոհանիի վերընտրվելը կոնկրետ հայ-իրանական փոխհարաբերությունների վրա: Եթե ընտրվեր ծայրահեղ պահպանողական, Արևմուտքի հետ Իրանի հարաբերությունները կարող էին ավելի վատանալ, Իրանը տնտեսական ավելի բարդ իրավիճակում կհայտնվեր: Խոսքը կոնկրետ Ռեյիսիի մասին է, որովհետև նա քարոզարշավի ընթացքում հայտարարել է, որ դեմ է միջուկային համաձայնագրին, հակաարևմտյան կողմնորոշում ուներ: Եվ հաշվի առնելով Թրամփի քաղաքականությունը՝ չէր բացառվում, որ Իրանում նման կոշտ քաղաքականության կողմնակիցների հաղթանակը կհանգեցնի թեկուզ միջնորդավորված բախումների: Իսկ այդ միջնորդավորված բախումները մեր հարևան, բարեկամ երկրի հետ, բնականաբար, կհարվածեին մեր շահերին»,- մեկնաբանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում:

Կարո՞ղ ենք եզրակացնել, որ Իրանի բնակչության մեծամասնությունը, ընտրելով Ռոհանիին, փաստորեն մերժեց Արևմուտքի հետ առճակատման գնալու ճանապարհը: Պատասխանելով հարցին՝ Իրանի մասնագետն ասում է, որ սա գործոններից մեկն է եղել:

«Ռոհանին նաև խոստացավ, որ քաղաքական դաշտը ավելի բաց կլինի, երիտասարդներին ավելի շատ ազատություններ կտրվեն: Բայց մի ուրիշ բան էլ պիտի հաշվի առնենք, որ Իրանում նախագահը առաջին դեմքը չէ: Այնուամենայնիվ, նա կարող է շատ բան անել իր լիազորությունների սահմաններում: Հիմա նա լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած՝ հաշվի առնելով այն, որ 15.5 միլիոն բնակչություն քվեարկել է հօգուտ Ռեյիսիի»:
Հայ-իրանական հարաբերություններում լուրջ փոփոխություններ չեն լինի: Ռոհանիի կառավարությունը կարող է շարունակել նախորդ շրջանում ձեռնարկված ծրագրերը՝ ուղղված հարաբերությունների ակտիվացմանը:

«Մի բան էլ կա: Այսօր Թրամփը որդեգրել է Իրանին մեկուսացնելու քաղաքականություն: Ադրբեջանը սովորորություն ունի այդ պահերին կառչել Արևմուտքից: Գուցե դա տեղի ունենա և Իրանը ավելի շատ մոտենա Հայաստանին: Նույնիսկ Թրամփի վարչակազմը շահագրգիռ էր, որ Իրանում բարենորոգիչ ընտրվեր, որովհետև քարոզարշավի ընթացքում ամերիկյան վարչակազմը փաստացի դադարեցրել էր Իրանին քարկոծելը, Իրանի մեկուսացման մասին խոսելը, բայց ընտրության հենց հաջորդ օրը Թրամփը Սաուդյան Արաբիայում խոսեց Իրանի մեկուսացման մասին: Իրենք գիտեն, որ եթե ընտրվեր Ռեյիսին, կարող էր միջնորդավորված լինել Սաուդյան Արաբիայի, Իրանի միջև, բայց եթե լինի Ռոհանին, որը դեմ է բռնությանը, կարելի է ինչ-որ տեղ խուսափել դրանից»,- ավելացրեց Էմմա Բեգիջանյանը:

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի իրանագիտության բաժնի գիտաշխատող Գոհար Իսկանդարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց հետևյալը թեմայի առնչությամբ. «Ես մինչև ընտրություններն էլ էի ասել և հիմա կկրկնեմ, որ անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Իրանի նախագահը՝ Ռեյիսին, թե Ռոհանին, հայ-իրանական հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում: Եթե խոսում ենք կոնկրետ հայ-իրանական հարաբերությունների մասին, ապա նախագահներն իրենք չեն որոշում հայ-իրանական հարաբերությունների զարգացումը կամ պասիվությունը: Արտաքին քաղաքականությունը ընդհանրապես որոշվում է հոգևոր դասի կողմից՝ որ երկրի հետ ինչպիսի արտաքին քաղաքականություն է իրականացվում: Նախագահները դրանք իրականացնողներն են: Իհարկե, կարող է ավելի ակտիվ կամ պասիվ քաղաքականություն լինել, ըստ նախագահի գործելաոճի կամ հայացքների: Կարծում եմ, որ որևէ խնդիր չի լինի՝ կապված Ռոհանիի հետ:

Հիշում ենք, որ Հասան Ռոհանին այցելել էր ՀՀ, իսկ մինչ այդ՝ 2013 թ., ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Այստեղ մենք տեսնում ենք դրական դինամիկա և հույս ունենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կկարողանա, այնուամենայնիվ, գնել այն ազատ գումարները, որպեսզի ներդնի իր կողմից նախանշված ծրագրերի իրականացման մեջ: Դրանով կկարողանանք ասել, որ Ռոհանիի երկրորդ փուլի ընթացքում հայ-իրանական հատկապես տնտեսական հարաբերությունները բավական լավ զարգացում կունենան: Խնդիրն այն է, որ իրանական կողմը կարողանա այդ գումարները հայթայթել և կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, համաձայնագրերը, որոնք ստորագրվել են Հայաստանի և Իրանի միջև»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում