Saturday, 11 07 2026
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
Լարսը բաց է
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Թուրք նախարարն ընդունել է Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքի փոխանորդին

Եվրամիության հարցերով Թուրքիայի նախարար Էգեմեթ Բաղիշը Ստամբուլ քաղաքում ընդունել է Թուրքիայում Հայոց Պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, որն անցյալ շաբաթ Վան գավառի Աղթամարի եկեղեցում անց էր կացրել եկեղեցական Սուրբ Պատարագ։

Արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի հիվանդության պատճառով նրան այս դիրքում 2ՕՕ8 թվականից փոխարինող Աթեշյանը լրագրողներին ասել է, թե անցած տասը տարիների ընթացքում Թուրքիայում փոքրամասնություններն ականատես են եղել մեծ փոփոխությունների։ «Ամերիկայի Ձայն»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է թուրքական «Հուրիեթ» օրաթերթը։
 
«Մենք ստացել ենք կրոնական հավելյալ ազատություններ, վերադարձվել են առգրավված անշարժ գույքն ու ֆինանսական միջոցները։ Եկել եմ ասելու, որ լայն հնարավորություններ են բացվել մեր դպրոցների ու պաշտամունքի վայրերի համար, ասելու, որ մենք այլևս երկրորդ կարգի քաղաքացիներ չենք և այլևս չենք լինելու ապագայում»,-ասել է Աթեշյանը՝ այցելելով Դիարբեքիրի գավառում գտնվող իր հայրենի Սիլվան քաղաքը՝ պատմական Նփրկերտը։

Նշենք, որ այս քաղաքը համարվում է Տիգրան Մեծի կողմից կառուցված Տիգրանակերտ մայրաքաղաքի երկու հնարավոր վայրերից մեկը (ԱՁ)։
 
«Հուրիեթ»-ն այնուհետևմ մեջբերում է Աթեշյանի հետևյալ խոսքերը. «Ես հեռացել եմ Սիլվանից՝ աչքերս արտասուքով լցված, վերադառնում եմ ժպիտը երեսիս»։

Նախարար Բաղիշն ասել է, թե ինքն անձամբ էր ուզում Աթեշյանից լսել հայրենի քաղաք կատարած պաշտոնական այցի մասին Պատրիարքի տպավորություններն ու ավելացրել, թե «Աթեշյանը եղել է այս տարածաշրջանում իրականացված փոփոխությունների ականատեսը»։
 
Թերթն այնուհետև գրել է, որ իր ճամբորդության ընթացքում Աթեշյանը պատարագ է մատուցել Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցում, որին մասնակցել են Դիարբեքիրի քաղաքագլուխ Օսման Բայդեմիրը և հայտնի գրող Մկրտիչ Մարկոսյանը։

Թերթն իր ընթերցողներին այնուհետև հիշեցնում է, որ այս ամբողջ շրջանը հիմնականում բնակեցված է եղել հայերի կողմից՝ մինչև «1915 թվականին սկսված ջարդերն ու գաղթը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում