Sunday, 12 07 2026
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ

Նժդեհական կոմսոմոլների պարտությունը

ՀՀԿ-ի բրենդային թեմաներից մեկը սերնդափոխությունն է, որը պետք է տեղի ունենար այս ընտրություններում, մանավանդ` դրանք անցկացվում էին «նոր ոգու» նշանաբանով: Իհարկե, դասական իմաստով, սերնդափոխություն տեղի ունենալ չէր կարող, որովհետև դա ոչ միայն տարիքային թարմացում է, այլ նաև դրա զուգակցումը մրցակցության և կրեատիվ գաղափարների հետ: Ինքնին հասկանալի է, որ ՀՀԿ երիտասարդ գործիչներն ավելի շատ նման են համակարգին ինտեգրված կոմսոմոլների, ովքեր, սակայն, ոչ թե մարքսիզմ-լենինիզմ են քարոզում, այլ մեզ «ցեղում» են Նժդեհի պատգամներով:

Հանրապետական կոմսոմոլները թերևս շատ ոգևորվեցին Երևանի ընտրություններում իրենց դերակատարությամբ: Ընտրական ցիկլում նրանք, մեծ հաշվով, պարտվեցին: Օրինակ, մամուլը Էդուարդ Շարմազանովին համառորեն տեսնում էր ԱԺ նախագահի պաշտոնում, բայց Շարմազանովը երրորդ շեֆին դիմավորեց ու հարկադրված է լինելու մի բան էլ նրան ձոնել, երբ հասնի Բաբլոյանի պաշտոնը թողնելու պահը: Կարեն Ավագյանն այդպես էլ հանձնաժողովի նախագահի պաշտոնի երեսը չտեսավ` չնայած ասում են, որ օրեր շարունակ լուսացրել է ՀՀԿ գրասենյակում, որպեսզի հանկարծ բաց չթողնի Սերժ Սարգսյանի մոտ «պռախոդ» ունեցող հերթական բարեխոսողին:

Սակայն իրապես նշանային ու ինդիկատորային դարձավ Արմեն Աշոտյանի երեկվա ընտրությունը ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում: Մյուս ութ հանձնաժողովների նախագահները ստացել են 70-ից ավելի ձայներ, Աշոտյանն` ընդամենը` 56: ՀՀԿ խմբակցությունը խորհրդարանում ունի 58 պատգամավոր, նրա և ՀՅԴ կազմած կոալիցիան` 65: Ավելորդ է ասել, որ Աշոտյանի ընտրության համար չի կոնսոլիդացվել անգամ հանրապետական ամբողջ ռեսուրսը:

Ըստ ամենայնի, Սերժ Սարգսյանը որոշել է «պատժել» հանրապետական կոմսոմոլներից ամենաամբիցիոզին` մյուսներին դաս տալու համար: Շարմազանովը, Աշոտյանը Սերժ Սարգսյանին պետք էին, երբ քաղաքականությունը նրա օրակարգում մի փոքր տեղ ուներ, ասենք`2015-ին, երբ պետք էր քաղաքական դաշտն «ապադոդացնել»: Հիմա նոր ժամանակներ են` նոր հերոսներով: ՀՀԿ-ի կոմսոմոլները ոչ տոկոս «խփող» են, ոչ էլ` «նոր ոգի»` Սարգսյանի «հակառակորդների» հետ մարտերում մաշվելու հետևանքով:

Նույնիսկ ավելին` Սարգսյան-Ծառուկյան «ախպերության» նոր փուլ է, որը չի հանդուրժում 2015-ի «կրուտիտ» անողներին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում