Tuesday, 21 07 2026
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին
19:10
Համաձայնագիրը նոր հնարավորություն է տալիս վերջապես հաղթահարել հակամարտությունը․ Մերց
Ջրային կոմիտեում քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Բաքուն պատրաստ է ավելացնել բնական գազի մատակարարման ծավալները դեպի Գերմանիա․ Ալիև
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Բելգիայի հետ գործընկերության հետագա ամրապնդմանը. ԱԳՆ
18:30
Հարավային Կովկասը գնալով ավելի կարևոր է դառնում. Մերց
Էկոնոմիկայի նախարարությունը ձուկ և ձկնամթերք արտադրողներին հրավիրում է միջոցառման՝ ծանոթանալու ՀՀ-ից ԵՄ արտահանման ընթացակարգերին
18:10
Իսպանիայում շոգի պատճառով եղանակային տագնապի դեղին և նարնջագույն մակարդակ է հայտարարվել
Բեռլինը Երևանի և Բաքվի հետ հարաբերությունների քաղաքական բաղադրիչը հավասարակշռեց
Լիբանանյան զորքերը սկսել են տեղակայվել երկրի հարավում՝ Իսրայելի ուժերի դուրսբերումից հետո
2026-ին որդեգրվել է 45 անտուն շուն
17:30
Հնդկաստանը ՌԴ բարձրաստիճան դիվանագետին կանչել է ԱԳՆ՝ հրթիռային հարվածից 4 հնդիկ նավաստու զոհվելու կապակցությամբ
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը հանդիպել է Եվրոպական քաղաքականության վերլուծության կենտրոնի ներկայացուցիչների հետ
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
Սարիկ Մինասյանը կվերցնի պատգամավորի մանդատը
Իսրայելը շահագրգռված չէ ներքաշվել ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտության մեջ. Սմոտրիչ
Դատարան են ուղարկվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
16:30
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայի աթ-Թանֆի ռազմակայանին հարվածելու մասին
16:20
Ինչպես ստանալ ավելին ճամփորդական ծախսերի դիմաց
16:10
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 37 մարդ է մահացել
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Էդվարդ Միլիբենդին Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու առթիվ
15:50
Թրամփը հանձնարարական էր տվել այս մրցաշարը դարձնել պատմության մեջ լավագույնը. Ջուլիանի
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում պետբյուջե է վճարել շուրջ 12,6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր. Պետրոսյան

Վարչապետի ինքնախոստովանությունը

Երեկ Facebook-յան իր էջում բավականին հետաքրքիր գրառում է թողել Կարեն Կարապետյանը: Կարելի է մտածել, որ վարչապետի այդ գրառման նպատակն այն է, որ փակի այդ ուղղությամբ հնչելիք քննադատության ճանապարհը, միաժամանակ հասկացնելով, որ այնուամենայնիվ, բոլորից լավը ինքն է տիրապետում տնտեսության ռեալ իրավիճակին: Մինչդեռ այդ գրառումն այլ բան չէ, քան ինքնախոստովանություն:

«Ներմուծող երկրից պետք է վերափոխվենք արտահանող երկրի»,- գրել է պարոն Կարապետյանը և տեղադրել աղյուսակ, համաձայն որի, 2017թ. առաջին եռամսյակի տվյալներով՝ արտահանման ծավալները զիջում են ներմուծման ծավալներին: 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ ներմուծումն աճել է 17․9%-ով, իսկ արտահանումը՝ 16․5%-ով: Այսինքն` ներմուծման ծավալներն ավելի արագ են աճում, քան արտահանման, հետևաբար և արտահանում-ներմուծում տարբերությունը գնալով մեծանում է ի վնաս արտահանման:

Ցավոք, ամեն ինչ այդքանով չի ավարտվում: Իսկ Կարեն Կարապետյանի վարչապետության ժամանակաշրջանում ՀՀ արտաքին առևտրի վիճակագրությունը բավականին հիասթափեցնող տպավորություն է թողնում: Համաձայն ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ 2016թ. հունվար-մարտ միջակայքում Հայաստանից արտահանվել է 380.5 մլն դոլարի, երկիր է ներմուծվել 681.7 մլն դոլարի արտադրանք: Բացասական հաշվեկշիռը կազմել է ավելի քան 301 մլն դոլար: 2017թ. նույն ժամանակահատվածում արտահանումը կազմել է 443.1 մլն դոլար, ներմուծումը` 803.7 մլն դոլար: Բացարձակ թվով տարբերությունը կազմել է 360.6 մլն դոլար:

Այս տարվա արտաքին առևտրի ամբողջական պատկերն ունենալու համար նշենք. որ 2017թ. հունվար ամսվա տվյալներով՝ արտաքին առևտրաշրջանառության բացասական հաշվեկշիռը կազմել է 115.7 մլն դոլար, հունվար-փետրվարին` 214 մլն դոլար: Ստացվում է, որ բացասական հաշվեկշռի խորացման միտումները կայունորեն աճում են. եթե փետրվարին հունվարի նկատմամբ բացասական հաշվեկշիռը աճել է 100 մլն դոլարի չափով, ապա մարտին փետրվարի նկատմամբ` արդեն 146-147 մլն դոլարով:

Իսկ Կարեն Կարապետյանի վարչապետի պաշտոնը զբաղեցնելուց ի վեր արտաքին առևտրաշրջանռության մեջ արձանագրվել է հետևյալ պատկերը (քանի որ նա պաշտոնը զբաղեցրել է սեպտեմբերի կեսերին, հետևաբար ցուցանիշների առումով այդ ամսին անդրադառնալն անիմաստ է). նոյեմբեր ամսին հոկտեմբերի համեմատությամբ արտահանում-ներմուծում հաշվեկշռում բացասական տարբերությունը կազմել է շուրջ 116 մլն դոլար: Դեկտեմբերին` նոյեմբերի համեմատությամբ՝ ավելի քան 234 մլն դոլար: Նման աճը հասկանալիորեն պայմանավորված է ամանորյա տոներով:

Արձանագրենք նաև. 2016թ. հունվարին արտահանում-ներմուծում հարաբերակցությունը բացարձակ թվով կազմել է 64 մլն դոլար ի վնաս արտահանման, հունվար-փետրվարին` 162.7 մլն դոլար, հունվար-մարտին` մոտ 363 մլն դոլար: Առաջին կիսամյակում` շուրջ 700 մլն դոլար: Ստացվում է, որ 2016թ.-ին, մինչև Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալը ՀՀ արտաքին առևտրում մեկ ամսվա միջինացված բացասական հաշվեկշիռը կազմում էր շուրջ 115-117 մլն դոլար (առաջին 6 ամիսներին 700 մլն դոլար): 2017թ.-ին` 120 մլն դոլար: Հետևաբար, ինչպես և նախկինում, վերջին մի քանի ամիսներին ևս ունենք արտաքին ապրանքաշրջանառության բացասական հաշվեկշռի կայուն աճ: Այս ամիսների վիճակագրության վերբերյալ կարելի էր մտածել, որ տնտեսության զարգացման նկատառումներից ելնելով ժամանակակից սարքավորումներ, հոսքագծեր ու տեխնիկա են ներկրում, ինչի հաշվին էլ թվային առումով բացասական միտումները խորանում են, բայց ներկրվող ու արտահանվող ապրանքատեսակների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ոչ մի նման բան չկա:

Երկրի տնտեսության վիճակը բնութագրող կարևորագույն ցուցանիշները մի քանիսն են, բայց արտաքին առևտրի շրջանառությունը դրանց մեջ առանձնահատուկ դեր ունի, քանի որ սա տնտեսության հայելային արտապատկերն է տալիս, ինչ ունես` արտահանում ես, ինչ չունես` ստիպված ես ներկրել: Եվ եթե ներկրածդ ժամանակակից տեխնոլոգիաներ ու սարքավորումներ չեն, սնունդ է կամ հագուստ ու նման այլ ապրանքներ, կհետևի, որ անկախ ներկայացվող բարեփոխումներից, անկախ ցույց տրվող ներդրումներից, տնտեսության մեջ իրական շարժ չկա: Արտաքին առևտրի վիճակագրությունը նաև վստահություն է ներշնչում այն առումով, որ ՀՀ ԱՎԾ-ի տվյալները պետք է համապատասխանեն այն երկրի տվյալներին, որտեղ արտահանվել է կամ որտեղից ներկրվել է համապատասխան ապրանքատեսակը: Նկարչությամբ զբաղվելու դաշտն այստեղ փոքր է: Իսկ եղած տվյալները տնտեսության աշխուժացման, առավել ևս ակտիվացման օգտին չեն խոսում: Իհարկե, որոշ ապրանքատեսակների գծով արտահանման ծավալների որոշակի աճ կա, բայց ներմուծման ծավալներն ավելի արագ են աճում: Աճի առումով աչքի ընկնող երկու ցուցանիշ կա. սննդամթերքի արտահանման ոլորտում` 28 մլն դոլարի և շուրջ 22 մլն դոլարով աճել է հանքահումքային արտադրանքի արտահանումը: Բայց նույն ընթացքում նույն ապրանքատեսակների գծով աճել է նաև ներմուծումը: Ընդ որում՝ հանքահումքայինի դեպքում շուրջ 40 մլն դոլարով ավելի է ներմուծվում, քան արտահանվում է: Մինչդեռ, մնացած ապրանքախմբերի մեծ մասում 2016թ.-ի նկատմամբ արտահանման կամ զրոյական աճ է, կամ նվազում, այնինչ, ներկրման զգալի աճ կա:

Հետևաբար վարչապետը պետք է նախ բացատրեր, թե ինչու ենք մնում ընդգծված ներմուծող երկիր և երկրորդ. ինչ պետք է անենք արտահանող երկիր դառնալու համար: Ինչն է խանգարում դրան: Այդ դեպքում վարչապետի ինքնախոստովանությունը կլիներ սրտանց արված և ընդունելի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում