Saturday, 11 07 2026
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան

«Երկիր Ծիրանին» դիմել է ԿԸՀ՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները

«Երկիր Ծիրանի» կուսակցության  լիազոր ներկայացուցիչ Արմեն Գաբրիելյանը դիմում-բողոք է ներկայացրել ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, որտեղ պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

Դիմում-Բողոքում, մասնավորապես, ասվում է.

«2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու պահանջի մասին

2017 թվականի մայիսի 14-ին Երևանի քաղաքապետի և ավագանու ընտրությունների անցկացման  ընթացքում «Երկիր Ծիրանի»  կուսակցությունը արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության աշխատակիցները համատեղ Հանրապետական կուսակցության հետ իրականացրել են համատարած մեծածավալ կեղծարարություն  (ընտրության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերի համար նախատեսված չհրկիզվող կնքված պահարանների բացում, տեղափոխում  և գողություն, մարդկանց կաշառելու և նրանց ընտրատեղամասեր ուղղորդելու փաստեր, բռնության կիրառում քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի և նրա վստահված անձ Լիլիթ Դրամփյանի նկատմամբ)` տես հրապարակված տեսանյութերը և հայտարարությունները` տարածված լրատվամիջոցներով և ներկայացված ԿԸՀ:

Ձեզ տեղյակ ենք պահել այն մասին, որ սույն թվականի մայիսի 13-ի լույս 14-ի գիշերը Երևան քաղաքի շուրջ 40% ընտրատեղամասերում առկա չհրկիզվող պահարանները չեն գտնվում տեսանելի վայրում` տեղամասերում առկա տեսախցիկներից չեն երևում և տեսախցիկների աշխատանքը խափանված է:

Տեղյակ եք նաև մեր կողմից արձանագրված անհերքելի այն փաստի մասին, որ 9/46 տեղամասային ընտրական հանձնաժողովում ոստիկաններին ի պահ հանձնված չհրկիզվող պահարանը երեք ոստիկան բացել էին, տեղափոխել և տարել տեղամասում առկա տեսախցիկից չդիտարկվող վայր:

Գրեթե բոլոր անվավեր քվեաթերթիկների վրա քվեարկած երրորդ համարի` Հանրապետական կուսակցության դիմաց նշանը նույնաձեռագիր է եղել և անվավերության հետևանք է դարձել բարեխիղճ ընտրողների կողմից այն ավավեր է դարձել, քանի որ նույն քվեաթերթիկների վրա քվեարկություն են կատարել մյուս թեկնածուների օգտին` այդպիսով նույն քվեաթերթիկի վրա երկու և ավելի նշանները ակհայտ տարբերվել են մեկը մյուսից, նրանց թիվը կազմում է շուրջ տասը հազար: Այս տարբերվող հանգամանքը փաստում է, որ շուրջ տասը հազար քվեաթերթիկ արդեն նախապես քվեարկված է եղել և բերվել է ընտրատեղամաս և կարող ենք ասել, որ կլինեն հարյուր հազարավոր, որ չեն գիտակցել և անվավեր չեն դարձրել քվեաթերթիկը:

Երևանում հաշվառված քաղաքացիների թիվն ուռճացված է` ի հաշիվ կեղծ հասցեատերերի և հաշվառվածների (100 հազարից ավելի կեղծ հասցե և շուրջ 500 հազար կեղծ հաշվառված անձ):

Հանրապետական կուսակցության թեկնածուի` Ավան վարչական շրջանի Աճառյան 22 հասցեում գտնվող շտաբում լայնածավալ, ընդգրկուն` Հանրապետական կուսակցության և իրավապահ մարմինների համատեղ ապօրինի գործունեության փաստերի վերաբերյալ ապացույցները հայտնաբերելու և իրավախախտումը վերացնելու գործառույթը անտեսվել է իրավապահների և ԿԸՀ-ի կողմից, իսկ այդ մասին ահազանգած` Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի հանդեպ  բռնության գործադրումը հանգեցրել է այդ լայնածավալ հանցագործությունը թաքցնելուն:

Ընտրատեղամասերում գտնվող դիտորդների գերակշիռ մասն ընգրկվել են Հանրապետական կուսակցության կողմից և կազմակերպել են ուղղորդված քվեարկություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 142-րդ հոդվածի դրույթներով` պահանջում ենք 2017 թվականի մայիսի 14-ին Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ճանաչել անվավեր, քանի որ վերը շարադրված խախտումներն ազդել են ընտրությունների արդյունքների վրա և այդպիսիք հնարավոր չէ շտկել:

Դիմում-Բողոքը հիմնավորող բոլոր փաստերն ու տեսանյութերը պահանջի դեպքում կներկայացվեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում