Saturday, 11 07 2026
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի
Աշխեն Հայրապետյանն ազատվել է ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնից
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ Նիկոլ Փաշինյան

Մութ անտառի թարմ ձյունը

Հայաստանում ակտիվացել են ներիշխանական վերադասավորումների մասին խոսակցությունները: Դրանց փաստական հիմքն այն է, որ Սերժ Սարգսյանը նախաձեռնել է սահմանադրական փոփոխությունների գործընթաց: Այս գործընթացի օրակարգը առայժմ հայտնի չէ, սակայն Հայաստանում նման գործընթացների տրամաբանությունը ոչ թե պետական կյանքի սահմանադրական աճով է պայմանավորվում, այլ պարզապես ներքաղաքական և ներիշխանական իրողություններով, որոնց համար Սահմանադրությունը մի յուրօրինակ վերմակ է ընդամենը:

Եվ ահա, այս առումով ակնհայտ է, որ վերմակը կամ կարճացել է արդեն, կամ կարճանալու է, և այս իսկ պատճառով պետք է այն համապատասխանեցնել ներքաղաքական կամ ներիշխանական ապագա իրավիճակի չափսերին: Այնպես որ, խոսակցությունները, որ օրակարգում կառավարման մոդելի փոփոխության և փոխվարչապետների պաշտոնների հարցն է գերակա լինելու, ամենայն հավանականությամբ բավական մեծ առնչություն ունի իրականության հետ: Հավանաբար հենց սրանով էլ պայմանավորված է ներքաղաքական այն լռությունը, որ Հայաստանում հաստատվեց ընտրական ցիկլից հետո: Եվ սա այն դեպքում, երբ օրինակ` պսեվդոիշխանական ԲՀԿ-ն Երևանի քաղաքապետի ընտրություններում հանդես էր գալիս գրեթե հեղափոխական հռետորաբանությամբ և խոստանում էր սկսել Երևանից ու փոխել այն: Ընտրությունները անցան թաղային խուժանի ուղեկցությամբ, բայց ԲՀԿ-ն սկսելու փոխարեն ընդամենը լռեց՝ հենց ավարտվեցին ընտրությունները:

Լռեցին նաև ԲՀԿ-ի արբանյակի կարգավիճակում հայտնված ՀԱԿ-ն ու ՀՅԴ-ն: «Ժառանգությունը», որպես այդպիսին, արդիական քաղաքական գործընթացներից դուրս մնաց դեռևս ապրիլի 9-ից:

ԲՀԿ-ի լռությունն ամենայն հավանականությամբ պայմանավորված էր հենց ներիշխանական պայմանավորվածությունների նոր գործընթացի սպասումներով: Այս իսկ պատճառով էլ «Բարգավաճ Հայաստանը» որևէ կերպ չփորձեց կարևոր դեր ստանձնել Հայաստանի առաջ կանգնած արտաքին լրջագույն որոշումների հարցում՝ Եվրամիություն, թե Մաքսային միություն: Այսինքն` ԲՀԿ-ն չխանգարեց իշխանություններին, թույլ տվեց, որ Սերժ Սարգսյանը կայացնի որոշումը, որից հետո էլ պետք է գար արդեն նոր պայմանավորվածությունների ժամը:

Միգուցե, եթե Սերժ Սարգսյանը չկայացներ այն որոշումը, որը կուզեր ԲՀԿ-ն կամ որին համամիտ կլիներ ԲՀԿ-ն, այդ ժամանակ «Բարգավաճ Հայաստանը» պայմանավորվածությունների սեղանին նստելու փոխարեն այլ դիրքորոշում ունենար՝ Մոսկվայի խթանիչներով: Սակայն ամեն ինչ եկավ նրան, որ կայացվել է ներքին կոնսենսուսային մի որոշում, և հիմա արդեն բոլորը պատրաստվում են ներքին հարաբերությունները պարզաբանել: Սակայն այստեղ իրավիճակն, իհարկե, այնքան էլ հարթ չէ: Բոլորի մտքում անկասկած մի բանն է առաջնային՝ իշխանության փոխանցման խնդիրը: Կլինի դա 2018-ին կամ դրանից առաջ՝ 2017-ի խորհրդարանական ընտրություններին, թե դրանից էլ առաջ՝ արտահերթ որևէ տարբերակով, բայց բոլորին հուզում է այս հարցը:

Խորհրդարանական մոդելի անցումը, որ հավանական է սահմանադրական փոփոխությունների արդյունքում, դիտարկվում է Սերժ Սարգսյանի համար վարչապետի պաշտոն ապահովելու և իշխանությունը ևս մի քանի տարի այդ կարգավիճակում պահելու նպատակի ներքո: Ներիշխանական համակարգում շատ են սուբյեկտները, ովքեր բոլորովին համաձայն չեն լինի այդ տարբերակին: Ընդ որում` այդ սուբյեկտները միայն ԲՀԿ-ում չեն, միայն Իսակովի պողոտայում չեն, որտեղ գտնվում է Ռոբերտ Քոչարյանին տրված առանձնատունը: Այդ սուբյեկտները նաև ՀՀԿ-ում են: ՀՀԿ-ում կան շրջանակներ, որոնք շատ երկար են սպասել իրենց իշխանության ժամին, որպեսզի առաջին պլան գան, դառնան իրական իշխանության կրողներ՝ կցորդներից: Եվ նրանք, բնականաբար, չեն ցանկանա, որ մնան նույն վիճակում և շարունակեն սպասարկել Սերժ Սարգսյանի իշխանությունը:

Այս տեսանկյունից, ներիշխանական համաձայնությունն առայժմ ավելի շատ սահմանափակված է ընդամենը նստելու և նոր վերադասավորումների շուրջ համատեղ քննարկում ունենալու հարցով: Այսինքն` ավելի խորը համաձայնության համար ամեն ինչ կախված կլինի նրանից, թե Սերժ Սարգսյանի առաջարկները որքանով հաշվի կառնեն այդ սուբյեկտների շահերը իշխանության փոխանցման փուլի համար: Իսկ այս մասով Սարգսյանի առաջարկությունների հրապուրիչ լինելը քիչ հավանական է, քանի որ նրա խնդիրը սեփական իշխանության հարցը լուծելն է, կամ էլ հրապուրիչ լինելու դեպքում վստահություն չեն ներշնչի՝ հաշվի առնելով նրա արտաքին քաղաքականության օրինակները:

Սակայն այս բոլոր սուբյեկտների գործողությունները կախված կլինեն Արևմուտքի և Մոսկվայի վերաբերմունքից: Եթե նրանք հավանության արժանացնեն Սերժ Սարգսյանի վարչապետության տարբերակով ներկայիս իշխանական ստատուս քվոյի շարունակությունը, ապա Հայաստանում դժգոհները, չնայած դժգոհությանը, կհամակերպվեն այդ իրավիճակին՝ իհարկե չդադարեցնելով մանր հարվածները Սերժ Սարգսյանի իշխանությանը, տարբեր նախաձեռնությունների և առիթների միջոցով, որպեսզի Սարգսյանն իրեն երբեք չզգա այնքան ապահով, որ մտածի քաղաքական դաշտի ավելի հիմնավոր վերաձևումների և որոշակի արդիականացման մասին, բնականաբար սեփական իշխանության մասին մտորումների համատեքստում: Սեփական նախաձեռնություններով քաղաքական օրակարգի ձևավորում և գործընթացների ուղղորդում, Հայաստանի ներքաղաքական և ներիշխանական, այսպես ասած, հիմնական դերակատար ուժերը ու նաև ոչ հիմնականները չունեն: Նրանք դա կորցրել են վաղուց, իսկ վերականգնելու համար կպահանջվեն տարիներ, ընդ որում` կազմի և բովանդակության արմատական փոփոխությունների պայմանով:

Հետևաբար` առաջիկայում ներիշխանական պայմանավորվածությունների հեռանկարով և այդ ամենի հանդեպ լոյալությամբ հանդերձ, Հայաստանի ներքաղաքական ուժերի համար թիվ մեկ խնդիրն է լինելու հարաբերությունները ճշտել Արևմուտքի և Ռուսաստանի հետ: Սակայն այս հարցում նրանց իրավիճակն, իհարկե, բարդ է, որովհետև բավական անորոշ են այս երկու կենտրոնների միջև հարաբերությունների հեռանկարները: 2008 թվականին, երբ նրանց միջև ակնհայտորեն չկար ընդհանուր հայտարար, այն ձեռք բերվեց ողբերգական ցնցումների արդյունքում: 2012-13 ցիկլում ընդհանուր հայտարարն առկա էր, և ամեն ինչ անցավ հալած յուղի նման: Սակայն ներկայումս Արևմուտք-Ռուսաստան հարաբերություններում բավական լուրջ դիմակայության փուլ է, և այդ իմաստով Հայաստանի ներքաղաքական սուբյեկտները հայտնվել են մի վիճակում, երբ մութ անտառում են, իսկ նոր տեղացած ձյունն էլ ծածկել է անցած ճանապարհի ոտնատեղերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում