Wednesday, 15 07 2026
400 դոլարով տելեգրամյան ալիքի միջոցով թմրամիջոց էր ձեռք բերել
Հայ-թուրքական և հայ-ադրբեջանական գործընթացները պետք է առաջ շարժվեն համակարգված. Թուրքիայի ԱԳՆ
Չենք մոռանում, չէ՞, ՀԴՄ-ի մասին․ վարչապետ
12:30
Իրանում ԱՄՆ-ը հարվածից զոհվել է 30 մարդ
Հայ գիտնականի մասնակցությամբ հետազոտությունների շրջանակում հաջողվել է բացառիկ ճշգրտությամբ չափել տարածաժամանակային քարշի երևույթը
12:10
Պարսից ծոցի երկրներից օրական արտահանվում է 15 միլիոն բարել նավթ. ԱՄՆ էներգետիկայի նախարար
Ռուս-ուկրաինական պատերազմը «թուրքական աշխարհի» հակառուսական համախմբում է խթանել
11:50
Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն հասել է Իրանի դեմ գործողության հիմնական նպատակներին
ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում
11:30
Այս պարտությունը ծանր է, բայց մեր թիմը երիտասարդ է. Մակրոն
Այսօր կկայանա աշխարհահռչակ վիրտուոզ շեփորահար Իբրահիմ Մաալուֆի բացառիկ մենահամերգը
11:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 4734-ի
«88» առևտրային օբյեկտում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում
10:50
ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ
Կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար
10:30
Քննարկվել է Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողության նախապատրաստումը
Մեր սրճարաններում, ռեստորաններում սպասարկման մակարդակը միջին եվրոպականից տեսանելիորեն բարձր է. Փաշինյանը՝ Երևանում արձակուրդ անցկացնելու մասին
10:10
Չինաստանի տնտեսական աճը դանդաղել է
ՌԴ-ն այլևս չունի դաշնակից, ունի միայն հեգեմոն` հանձինս Չինաստանի. Հայաստանը պետք է հեռու մնա նրանից
09:50
Իրանը սպառնացել է դադարեցնել էներգակիրների արտահանումը
Աղվերանում գազանջատում է
Ծառուկյանը քաղաքական պատիժ է կրում. Ռուսաստանը «փայ» է ստացել ՀՀ իշխանության վրա ազդելու
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱՄՆ-ն և Իրանը չորրորդ գիշերն է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Հայաստանում «Բոինգ» կամ «Էյրբաս» ինքնաթիռ գրանցելու համար ԵԱՏՄ-ին ինչո՞ւ պետք է մաքսատուրք վճարենք
08:50
Թրամփը սպառնացել է հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին
ԵԹԿՊԻ-ում մեկնարկել է հայ-ֆրանսիական ստեղծագործական արվեստանոցը
08:30
Նավթի գներն աճել են – 14/07/26
Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ
08:10
Մունդիալ-2026. Իսպանիան եզրափակիչում է

Հերմինե Նաղդալյանը պարգեւներ է հանձնել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի անդամներին

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առիթով ՀՀ ԱԺ նախագահի կարգադրությամբ մայիսի 10-ին ՀՀ ԱԺ պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվել են ասոցիացիայի մի շարք անդամներ և հասարակական-քաղաքական գործունեությամբ աչքի ընկած կին գործիչներ:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, պարգևները հանձնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, ով բարձր է գնահատել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի 20-ամյա գործունեությունը և առանձնահատուկ կարևորել կազմակերպության դերը մեր երկրի հասարակական-քաղաքական կյանքում կանանց մասնակցությունն ընդլայնելու, որոշումների կայացման հարցում նրանց դերը բարձրացնելու, կանանց միավորելու և ժամանակակից տեխնոլոգիաներին տիրապետող կին լիդերների նոր սերնդի պատրաստման հարցում:

Շնորհավորելով ասոցիացիայի անդամներին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ ասոցիացիայի աշխատանքները նոր սերնդի լիդերների պատրաստման ուղղությամբ նախադրյալներ են ստեղծել օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններում կանանց առաջադրելու համար:

Անդրադառնալով կազմակերպության անցած ուղուն՝ Հերմինե Նաղդալյանը նշել է, որ այն որպես հասարակական կազմակերպություն՝ կայացման դժվարին ճանապարհ է անցել՝ զարգացման յուրաքանչյուր փուլում սահմանելով իր գործունեության առաջնահերթությունները և մտավորական կանանց ներգրավելով երկրի հասարակական-քաղաքական կյանքում՝ միաժամանակ սերտորեն համագործակցելով ՀՀԿ կանանց խորհրդի հետ: Ասոցիացիան այսօր ունի մոտ երեսուն մասնաճյուղ, կանանց լիդերության դպրոց, գենդերային հետազոտությունների կենտրոն, ժողովրդավարության և խաղաղության կենտրոն, որոնցում ներգրավված են և ստեղծագործ աշխատանք են կատարում բազմաթիվ կանայք:

Ասոցիացիայի անդամներն իրենց հերթին փաստել են, որ 20 տարվա քրտնաջան և ստեղծագործական աշխատանքն ուղղված է եղել կանանց առաջնորդությանն ու ակտիվությանը, որպեսզի կանայք տղամարդկանց հավասար ներկայացված լինեն պետական տարբեր կառույցներում և տղամարդկանց հետ հավասար պատասխանատու լինեն հասարակական և տնտեսական ոլորտներում ժողովրդի հաջողությունների, իրենց քաղաքացիների համար:

ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի է արժանացել Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի հիմնադիր և գործող նախագահ Ջեմմա Հասրաթյանը, ՀՀ ԱԺ պատվոգրերի՝ Կանանց լիդերության բարձրագույն դպրոցի Լոռու մարզի համադասող Արմենուհի Կյուրեղյանը, «Կանանց համախմբումը ժողովրդավարության ամրապնդմանը» ծրագրի ղեկավար Գայանե Արմաղանովան, ասոցիացիայի վարչության անդամներ Անահիտ Խաչատրյանը, Գայանե Մերոյանը և Անահիտ Աղոյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում