Saturday, 11 07 2026
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի 120-րդ լիագումար նիստին
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
Նախատեսվում է միավորել Վանաձորն և Փամբակը՝ ձևավորելով մեկ համայնք՝ 22 բնակավայրերի ընդգրկմամբ․ Լոռու մարզպետի աշխատակազմ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել իմ դեմ սկսված արշավի մեջ ներգրավված բոլոր լրատվամիջոցների դեմ․ Արայիկ Հարությունյան
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
Մինչև նոր ԱԺ-ի ձևավորումը Ալեն Սիմոնյանը արձակուրդում կգտնվի

Թուրքիայում մահացել է ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից մեկը

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ, Թուրքիայում մահացել է 1980 թվականի ռազմական հեղաշրջման կազմակերպիչներից, ռազմական խունտայի և Ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ, պաշտոնաթող ծովակալ Նեժաթ Թյումերը։

Վերջինս 1980-1983 թվականներին եղել է Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատարը։ Նրա անունը շոշափվում է 1980 թվականի սեպտեմբերի 12-ին Թուրքիայի Հանրապետության ավելի քան 87-ամյա պատմության ընթացքում տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջման կազմակերպիչների թվում։

1983 թվականի դեկտեմբերի 6-ին ծովակալ Թյումերը սեփական ցանկությամբ լքել է ռազմածովային ուժերի հրամանատարի պաշտոնը։ 1980-1989 թվականներին Թյումերը հանդիսացել է Ազգային անվտանգության խորհրդի և Նախագահական խորհրդի անդամ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած այդ ամենաարյունալի ռազմական հեղաշրջման նախապատրաստման համապատասխան հիմքի ստեղծման համար ձախ և աջ արմատականների միջև հրահրված բախումներում մինչև հեղաշրջման առավոտ զոհվեց 2000 մարդ, հեղաշրջման արդյունքում բանտարկվեց 650,000 մարդ, ոստիկանությունում հարուցվեց 1,683,000 գործ, քաղաքական պատճառներով հարուցված 210,000 գործի շրջանակներում դատարանում հայտնվեց 230,000 մարդ, 517 մարդ ստացավ առավելագույն պատժաչափ, միևնույն ժամանակ այդպիսի պատժաչափը սպառնում էր 7,000 հոգու, 388,000 մարդ զրկվեց անձնագրից, աշխատանքից հեռացվեց մոտ 30,000 մարդ (նրանց ասացին, որ իրենք վտանգավոր են), որոնցից 20,000-ը ներկայացնում էին կրթական համակարգը, 14,000 մարդ զրկվեց քաղաքացիությունից, մոտ 30,000 մարդ փախավ երկրից, գրաքննության նկատառումներից ելնելով` արգելվեց 937 ֆիլմ, 400 լրագրողների առաջադրվեց 4,000 տարվա բանտարկության մեղադրանք, 300 օրվա ընթացքում թերթերը չհրապարակեցին հետաքննության մասին նյութեր, ոչնչացվեց 37,000 տոննա թերթ ու հանդես:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում