Sunday, 12 07 2026
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները

Իրավապաշտպանները չեն ուզում զինդատախազի PR-ին մաս կազմել

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի համար առավել մտահոգիչ է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին «ակնհայտ ապօրինի որոշումը», քան այն, թե ինչպես կընթանա Զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սաքունցը նշեց, որ դա պիտի հուզի նաև հանձնաժողովում մնացած անդամներին և ինքնին զինդատախազությանը: «Հանձնաժողովը, ցավոք սրտի, զրկվեց իր նշանակությունից. այստեղ կասկածի տեղ չկա, որ որևէ գործ, որի վերաբերյալ քրեական գործի հարուցումը կարճվել կամ կասեցվել է, կարող էր արժանանալ նույն ճակատագրին»,- ասաց նա: Սաքունցը հանձնաժողովի աշխատանքներին շարունակելու է հետևել, թեև արդեն` ոչ նրա կազմում, քանի որ, իր իսկ խոսքերով, զինդատախազության հետ համատեղ աշխատելու այդ մեխանիզմն արդեն իսկ կասկածելի է:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը, ով նույնպես այլևս հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցելու, նշեց, որ իրենք զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպումներ ունեցել են: «Նախապես, երբ մենք մեր համաձայնությունը տվել էինք հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելու, հանդիպել ենք ծնողների հետ՝ նրանց, ովքեր տարիներ շարունակ հրապարակայնորեն բողոքում են: Ծնողներն այնքան էլ չէին վստահում հանձնաժողովին»,- ասաց Ալեքսանյանը: Նա նշեց, որ ինքը դեռ վերջնական պատասխան չէր էլ տվել` մտածելով, որ պետք է շատ հարցեր քննարկել վերջնական համաձայնության գալու համար: Ալեքսանյանն ընդգծեց. հրապարակային գործով զինդատախազը անում է հայտարարություն, այդ աղմկահարույց գործը ցույց է տալիս, թե այլ գործեր ինչ վիճակում կարող են հայտնվել: «Հանրությանն անտեսելու, կարծիքի վրա թքած ունենալու դեպքում չեմ կարծում, թե այլ գործերով բազմակողմանի ուսումնասիրություն կանեին: Սա ուղղակի հանրությանը, գործի մյուս կողմին անտեսելու հետևանք է: Կարծում եմ` զինդատախազն ուղղակի PR քարոզչություն էր ուզում անել այս հանձնաժողովի ստեղծումով»,- ասաց նա: Ալեքսանյանը նշեց, որ թե՛ իր, թե՛ Արթուր Սաքունցի կազմակերպությունները քրեական գործերով են զբաղվում, ապագայում ևս շարունակելու են զբաղվել այդ գործերով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանը հայտարարություն են տարածել, որում մասնավորապես նշում են. «Հաշվի առնելով ՀՀ պաշտպանության նախարարության քննչական ծառայության կողմից Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի և թիկնապահի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին ակնհայտ ապօրինի որոշումը, որը կայացավ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի անմիջական ուղղորդմամբ և հսկողությամբ, հայտարարում ենք, որ անհնարին ենք համարում մեր հետագա գործունեությունը դեռևս աշխատանքները չսկսած՝ զինծառայողների մահվան հարցերով հանձնաժողովի կազմում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում