Wednesday, 15 07 2026
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ

Արգամ Աբրահամյանը հրաժարական կտա. Ով է լինելու Արտաշատի նոր քաղաքապետը

Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանն արդեն պատգամավոր է, նա շուտով հրաժարական կտա, եթե, իհարկե, դեռ չի տվել: Նրա փոխարեն այլ քաղաքապետ պետք է ընտրվի: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Հանրապետական կուսակցությունը և Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ցանկանում են առաջադրել Հովհաննես Ղազարյանին՝ Գազի Հովոյին, Իսկ Գագիկ Ծառուկյանն ու հատկապես Հովիկ Աբրահամյանը չեն ցանկանում կորցնել այդ «պոստը» և ուզում են առաջադրել փոխքաղաքապետ  Գագիկ Պողոսյանին:

Շաբաթներ առաջ մենք հրապարակել էինք, որ Արտաշատում ցանկանում է քաղաքապետ դառնալ նաև Գրիշա Վիրաբյանի եղբայրը՝ Ռաֆայել Վիրաբյանը, ով ԱԻՆ նախկին աշխատակից է եղել: Գ. Վիրաբյանն անձամբ չբացառեց այդ հնարավորությունը: Այդ դեպքում ո՞ր ուժի կողմից է նա հանդես գալու, կամ որ ուժն է նրան պաշտպանելու: «Պետք չի, որ որևէ ուժ պաշտպանի: Այսօր քաղաքականության մեջ մաքուր ուժ չի մնացել, որ ժողովրդին ասի, թե սա մեր թեկնածուն է, լավն է, ընտրեք նրան»,- մեզ հետ զրույցում ասաց Գ. Վիրաբյանը:

Վերջինիս հետ հարցազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Պարոն Վիրաբյան, քաղաքապետի նոր ընտրություններին ընդառաջ՝ ի՞նչ իրավիճակ է Արտաշատում:

– ԱԺ ընտրությունները շատ անկանխատեսելի և շատ մեծ ինտրիգով անցան, ու արդյունքն էլ անսպասելի էր: Այդպես էլ կլինի նաև Արտաշատի քաղաքապետի ընտրությունների դեպքում: ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքն առանց կեղծիքների կարողացան մեծ ձայներ ապահովել:

Բայց դրսում համատարած կերպով ընտրակաշառք է բաժանվել, վարչական ու այլ լծակներ են գործի դրվել:

– Ամբողջ հանրապետությունում այդ ամենը կար, բայց Արտաշատում մարդիկ կողմնորոշված էին, և հանգիստ ընտրություններ տեղի ունեցան: Եվ Արտաշատում եթե պայքարը նորից գնա ՀՀԿ-ի ու «Ծառուկյան» դաշինքի միջև, նույն արդյունքներն են լինելու: Ով էլ հաղթի, չնչին տարբերությամբ է հաղթելու:

Արտաշատում Հ. Աբրահամյանը որոշակիորեն պահպանում է իր ազդեցությունը, քանի որ խորհրդարանական ընտրություններին Ա. Աբրահամյանը բավականին շատ՝ մոտ 34,5 հազար ձայն էր ստացել: Քաղաքապետի ընտրություններին էլ նա թեկնածու կունենա:

– Կոնկրետ Արտաշատում Արգամն այդ ձայները ստացել է այս տարիներին իր կատարած աշխատանքի դիմաց: Իսկ ողջ Արարատի մարզում Հ. Աբրահամյանը բիզնեսներ ունի, որտեղ աշխատող մարդիկ, բնական է, պետք է Արգամին ընտրեին: Բայց Արգամին փոխարինողը չի կարող հույսը դնել նրա հեղինակության վրա ու քաղաքապետ ընտրվել, որովհետև մարդիկ յուրաքանչյուրին գնահատում են իր աշխատանքով: Իսկ Հ. Աբրահամյանի բիզնեսում ընդգրկված մարդիկ ու նրանց ընտանիքի անդամները, բնական է, իրենց ձայնը կտան նրան, ում կպաշտպանի Հ. Աբրահամյանը, բայց կարծում եմ՝ Հ. Աբրահամյանն անձնական նախաձեռնություն չի ցուցաբերի, դա հավանաբար «Ծառուկյան» դաշինքը կանի:

– Բայց քանի որ Արտաշատը տարիներ շարունակ համարվել է Հ. Աբրահամյանի ազդեցության տակ գտնվող շրջան, դժվար թե նա պասիվ դիրք գրավի, ու նորից կփորձի որևէ թեկնածուի առաջադրելով կամ պաշտպանելով՝ իր դիրքերը պահել:

– ԱԺ ընտրություններն էլ հաստատեցին, որ Հ. Աբրահամյանն Արարատի մարզում ազդեցության մեծ լծակներ ունի, և բնական է, որ նա թույլ չի տա՝ որևէ մեկը այն խլի իրենից: Մարդկային առումով էլ Արգամից հետո մյուս քաղաքապետերին դժվար է լինելու: Ամեն դեպքում նախկին քաղաքապետի հետ համեմատած՝ Արգամը քաղաքը տեսքի բերեց: Անկեղծ եմ ասում, Արգամից հետո շատերը կվախենան թեկնածու առաջադրել: Նրա հայրը վարչապետ է եղել և օգնել է Արտաշատի զարգացմանը, մինչդեռ որևէ քաղաքապետ վարչապետից նման օժանդակություն չի ստացել: Թաքցնելու բան չկա, որքան էլ ես քննադատեմ Հ. Աբրահամյանին, նրա տղան լավ քաղաքապետ աշխատեց: Իսկ Հ. Աբրահամյանը, բնական է, այս պահին բարձր պաշտոն չի ունենա, այլ բան է, որ հետագայում հանրապետությունում քաղաքական իրավիճակ փոխվի: Ինձ թվում է՝ Հ. Աբրահամյանը դեռ ասելիք ունի քաղաքականության մեջ:

– Բայց Դուք նախկինում այդպես չէիք կարծում:

– Սթափ հայացք է պետք իրավիճակին: Երբ տեսնում ես, որ ՀՀ նախագահը հայտարարում է, թե պետք է լինի ժամանակավոր կառավարություն, նշանակում է՝ Հայաստանում քաղաքական խնդիր կա: Իսկ եթե մենք տեսնում ենք, որ տնտեսությունը դոփում է տեղում, և նոր վարչապետը, բացի հումորից և աշխույժ խոստումներից, ոչինչ չի անում, հստակ երևում է, որ ՀՀ-ում ճգնաժամ է խորանում: Հատկապես, որ 2018թ. ապրիլն ավելի լարված է լինելու, քան 2017-ն էր: Նախագահի լիազորություններն ավարտվելու են, և նոր կառավարման համակարգն է գործելու: Այդ պարագայում, բնական է, Հ. Աբրահամյանի, Գագիկ Ծառուկյանի և այլ քաղաքական ուժերի ակտիվությունը մեծանալու է: Քաղաքական ճգնաժամ կա այն առումով, որ կառավարության ցանկացած անդամ ինքն իրեն ժամանակավոր է զգալու, քանի որ մեկ տարի հետո նորից հրաժարական է տալու: Ներդրումներն էլ սպասելու են այդ մեկ տարվան, եթե իսկապես այդպիսիք կան:

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը լարված հարաբերություններ ունի Հ. Աբրահամյանի և Գ. Ծառուկյանի հետ մարզում ազդեցությունը կիսելու պատճառով: Այդ հակասությունը դրսևորվեց ԱԺ ընտրությունների արդյունքներով, երբ նա ամեն ինչ արեց, որ իր եղբայրը՝ Արայիկ Գրիգորյանը, առավելագույն ձայներ ստանա: Այդ մրցակցությունը հավանաբար կդրսևորվի նաև Արտաշատի քաղաքապետի ընտրություններին:

– Այդ մրցակցությունը չամփոփվեց ընտրությունների արդյունքներով, այս ընտրություններին հաղթեցին մարզի խոշոր գործարարները՝ բոլոր գինեգործները: Գյուղացիներն առանց ասելու իրենց ձայնը տալիս էին այն մարդկանց, որոնք իրենց խաղողը մթերում էին: Եվ սա քաղաքական ընտրություն չէր, տնտեսական, անգամ գյուղատնտեսական ընտրություն էր: Գյուղացին ասում էր՝ Ա. Գրիգորյանն ընդունում է իմ խաղողը, ես ինչպե՞ս նրան չընտրեմ: Գ. Ծառուկյանն ուներ իր ընտրազանգվածը, որն իր խաղողը նրան էր հանձնում: Մարդիկ մտածում էին, որ չեն կարողանա Ծառուկյանին խնդրել՝ ընդունել իրենց խաղողը, եթե մի քանի ամիս առաջ ուրիշին են ընտրել: Մարդիկ անգամ իրենց խաղողի սորտերից ելնելով են ընտրություն կատարել: Այն մարդիկ, որոնց աճեցրած սորտը համապատասխանում էր Ծառուկյանի գործարանի ընդունած սորտին, նրան էին ընտրում: Այնպես որ, Արարատի մարզի գյուղացին քաղաքական ընտրություն չարեց: Եվ մարզպետի շնորհքը չէր, որ իր եղբայրն այդքան ձայն ստացավ: Ի՞նչ է, Ալիկ Սարգսյանն ավելի՞ քիչ հեղինակություն ուներ: Նա այսօր ավելի շատ հարգանք և հեղինակություն ունի, քան Ա. Գրիգորյանն ու անգամ Հ. Աբրահամյանը, բայց ավելի քիչ ձայներ ստացավ, քանի որ գինու գործարան չուներ: Մեր գյուղում՝ Շահումյանում, «Ծառուկյան» դաշինքը մոտ 600 ձայն ստացավ, որովհետև այստեղի գյուղմթերքը մթերում է պահածոների գործարանը, որը ղեկավարում է Հ. Աբրահամյանի մարդը:

Տեղեկություններ են շրջանառվում, թե Ա. Գրիգորյանն Արտաշատում ցանկանում է քաղաքապետի թեկնածու առաջադրել Գազի Հովոյին՝ Հովհաննես Ղազարյանին, իսկ Ծառուկյան-Աբրահամյան զույգը՝ փոխքաղաքապետ Պողոսյանին, ով բարեկամ է: Հնարավորություններն ինչպե՞ս են:

– Ես դեռ որևէ մեկից առաջադրվելու մասին կոնկրետ հայտարարություն չեմ լսել, բայց կարծում եմ՝ եթե Հ. Ղազարյանն առաջադրի իր թեկնածությունը, մեծ հնարավորություն կունենա: Բայց չեմ կարծում, որ լարված ընտրություններ կլինեն, կարծում եմ՝ երկու կողմերն էլ հեղինակություն ունեցող թեկնածուի կառաջադրեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում