Բրիտանական The Guardian պարբերականի կայքը ֆոտոշարքով ներկայացրել է 2014 թվականին վերահրատարակվելիք Գինեսի գրքի վերջին տարօրինակ ռեկորդները:

Zollner Elektronik-ը ռեկորդ է սահմանել որպես ամենամեծ քայլող ռոբոտ

Ռոհան Կոկանեն ռեկորդ է սահմանել լիմբո սքեյթով մարմնի ամենացածր
դիրքի համար

Սթիվ Սանսուիթը ռեկորդ է սահմանել «Աստղային պատերազմների» հերոսների ամենամեծ հավաքածուն ունենալու համար

Նորֆոլկում Օզի անունով շունը ռեկորդ է սահմանել ճոպանի վրայով ամենաարագն անցնելու համար

Ջուլիա Պլեշեր՝ բարձր կրունկներով ամենաարագ վազորդ

Ջեյմս Բրաունն ունի աշխարհում փոշեծծիչների ամենամեծ հավաքածուն

Ֆլորիդայում այծը ռեկորդ է սահմանել սքեյթով մեծ տարածություն
անցնելու համար

Ամենամեծ, վարելու ենթակա մոտոցիկլետը գտնվում է Իտալիայում

Չելսի Մաքգաֆին ռեկորդ է սահմանել բարձր կրունկներով ճոպանի վրայով մեծ հեռավորություն հաղթահարելու համար










































