Friday, 24 07 2026
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
13:30
ԵՄ-ն արգելք է սահմանել Վրաստանի Կուլևիի նավթավերամշակման գործարանի գործառնությունների համար
Դեսպան Սմբատյանը և Պլատոն Կալմախելիձեն քննարկել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր
13:10
ԵՄ-ն պարզաբանումներ կպահանջի ԱՄՆ-ից նոր մաքսատուրքերի սահմանման համար. Կալաս
13:00
Mastercard-ը և Yandex Go-ն համագործակցում են՝ Հայաստանում իրենց օգտատերերին տրամադրելով նոր առավելություններ
12:50
Զելենսկին հուլիսի 28-ին կհանդիպի Թրամփի հետ. DW
Հատուկ տիկնիկներ՝ երեխաների հարցաքննությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար
Պացանն ասաց՝ պացանն արեց. Լավրովը
Վթարի հետևանքով Արմավիրում ջուր չի լինի
12:10
Մեր բոլոր ջանքերն ուղղված են գործընկերների բիզնեսի կայունության պահպանմանը. Wildberries-ի հիմնադիր Տատյանա Կիմ
Կասպից ավազանը ռազմականանում է
Նոր հարձակումներ Wildberries-ի պահեստների վրա
Թերլիցքավորման համար «Կարս» ՍՊԸ-ի լցակայանում փակցվել է նախազգուշացնող պաստառ
Ռուսաստանը սահմանափակում է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը
Հիմնանորոգվում է Հացիկով անցնող 3.5կմ երկարությամբ ավտոճանապարհը
11:10
Արաղչին նախազգուշացրել է ԱՄՆ-ի կողմից իրանական ակտիվների բռնագրավման հետևանքների մասին
Ինչպե՞ս պաշտպանել մաշկը շոգ եղանակին. ԱՆ-ի խորհուրդները
10:50
Թրամփը հայտարարել է, որ նավերին հասցված վնասը կփոխհատուցվի ԱՄՆ-ում պահվող իրանական սառեցված ակտիվների հաշվին
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են ստանալ կեղծ հաղորդագրություններ Ճանապարհային ոստիկանության անունից. Կիբեռոստիկանություն
Լայնածավալ հոսանքազրկում Վրաստանում. Թբիլիսին մնացել է առանց էլեկտրականության
Ուկրաինական ԶՈՒ-ն հարվածել է Wildberries-ի՝ Սանկտ Պետերբուրգի և Սիմֆերոպոլի պահեստներին
Հայտարարություն. 1in.am

Հայաստանի պարտության ցավալի շարունակությունը

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հայտարարել է, որ Հայաստանը ցանկանում է շարունակել Արժույթի միջազգային հիմնադրամի հետ բյուջետային աջակցության վարկային ծրագիրը, որն ավարտվում է ընթացիկ տարում:

Ինչ է իրենից ներկայացնում այդ ծրագիրը: Ըստ էության, դա Հայաստանի մակրոտնտեսական կայունության թթվածնային սնուցում է: Այդ ծրագրով ԱՄՀ-ն գործնականում Հայաստանին վարկ է տալիս մակրոտնտեսական կայունությունը պահելու համար, աշխատավարձեր, կենսաթոշակներ և նպաստներ վճարելու համար, թեև այդ ամենը, այսպես ասած, ոչ պաշտոնական ձևակերպումով: Բայց տարիներ առաջ ԱՄՆ հայաստանյան պաշտոնյաները մամուլի ասուլիսների ընթացքում խոստովանում էին, որ ԱՄՀ աջակցությունն ուղղվում է ոչ միայն ԿԲ արտաքին արտարժութային պահուստները համալրելուն և այդպիսով դրամավարկային կայունությունը ապահովելուն:

Ամենևին զարմանալի չէ, որ Հայաստանը ցանկանում է շարունակել այդ ծրագիրը: Դա մոտավորապես նույնն է, ինչ մարդն ասի, որ ցանկանում է շարունակել կյանքը, շարունակել ապրել: Հայաստանի համար դա գործնականում կյանքի ծրագիր է, և այդ համատեքստում Հայաստանի ցանկությունը վկայում է, որ կյանքն առաջիկա ժամանակահատվածում չի ենթարկվելու սկզբունքային փոփոխությունների: Խոսքը կյանքի որակի մասին չէ միայն՝ դրա վերաբերյալ պատրանքներ ընդհանրապես չկան: Խոսքը, այսպես ասած, տնտեսական և ներիշխանական կյանքի մասին է:

Ինչպես հայտնի է, կառավարությունը հայտարարել է, որ ընթացիկ տարում Հայաստանում սպասվում է 850 միլիոն դոլարի ներդրում, իսկ առաջիկա տարիների համար կա 3,2 միլիարդ դոլարի հաստատված ծրագիր: Այդ ամենի իրատեսականության պարագայում Հայաստանի համար ԱՄՀ բյուջետային աջակցության ծրագիրը չէր լինի կենսական: Ըստ այդմ, Հայաստանը երևի թե գոնե այդ մասով կդադարեր ապրել վարկով, հատկապես նկատի առնելով այն, որ արտաքին պարտքն արդեն ՀՆԱ 50 տոկոսն է, և Հայաստանի առջև սկսում է ուրվագծվել դեֆոլտի ուրվականը: Բայց Հայաստանի տնտեսությունն առաջիկայում անկարող է լինելու ապրել առանց այդ թթվածնային սնուցման, ինչը նշանակում է, որ ներդրումային հեռանկարներն իրականում կամ չափազանցված են, կամ դրանցում չի լուծվելու առանցքային հարցը՝ արդյունքի այնպիսի վերաբաշխման, որ ներդրումները ծառայեն հանրային և պետական օրգանիզմի կազդուրմանը, ոչ թե առանձին կլանների կամ խմբերի:

Մինչդեռ Հայաստանում հետընտրական շրջանում առնվազն առաջիկա տարվա ընթացքում իրականում սպասվում է տնտեսական մեծ դիմակայություն, որն ունի երկու շարժառիթ: Նախ՝ Հայաստանի տնտեսությունը տնօրինող խմբերն ու բևեռները պետք է հետ բերեն ընտրական շրջանում ծախսած փողը: Բացի այդ, այդ փողը պետք է հետ բերեն հնարավորինս արագ, քանի որ 2018 թվականին ամենայն հավանականությամբ կլինի իշխանական նոր ստատուս քվո, և հետևաբար ուժը կորցրած կճանաչվեն նախկին բոլոր պայմանավորվածությունները, ու մեծ հավանականություն կա, որ ով չհասցնի մեկ տարում հետ բերել փողը, նա կկորցնի հետ չբերածը:

Միևնույն ժամանակ կապիտալը լինելու է 2018 թվականին նոր ստատուս քվոյի համար պայքարում հիմնական գործիքներից մեկը, հետևաբար, մեղմ ասած, քիչ է հավանականությունը, որ այդ ստատուս քվոյի հավակնորդ շահառու ներիշխանական խմբերն ու բևեռները փող ներդնեն հանրային և պետական առաջնահերթություններից ելնելով՝ մի կողմ թողնելով իրենց անձնական խմբակային շահերը: Որովհետև Հայաստանում փող ներդնել պետական և հանրային շահից ելնելով՝ առնվազն կարճաժամկետ ժամանակահատվածում նշանակում է մի կողմ թողնել կամ ստորադասել սեփական, անձնական շահը:

Դա է պահանջում ներկայիս բարդ և ծանր սոցիալ-տնտեսական վիճակը և դրան հանգեցրած ներհամակարգային հարաբերությունների արատավոր տրամաբանությունը: Հետևաբար ներդրումները, որոնք կարվեն՝ լինեն դրանք 850 միլիոն, թե 85, կամ 3 միլիարդ, կարվեն հենց իշխանության համար պայքարի, այսինքն՝ անձնական և խմբային շահի թելադրանքով, քանի հակառակ դեպքում մեծ է ռիսկը, որ հանրային-պետական շահից բխող ներդրումները մինչև կտան իրենց ռազմավարական էֆեկտը, կարճաժամկետ դաշտում իշխանության հարցը կլուծեն այլ խմբերի այլ որակի ներդրումները:

Ահա այդ իրավիճակում Հայաստանը ոչ միայն կարիք ունի մակրոտնտեսական կայունության համար կարևոր վարկային ծրագրի շարունակության, այլև գուցե թե այդ անհրաժեշտությունն էլ ավելի է մեծանում՝ հաշվի առնելով իշխանության համար պայքարի բարդ փուլը: Այլ կերպ ասած՝ անկախ այն բանից, թե ով կհաղթի, ցավալիորեն պարզ է մի բան՝ առայժմ Հայաստանը շարունակելու է պարտվել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում