Կոլորադոյի բնակիչները նահանգի պատմության մեջ առաջին անգամ տեղի օրենսդիր մարմնից հետ են կանչել երկու սենատորի: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Պատճառը եղել է դժգոհությունը՝ ուղղված զենքի տնօրինման առնչությամբ նրանց կոշտ դիրքորոշմանը:
Նահանգի Սենատում իրենց տեղերից զրկվել են Սենատի նախագահ, դեմոկրատ Ջոն Մորսեն, ով ներկայացրել է Կոլորադո-Սպրինգս քաղաքը, և նույն կուսակցությունից նրա դաշնակից Անջելա Ջիրոնը՝ Պուեբլո քաղաքից:
Նրանց փոխարեն ընտրվել են երկու հանրապետականներ, ովքեր հանդես են գալիս հրազենի ձեռքբերման քաղաքացիների իրավունքի պահպանման օգտին:








































