Friday, 10 07 2026
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում
ԿԳՄՍ նախարարը հերթական հանդիպումն է ունեցել աշակերտների և ուսանողների հետ
18:30
«Ֆինանսական կայունությունը ռազմավարական պլանավորման և ռիսկերի արդյունավետ կառավարման արդյունք է». Ռուբեն Բադալյան
«Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններին
18:10
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Ռուսաստանը Ուկրաինայում «ավելի ընդարձակ բուֆերային գոտի է ստեղծում»
17:50
Կատարի միջնորդները խորհրդակցությունների համար ժամանել են Թեհրան. Reuters
Կենդանիներին տեղափոխելու առաջարկը բացառապես բնապահպանական մղում ուներ․ քաղաքապետի խոսնակ
17:30
ԱՀԿ-ն նախազգուշացրել է Սուդանում խոլերայի բռնկման հետևանքների մասին
Հունիսին արձանագրվել է 25 ապօրինի ձեռնարկատիրության դեպք. ՊԵԿ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
ՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿ
Մոսկվայի նավթավերամշակման գործարանի մերձակայքում հրդեհ է բռնկվել
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
S-400 համակարգերի վաճառքի թեման շատ զգայուն է. Պեսկով

Ծառուկյանը համարում է՝ քանի որ իր անձն ու փողերն են դեր խաղացել, ինքը պետք է որոշի՝ ով մնա, ով գնա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը:

Հրապարակվեց ԱԺում քաղաքական կուսակցությունների և դաշինքների պատգամավորների ցանկը: Ի՞նչ տպավորություն եք ստանում: Ըստ Ձեզ՝ ի՞նչ տրամաբանությամբ են դրանք կազմված: Արդյոք սա մեկ հոգու ցանկություններին համապատասխա՞ն է կազմված:

– «Ելք»-ի ու ՀՅԴ-ի դեպքում մենք որևէ արտառոց բան չենք տեսնում: Ինչպիսին ցուցակներն են ու ստացված տոկոսները, այնպես էլ մանդատների բաշխվածությունն է: ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի դեպքում մենք ունենք որոշակի բարդություններ: ՀՀԿ-ի դեպքում բարդությունները կախված են ոչ այնքան մեկ հոգու ցանկություններից, ինչքան կուսակցության ֆունկցիոնալ խնդիրներից: ՀՀԿ-ն վերցրել է մեծամասնությունը, կրկին պետք է իշխանություն ձևավորի, կառավարության կազմ ներկայացնի: Իսկ սա հեշտ խնդիր չէ: Հետևաբար հնարավոր վերադասավորումների խնդիր է առաջանում, ինչն էլ դառնում է ժամանակատար: Բացի այդ, հիմնական ուժային կենտրոնները հանրապետականում են, և թե համապետական, թե ռեյտինգային ցուցակներում մեծ մրցակցություն կար: Եթե նայենք ռեյտինգային ցուցակներով երրորդ կամ ավելի ցածր տեղեր զբաղեցրած հանրապետականներին, նրանք մյուս կուսակցությունների ռեյտինգային առաջատարներից շատ անգամ ավելի շատ ձայներ են հավաքել: Բնականաբար, այս մարդկանց իշխանության մեջ մնալու խնդիրը ևս կա, ու սա ևս քննարկման ու հավելյալ տեխնիկական դժվարությունների առարկա է եղել: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա այստեղ իրոք որոշումների կայացումը մեկ հոգուց էր կախված: Ինչպես մենք տեսանք նախորդ երկու օրերին՝ կապված ինքնաբացարկների հայտնի պատմության հետ, դաշինքում որևէ միասնական օրակարգ չկա, անկեղծ ասած՝ չի էլ եղել, ու միակ որոշիչ հանգամանքը պարոն Ծառուկյանի անձն է: Եվ հենց այդ անձնական ցանկությունների մակարդակում էլ կայացվել են որոշումները:

Այս դաժան զտումները, ըստ Ձեզ, ինչո՞վ են պայմանավորված:

– Անկեղծ ասած, դաժան զտումներ ես չեմ տեսնում: Արդեն նշեցի, «Ելք»-ի ու ՀՅԴ-ի պարագայում մտայնություններ չկան, ամեն ինչ հստակ է: ՀՀԿ-ի մասով մենք կարող ենք վիճարկել այդ կուսակցության կառավարման ժողովրդավարական կողմերը, կարող ենք նաև ասել, որ հատկապես Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունը լքելուց հետո Սերժ Սարգսյանն այնտեղ ունի որոշումների կայացման լիակատար ազատություն: Բայց այդ որոշումները, ինչքան էլ որ կախված լինեն մեկ հոգուց, ամեն դեպքում ներկուսակցական ժողովրդավարության էլեմենտներ են պարունակում: Փորձ է արվում ռեսուրսները բաշխել այնպես, որ օգտվեն բոլորը, և օգտվեն իրենց արածին համապատասխան` բնականաբար շատ ձայն ստացածները՝ շատ, քիչ ձայն ստացածները՝ քիչ, կուսակցական աշխատանքով աչքի ընկածներին սպասվում է առաջխաղացում, կուսակցական աշխատանքում թերացածներին՝ ընդհակառակը: ՀՀԿ-ն ահռելի մեծ կուսակցություն է, այնտեղ ներկայացված են բազմաթիվ մարդիկ, ովքեր ռեսուրսներ և ազդեցության լծակներ ունեն, և այդ կուսակցությունը վերահսկելի պահելու համար պետք է ապահովել ներքին մրցակցային այնպիսի պայմաններ, որպեսզի դժգոհների կրիտիկական զանգված չգոյանա, ինչն էլ ըստ էության Սերժ Սարգսյանը անում է: ԲՀԿ-ի մասով ևս զտումներ չկա: Կար բավական բազմաբևեռ, բազմազան դաշինք, որ ստեղծման օրերից որևէ միասնական առանցք, բացի Ծառուկյանի անձից, չուներ: Հիմա արդեն Ծառուկյանը համարում է՝ քանի որ իր անձն ու ռեսուրսներն են դերակատարություն ունեցել, ապա ինքը պետք է որոշի՝ ով մնա, ով գնա: Կուսակցականության իմաստով սա բնականաբար հետքայլ է, այլ քաղաքական տրամաբանություն: Բայց խաղի այն կանոնների կոնտեքստում, որում առաջացել և գործել է «Ծառուկյան» դաշինքը, այլ բան լինել չէր էլ կարող:

Ըստ Ձեզ՝ հնարավո՞ր է խաղաքարտերի դասավորությունը ինչոր պահի վերահսկողությունից դուրս գա, և ստեղծվի անկառավարելի վիճակ՝ հատկապես 2018-ից հետո, երբ լրանա Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը:

– Եթե խոսենք ընդհանուր առմամբ, ապա միշտ էլ կա իրավիճակի էսկալացիայի վտանգ: Հայաստանի տնտեսական իրավիճակը, արտաքին քաղաքական մարտահրավերները, փակ սահմանները, Ղարաբաղյան կոնֆլիկտի վերջին տարիների սրացումները անընդհատ դժգոհություն են կուտակում հասարակության մոտ: Բայց եթե ամեն անգամ, երբ հասարակական դժգոհությունը կուտակվեր, մենք էսկալացիա ունենայինք, ապա պիտի ամեն տարի հետևեինք հերթական հեղափոխության կամ հեղաշրջման: Հասարակական դժգոհության պոտենցիալը կարող է արդյունքի հասնել, եթե կա համապատասխան քաղաքական իրավիճակ, իշխանությունից դժգոհ սուբյեկտների այնպիսի քանակ ու կազմակերպչական ռեսուրս, որ այդ պոտենցիալն ուղղորդի: Երկրի ներսում մենք չունենք այդպիսի քաղաքական իրավիճակ: Տեսնում ենք, թե ինչպիսի քաոս է «Ծառուկյան» դաշինքում, ու այդ քաոսի շարունակությունը ժամանակի հարց է: ՀՅԴ-ի հետ կոալիցիոն համագործակցությունը թույլ է տալիս նաև հանգիստ լինել այս ուժի մասով: Իսկ «Ելք»-ը չունի որոշումների վրա ազդելու բավարար մանդատ: ՀՀԿ-ի ներսում էլ, չնայած բազմաթիվ տարբեր, հաճախ հակադիր սուբյեկտների առկայությանը, առայժմ կա կոնսոլիդացիա Սերժ Սարգսյանի իշխանության շուրջ: Ուստի կարծում եմ՝ եթե պիտի սպասենք որևէ ֆորս-մաժորի, ապա դա կարող է լինել Հայաստանից դուրս գտնվող որևէ ուժային կենտրոնի նախաձեռնողականությամբ: Ներսում այդ ամենի մասին խոսող իրավիճակ առայժմ չկա:

Ըստ Ձեզ՝ արդյոք առաջիկայում կլինե՞ն լուրջ հակասություններ Կարեն Կարապետյանի և Սերժ Սարգսյանի միջև, և ինչի՞ դա կհանգեցնի:

– Այդ հակասությունները կան ի սկզբանե և շարունակվում են: Բայց եթե մենք սպասում ենք, որպեսզի այդ հակասությունների զարգացումը բերի մի իրավիճակի, երբ կողմերը սկսեն միմյանց դեմ հրապարակավ մրցակցել, ապա այդպես էլ կմնանք սպասելով: Ռուսական արտաքին քաղաքական ճնշումների հաճախականությունը բերեց մի իրավիճակի, երբ Հայաստանում վարչապետ նշանակվեց մարդ, ով կապեր ուներ ռուսական կապիտալի ու քաղաքական շրջանակների հետ: Ենթադրվում էր, որ սրանով հյուսիսից եկող ճնշումները կնվազեին, միաժամանակ հնարավորություն կստեղծվեր ռուսական կապիտալ ներգրավել Հայաստան: Եթե առաջին խնդրի մասով որոշակի տեղաշարժ կա, ու մեր ռազմավարական դաշնակիցները հիմա առավել հանգիստ են իրենց վարքի մեջ, ապա երկրորդ մասում առանց փոփոխությունների իրավիճակ է: Առայժմ կապիտալի այնպիսի ներհոսք, որ կամրապնդեր Կարապետյանի թիմի ու նրա կառավարության քայլերի արդյունավետությունը, չկա: Իհարկե, վարչապետն ավելի լավ է սկսել պատկերացնել թե՛ հայաստանյան քաղաքական համակարգը, թե՛ հասարակության սպասումները և դրանք, թեկուզև կարճաժամկետ հեռանկարում, բավարարելու միջոցները, բայց դա այն չէր, ինչի համար նա եկել էր ու ինչի շուրջ կառուցել էր իր տնտեսական ռազմավարությունը: Ու քանի դեռ չկան կապիտալի այն ծավալի ներդրումներ, որոնք իսկապես կկարողանան Հայաստանում տնտեսական տեսանելի, ոչ թե մակերեսային փոփոխություններ մտցնել, Կարեն Կարապետյան-Սերժ Սարգսյան մրցակցությունը չի սրվի, և Սերժ Սարգսյանը կշարունակի հաղթող մնալ այդ մրցակցությունում:

– «Ծառուկյան» դաշինքի 12 պատգամավորներից 8-ի դիմումները ԿԸՀն բավարարեց: Նրանք պնդում էին, որ իրենք տեղյակ չեն եղել դրա բովանդակությանը: Ինչպե՞ս եք գնահատում այս քայլը, և արդյոք սա իրավիճակ փոխո՞ւմ է:

– Նմանատիպ գործընթացները կանխատեսելի էին՝ հաշվի առնելով այդ դաշինքի ձևավորման էությունը: Դաշինքի ձևավորման իրական ու հայտարարված նպատակների միջև տարբերությունը, այդ դաշինքի կազմը, քարոզարշավը օրինաչափորեն բերեցին նրան, ինչ մենք այսօր ունենք: Պարոն Ծառուկյանի կարծիքով՝ եթե ինքն իր անունն ու ռեսուրսներն է դրել այդ դաշինքի մեջ, ապա ինքն էլ պիտի որոշի ցուցակը: Ֆեոդալական խաղի կանոնների մակարդակում նա լրիվ իրավացի է, մանավանդ, որ նրա հետ խաղի մեջ մտնողները գիտեին այդ ֆեոդակալան կանոնների առկայության մասին, ավելին՝ հույսները դրել էին հենց դրա վրա: Քաղաքական մշակույթի իմաստով սա բնականաբար հետքայլ է դեպի պրեմոդեռն: Բայց այդ դաշինքի ներսում դոմինանտ խաղի կանոններով սա ներդաշնակ գործընթաց է: Թե կողմերից որը հաղթող դուրս կգա, այդքան էլ կարևոր չէ: Պարզապես ֆիքսենք, որ երկրորդ տեղ գրաված ուժը, որում ներկայացված էին ռեսուրսներ ունեցող բազմաթիվ սուբյեկտներ, այդ թվում՝ նախկին պաշտոնյաներ, ըստ էության հայաստանյան քաղաքական վերնախավի երկրորդ էշելոնը՝ մեծամասնությամբ, պառլամենտ մտնում է պառակտված, անհայտ է այդ խմբակցության ճակատագիրը: Եվ սա բացահայտում է նաև այս դաշինքի հիմնական ֆունկցիան՝ լինել տարբեր անհատների համար սեփական կապիտալի ապահովությունը պատգամավորական մանդատով երաշխավորելու հարթակ իշխանությունից ու որոշումների կայացումից դուրս մնացած սուբյեկտների համար: Այդ ֆունկցիան դաշինքը կատարել է: Այլ գործառույթներ դաշինքից պահանջել չարժե:

 

Լուսանկարը՝ 168.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում