Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով առևտրի տվյալները:
WTI տեսակի նավթի հունիսի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) նվազել է 0.59%-ով՝ մինչև 47.94 դոլար մեկ բարելի դիմաց:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսի մատակարարումների ֆյուչերսների գինը նվազել է 0.75%-ով՝ մինչև 50.84 դոլար՝ մեկ բարելի դիմաց: