Tuesday, 14 07 2026
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
12:50
Հնդկաստանն Իրանին բողոք է հայտնել Հորմուզի նեղուցում նավի վրա հարձակման հետևանքով իր քաղաքացու զոհվելու կապակցությամբ
Արարատում հունիսի 20-ին դիտվել է ամենաբարձր ջերմաստիճանը՝ 38․3 °C
Քսենյա Սոբչակը ենթարկվել է հաքերային հարձակման
«Միասնության թևեր»-ից ընտրակաշառքի վերաբերյալ ձայնագրություն է հրապարակվել
12:10
Թրամփը հուշագիրն անվանել է փորձություն, որն Իրանը ձախողել է
Ալիևի բացահայտումը․ քառասունչորսօրյա պատերազմում ՏԱՍՍ-ը աշխատել է որպես Ադրբեջանի պետական գործակալություն
2026-ի առաջին կիսամյակում գազաբաշխման համակարգին միացած բաժանորդների թիվն ավելացել է 5882-ով
Հայաստանը միացել է Trade over Aid նախաձեռնությանը և պատրաստակամ է ակտիվորեն մասնակցել դրա գործունեությանը. Ռոբերտ Աբիսողոմոնյան
11:30
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ ուժերը ոչնչացրել են Իրանի ռազմական կարողությունների զգալի մասը
Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել Հայկ Հարությունյանին
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը մտքեր են փոխանակել միջազգային անվտանգության հարցերի շուրջ
Այսօր և վաղը կանխատեսվում է բավականին բարձր ջերմային ֆոն. Սուրենյան
15 անձ մեղադրվում է սպանության փորձի, ավազակության, առևանգման մեջ
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էմանուել Մակրոնին
10:30
Թրամփը հայտարարել է, որ չի դադարել աջակցել Նեթանյահուին տարաձայնությունների պատճառով
ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության պատվիրակության հետ քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները եվրոպական կապակցվածության նախաձեռնություններում
10:10
Թրամփը կարծում է, որ Իրանի հետ համաձայնագիրը դեռևս հնարավոր է
ՀՀ-ն լիովին ընդունակ է շրջանցելու «վրացական փակուղին» դեպի ԵՄ. սա հետևանք է Թբիլիսիի փարիսեցիության
17 անձ է բերման ենթարկվել ապօրինի ավտոկայանատեղիների և շորթման կասկածանքով
Սևանում ջրափրկարարական կայանի բացումը․ ներկա է եղել ՆԳ նախարարը
ԹՐԻՓՓ-ը կբերի Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը. Օգոստոսի 8-ի գործընթացին մասնակից է նաև Անկարան
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
ՌԴ-ն վերջին խաղաթուղթն է գործի դնում՝ կանգնեցնելու Հայաստանի հեռացող գնացքը
08:50
Հայտնի է՝ ով կլինի ՄԹ հաջորդ վարչապետը

Ծառուկյանի հետ գործ բռնելը՝ «կոտրած տաշտակ»

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության ցանկությունը շատերի համար դաժան ավարտ ունեցավ։ Գործարար-պատգամավորի հետ համագործակցությունը երբեք էլ միանշանակ դրական չընկալվեց, և շատ գործիչներ վտանգելով անգամ իրենց հեղինակությունը, անցած ճանապարհը գնացին այդ համագործակցությանը՝ վերջում կանգնելով կոտրած տաշտակի առջև։

ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանն, օրինակ, ամենաշատ քննադատված գործիչներից է։ Սկսած ՀՀՇ-ի ներքին (Մարտի 1), վերջացրած արտաքին քաղաքականության (ԵԱՏՄ-ԵՄ) տեսլականով, Արարատ Զուրաբյանին քննադատեցին շատերը, այդ թվում՝ նախկին կուսակից Կարապետ Ռուբինյանը, ով մեզ հետ զրույցում ասել էր, թե վատ երազում անգամ չի պատկերացրել, որ մի օր ՀՀՇ-ն կհայտնվի «Ծառուկյան» դաշինքում։

Արարատ Զուրաբյանը ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել էր թիվ 4 ընտրատարածքում, բայց քիչ ձայներ հավաքելու պատճառով մանդատ չստացավ։ Այս օրերին Զուրաբյանը խորը ընդհատակում է, հեռախոսազանգերին չի պատասխանում։ Կուսակցության գործադիր քարտուղար Կարեն Կարապետյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ որևէ մեկնաբանություն այս հարցի առնչությամբ չունի։

Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության փորձեր արեցին նաև զույգ հնչակյան կուսակցությունները։ ՎՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը, նույնիսկ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում նշել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում ինքը կարող է գլխավորել «Ծառուկյան» դաշինքի ավագանիների համամասնական ցուցակը։ Այսօր տիկին Սարգսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում պարզաբանեց. «Ինձ առաջարկություն է եղել կուսակցության կողմից՝ ներգավվել ավագանու համամասնական ցուցակում, և ես իմ համաձայնությունը տվել եմ։ Դրանից հետո եղել է հայտարարություն՝ չմասնակցության մասին: Դա է եղել թեմայի շուրջ մեր խոսակցությունը»։ Ինչ վերաբերում է կոնկրետ դաշինքի քաղաքապետի թեկնածու լինելուն, Լյուդմիլա Սարգսյանն արձագանքեց. «Նման բան չի ասվել՝ ինձ հարց է տրվել և ես ասել եմ, որ արժանի մարդիկ շատ կան ու իրենք կգտնեն արժանի մեկին, ով կգլխավորի ցուցակը»։

Մեր զրուցակիցը նշեց նաև, որ ավագանու ընտրություններում իրենց կուսակցության անդամները կքվեարկեն կամ «Ելքի» կամ «Երկիր Ծիրանիի» օգտին։ «Ես համարում եմ, որ երկուսն էլ արժանի են, որպեսզի առավելագույն ձայներ հավաքեն: Մենք ազատ ենք թողել ընտրությունը, մենք այսօր պարտավոր ենք ընդդիմադիր քաղաքական ուժերին աջակցել։ Իշխանությանը պաշտպանելու խնդիր չկա, առավել ևս, որ նա դրա կարիքը չունի՝ ունի բոլոր լծակներն ու հնարավորությունները․ մեր հիմնական գործը պետք է լինի ընդդիմադիր քաղաքական ուժերին աջակցելը»,- ասաց ՎՍԴՀԿ ատենապետը։

Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը ևս տևական ժամանակ քննարկումներ էր անցկացնում Ծառուկյանի հետ՝ խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու շուրջ։ Կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը օրերս բավականին սուր ելույթ ունեցավ՝ քննադատելով բոլոր ընդդիմադիր ուժերին ոչ գաղափարական դաշինքներ կազմելու համար։

«Առաջին լրատվական»-ի դիտարկմանը, թե «Ծառուկյան» դաշինքի հետ համագործակցությունը չստացվեց, Նարեկ Գալստյանն արձագանքեց. «Մենք աջակցել ենք ոչ միայն Ծառուկյանի, այլև այլ քաղաքական ուժերի հետ, և տեսնելով, որ իրենց օրակարգում ոչինչ չի փոխվել՝ համագործակցության ֆորմատից պարզապես դուրս ենք եկել։

Ծառուկյանի հետ անհաջող համագործակցության գնաց նաև Ռամկավար ազատական կուսակցությունը։ Տեղական կառույցի համար բավականին անակնկալ ձևով Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարեց, քանի որ կուսակցության տեղական և Սփյուռքի կառույցների մեջ կան տարակարծություններ՝ Ծառուկյանը նպատակահարմար չի գտնում շարունակել համագործակցությունը այս փուլում։ Իսկ հաջորդ փուլ այդպես էլ չեղավ։

«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը հայտարարում է, որ Ծառուկյանի հետ քաղաքական պայմանավորվածություն չի եղել։ Սակայն ինչպես հիշում ենք՝ ԲՀԿ նախկին ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել էր, որ Երևանի ավագանու ընտրություններում «Ծառուկյան» դաշինքի քաղաքապետի ֆավորիտ թեկնածուն Արման Վարդանյանն է։ Վարդանյանը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել, որ հարցի շուրջ Ծառուկյանի և «Ծառուկյան» դաշինքի հետ քննարկումներ են գնում։ Թե ավելի ուշ ինչ սև կատու անցավ երկու գործիչների միջև՝ անհայտ է։ Մեր տեղեկություններով՝ վերջիններս առհասարակ դադարեցրել են շփումները։

Ի դեպ, «Ծառուկյան» դաշինքից մեկ այլ տուժած է նաև «Հայազն» կուսակցությունը, որն օրերս ՍԴՀԿ-ի հետ քաղաքական ընդհանուր հարթակ ստեղծեց։ Կուսակցության համակիրներից ազատամարտիկ և ընդդիմադիր գործիչ Մուշեղ Սաղաթելյանն, օրինակ, առաջադրվել էր Շիրակի մարզում՝ դաշինքի ռեյտինգային թեկնածուներից էր, սակայն շատ քիչ ձայն է հավաքել։ Մեր տեղեկություններով՝ Սաղաթելյանի ձայների մի մասը վերագրել են նույն ընտրատարածքի «Ծառուկյան» դաշինքի մեկ այլ թեկնածուի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում