Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը խոստացել է ամրություն ցուցաբերել Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ բանակցությւոններում` երկրի ԵՄ-ի կազմից դուրս գալու հարցով, հայտնում է BBC-ն:
«Պահպանողական կուսակցության նախընտրական արշավի շրջանակներում իմ գործընկերներից մեկն ինձ բնութագրել է որպես «չափազանց (bloody-անգ.) բարդ կին»: Եվ հաջորդ մարդը, ով դա կհասկանա, կլինի Ժան-Կլոդ Յունկերը»,- ասել է նա:
Մեյը նաև նշել է, որ ներկա պահին Լոնդոնը մեծ հաջողությունների է հասել Brexit-ի նախապատրաստման հարցում:











































