Sunday, 12 07 2026
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին
Այսօր Վարդավառ է. Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը
10:45
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Հայ-ռուսական հարաբերության պատմագիտական գնահատումը խնդրահարույց է. պետք է վերաիմաստավորվի
Լարսը բաց է
Պետք է սպասել Մոսկվայի հերթական խղճուկ քայլերին Հայաստանի դեմ. դրանք ևս կունենան հակառակ էֆեկտ

Անկախ ՄՄ-ին կամ ԵՄ-ին անդամակցելուց` կարևորը մրցունակ ապրանք ունենալն է

Թանկացումների խնդիրը միայն Հայաստանին չէ, որ մտահոգում է. այն ամբողջ աշխարհում է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը նշեց, որ Եվրոպայում, օրինակ, մրցունակության խելահեղ ռիթմ է, ուստի գները հավասարակշռված են:

«Մեր խնդիրն այն է, որ այստեղ բալանս չկա: Քանի՞ անգամ եք լսել, որ կառավարությանը մտահոգի որևէ ապրանքի գնի բարձրացումը: Դրոշմակնքված գարեջուրը թանկացավ 30-40 դրամով՝ այն դեպքում, երբ դրանց համար վճարում են ընդամենը 2-3 դրամ, որն էլ պետությունը վերադարձնում է, բայց այդ նույն պետությունը ոչ մի անգամ չհետաքրքրվեց` ինչո՞ւ եք այդքան թանկացնում»,- ասաց նա:

Պիպոյանի խոսքով՝ արտադրողներ կան, ովքեր սպառողներից ստանում են մեծ գումարներ և մնում են անպատժելի: Կաթնամթերքի շուկան մենաշնորհված չէ, ուստի այստեղ թանկացումների դեմ պայքարելու համար չկա կամք և պրոֆեսիոնալիզմ:

Նա նկատեց, որ սպառողը չի կարող անգամ տարբերել տեղական լոլիկը ներմուծվածից, ասենք` թուրքականից: «Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը մեկ ամիս առաջ հայտարարեց, որ լաբորատոր հագեցվածության խնդիր ունենք: Իսկ ինչո՞ւ ունենք՝ դա առանձին հարց է, քանի որ պետությունը մասնավորից կարող էր պահանջել. նրանք ունեն նման սարքավորումներ: Այս հարցին պատասխան չկա, մնում է միայն տնտեսվարողի հետ աշխատել և հույսները դնել հանրային վերահսկողության վրա»,- ասաց նա:

Պիպոյանն անդրադարձավ նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Նա նշեց, որ հասարակ քաղաքացիները տեղյակ չեն՝ ինչ է Մաքսային միությունը, ինչ` Ասոցացումը, չգիտեն, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ է տալու, ինչ է վերցնելու:

«Ընդհանուր իմաստով գիտենք, որ Եվրոպան լավ բան է, Մաքսային միությունն էլ մոտավորապես գիտենք, բայց դեռ պիտի հասկանանք: Այսուհանդերձ՝ եթե մենք ունենանք մրցունակ արտահանման ապրանք, մի՞թե Եվրոպան պիտի ասի՝ չէ, դուք ՄՄ անդամ եք: Կարևոր է, որ մեր արտադրանքը մրցունակ լինի շուկայում: Իրականում դա քաղաքական խնդիրներ է լուծում»,- ասաց նա:

Պիպոյանի խոսքով` ուրախությամբ բարձրաձայնում ենք, որ ՀՀ-ում անասնագլխաքանակն աճել է, մինչդեռ զարգացող երկրներում այն նվազում է, իսկ արդյունքում նրանք ստանում են բարձր յուղայնության կաթ, մշակում են պանրի բարձրորակ տեսականի, իսկ մեզ մոտ այդ ոչ բարձրորակ կաթից շատ բան ստանալ չի լինում:

Պիպոյանը չի հավատում, որ ԵՄ-ին անդամակցելով` կբարձրանար մեր արտադրանքի որակը: Նրա խոսքով` Հայաստանը վաղուց արդեն պիտի եվրոպական համակարգը ներդրած լիներ, և իրավազոր մարմինը կարողանար գնալ և տուգանել համակարգը չներդրածին: «Քանի՞ հոգի գիտեք, որ ներդրել են այդ համակարգը: Այո, թղթով ունենք, որ կա նման համակարգ: ԵՄ-ն ապրանքներ ունի, որ ներքին շուկայում չի սպառվում, սակայն անվտանգությունը հավաստող փաստաթղթով պիտի գա այստեղ»,- ասաց նա` հավելելով, որ դեռ հարց է` Եվրոպայից Հայաստան ներկրվող ապրանքը կլինի որակյա՞լ, թե՞ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում