Tuesday, 21 07 2026
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին
Թուրքիան և Իսրայելը բախման ճանապարհին են. որոշիչն Իրանի հարցն է լինելու
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
09:10
Թրամփը հայտնել է Բրիտանիայի նոր վարչապետի հետ առաջիկա հանդիպման մասին
Հայաստան֊Ռուսաստան հարաբերությունները մարգինալացել են, այդ թվում` օբյեկտիվորեն
08:50
ԱՄՆ-ը նոր հարվածներ է հասցրել Թեհրանին
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտի» կառավարիչը․ Պապոյան
08:30
Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել Կանադայից ներմուծումների նկատմամբ
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
08:10
Նավթի գներն աճել են – 20/07/26
Ռուս-թուրքական «միությանը երբեք չի կարելի երբեք ասել»
Լարսը բաց է
Կդադարեցվի Կոտայքի մարզի տասնյակ հասցեների գազամատակարարումը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
COP17-ին ընդառաջ Քննչական կոմիտեի ՊՈԱԿ-ի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը
Հանձնաժողովն ուսումնասիրում է կարկուտից տուժած բնակավայրերի վնասները

Վիեննայում հայկական ջազի երեկո է կազմակերպվել

Վիեննայի Porgy&Bess հայտնի ջազ ակումբում ապրիլի 28-ին Ավստրիայում ՀՀ դեսպանությունը կազմակերպել էր «Հայկական ոգի» խորագրով ջազ երեկո, որին հայկական դասական, ժողովրդական և հոգևոր երաժշտության ինքնատիպ կատարումները ներկայացրեց Կարեն Ասատրյանի ջազ համույթը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տ եղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից:

Հայաստանի և Ավստրիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի առիթով կազմակերպած երեկոյին ներկա են եղել Ավստրիայի կառավարական գործակալությունների, դաշնային և քաղաքային իշխանությունների, Ավստրիայի կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակութային ու հասարակական գործիչներ, դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ավստրիահայ կազմակերպությունների ղեկավարներ:

Երեկոն ողջույնի խոսքով բացել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը, ով անդրադարձավ դիվանագիտական հարաբերությունները հաստատելուց ի վեր երկու երկրների միջև ստեղծված բարեկամական հարաբերություններին և համագործակցության բազմամյա պատմութայանը, որին համահունչ է այս տարվա ընթացքում երկու երկրներում տեղի ունեցող բազմատեսակ միջոցառումների անցակցումը: Շնորհակալություն հայտնելով հայ և օտարերկրյա երաժիշտներին ու հանդիսատեսին միջոցառմանը մասնակցելու համար՝ դեսպան Կիրակոսյանը ներկայացրեց «Հայկական ոգի» նախագիծը, համույթի գեղար վեստական ղեկավար, ճանաչված ջազմեն և կոմպոզիտոր Կարեն Ասատրյանին, մյուս երաժիշտներին, ընգծելով, որ նրանք Հայաստանի և հայ ժողովրդի լավագույն պատվիրակներն են տարբեր երկրներում և յուրահատուկ մշակութային կամուրջ են հանդսիանում տարբեր հասարակությունների միջև:

Ավստրիահայ Կարեն Ասատրյանի, իրաքահայ երգչուհի Ռիտա Մովսիսյանի, ուրուգվայահայ բուզուկահար Խուան-Կառլոս Սունգուրլյանի և միջազգային այդ համույթի մյուս անդամների ներկայացմամբ հնչեցին Կոմիտասի, Սայաթ-Նովայի, ժամանակակից հայ կոմպոզիտորների մեղեդիների ջազային մշակումները՝ համեմված Ասատրյանի վիրտուոզ դաշնամուրային կատարմամբ և Ռիտա Մովսիսյանի անզուգական ձայնով:

Համերգից առաջ ակումբի նախասրահում բացվել էր հայ արվեստագետ Հրաչյա Վարդանյանի արվեստի գործերի՝ վիշապագորգերի ցուցահանդեսը, որին մասնակցեցին ավստրիացի արվեստագետներ, քննադատներ և լրագրողներ: Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև հունիս ամիսը, որից հետո տեղափոխվելու է ավստրիական մեկ այլ՝ Շայբս քաղաք, որտեղ Հրաչյա Վարդանյանը գտնվում է Ավստրիայի մշակույթի նախարարության Artists in Residence ծրագրի շրջանակներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում