Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

«Որևէ մեկը չպետք է փորձի հերքել, թե ճնշումներ չեն եղել»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

– Պարոն Քոքոբելյան, Դուք երեկ մասնակցել եք արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ տեղի ունեցած հանդիպմանը, որտեղ քննարկվել են Սերժ Սարգսյանի մոսկովյան հայտարարության և դրա հետ կապված Եվրամիության պաշտոնյաների արձագանքներին վերաբերող հարցերը: Նախարարը պատասխանե՞ց Ձեզ հուզող հարցերին:

– Նախ` հանդիպումը շատ կարճ էր: Իսկ այն, ինչի մասին խոսեց արտգործնախարարը, կարծում եմ, որևէ մեկի համար գաղտնիք չէր, քանի որ այդ մասին ակնարկներ եղել են թե մամուլով, թե իշխանությունների հայտարարություններում: Բնականաբար, նա շեշտեց, որ Մոսկվայում իշխանությունները անակնկալ որոշման արդյունքում չեն արել Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունը, որ իրենք միշտ էլ այդ մասին խոսել են: Եվ եթե մենք հարցը դիտարկենք վերջին տարիների հայտարարությունների կոնտեքստում, դիտարկենք թեկուզ Մաքսային միության հետ կապված փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի կամ ավելի բարձր ամբիոններից հնչած հայտարարությունները, կտեսնենք, որ ինչպես ժողովուրդն է ասում` իրենք «համ նալին են խփել, համ՝ մեխին»:

– Այսինքն` դա մի գիշերվա որոշում չէ՞ր, Ս. Սարգսյանի վրա ճնշում չի՞ եղել:

– Իմ համոզմամբ` ՀՀ-ն այդ քայլին գնացել է բացառապես ճնշումների ազդեցության տակ: Միգուցե և հոգու խորքում ցանկություն ունենալով, բայց որ ճնշումներն ակներև են, ռուսական մամուլում ռուսական չինովնիկների և պաշտոնյաների կողմից տարաբնույթ սպառնալիքները դրա ամենավառ ապացույցն են: Եվ որևէ մեկը նույնիսկ չպետք է փորձի հերքել, թե ճնշումներ չեն եղել: Իսկ արտգործնախարարի հետ հանդիպման ձևաչափը ճիշտ չէր ընտրված, որովհետև երկրի համար նման կարևորագույն ճակատագրական խնդիրը քննարկելու համար այդքան կարճ ժամանակ չէր կարելի սահմանել: Հնարավորություն չեղավ հնչեցնել մեզ անհանգստացնող հարցերը: Օրինակ` այն, որ այդ որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Կամ՝ այն, որ այդքան շատ է խոսվում, թե այդ գործընթացը պայմանավորված է Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության խնդիրներով: Այս դեպքում ես կուզենայի իմանալ, թե իրենք հայտարարությունների մակարդակից այն կողմ անցե՞լ են, երաշխիքներ ստացե՞լ են այդ հարցի հետ կապված, թե՞ խնդիրը թողնվել է հակառակ կողմի բարի ցանկությունների դաշտում: Ես ուզում էի նրան հարց ուղղել, թե դաշնակցային հարաբերություններ ունեցող պետության կողմից ակնհայտ խախտում արձանագրվեց Ադրբեջանին զենք վաճառելու գործարքով, իսկ ՀՀ որևէ պաշտոնյա այդ մասին պետական մակարդակով չխոսեց: 1997թ. հայ-ռուսական բարեկամական պարտավորությունների մասին պայմանագրում հստակ կետ կա,  որ մյուս կողմը պարտավոր է չնպաստել կոնֆլիկտի զարգացմանը: Ավելին՝ պարտավոր է նվազեցնել այն: Իսկ մեզ հետ, մեղմ ասած, կոնֆլիկտ ունեցող կողմին ՌԴ-ն ապահովեց ռուսական վերջին զինտեխնիկայով: Եվ դա ուղղված է ՀՀ-ի և ԼՂՀ-ի դեմ` այն դեպքում, որ մեր երկիրը ՀԱՊԿ անդամ է:

Կուզենայի նաև մեկ այլ հանգամանք կարևորել. իմ խորին համոզմամբ` Մաքսային միությանը միանալու գործընթացով ոչ թե ՀՀ անվտանգությունն է ուժեղացվում, այլ խարխլելով մեր պետականության և ինքնության հիմքերը՝ մեր երկրին ավելի մեծ կախվածության մեջ են դնում մեկ կենտրոնից, տվյալ պարագայում Ռուսաստանից: Իսկ եթե հայ-ռուսական որևէ գործարք է լինում, ապա գործ ունենք հայկական կողմի շահի կոպտորեն անտեսման հետ: Ես նկատի ունեմ տնտեսական այն գործարքները, որոնց արդյունքում մեր ռազմավարական նշանակության օբյեկտները հայտնվեցին ռուսական մենաշնորհի տակ: Այսօր ՌԴ-ն Հայաստանում բացառիկ մենաշնորհ ունի այնպիսի ոլորտներում, ինչպիսին գազն է, էլեկտրաէներգիան, անգամ նույնիսկ կապը, թեև երրորդ օպերատոր կա: Եվ ամենավտանգավոր բանը, որ տեսնում եմ այս գործընթացում, դա Հայաստանի զարգացման հեռանկարի թուլացումն է, զարգացման հնարավորության նվազումը: Կուզենայի նաև իմանալ, թե ինչով է բացատրվում այն իրավիճակը, որ մոսկովյան հայտարարությունից հետո եվրոպական չինովնիկների հայտարարություններում և միջազգային հանրության կողմից, մեղմ ասած, ոչ բարենպաստ վերաբերմունք է դրսևորվում մեր երկրի նկատմամբ:

– Դուք ասում եք, որ այդ որոշումը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, բայց իշխանությունները հայտարարում են, որ նման խնդիր չկա:

– Թող ևս մեկ անգամ ընթերցեն Մաքսային միության կանոնադրությունը, որով նախատեսված է մի տնտեսական հանձնաժողով, որն ունի վերազգային գործառույթներ: Իսկ դրանք նախատեսում են երրորդ պետության հետ մաքսատուրքերի, տնտեսական հարաբերությունների կարգավորման և ընդհանուր բանկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական հարցերի կարգավորում: Իսկ մեր Սահմանադրության 1-ին հոդվածն ուղղակի ամրագրում է, որ ՀՀ-ն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական պետություն է: Եվ 114-րդ հոդվածում ամրագրված է, որ 1-ին և 2-րդ հոդվածները փոփոխման ենթակա չեն նույնիսկ հանրաքվեի միջոցով: Մեր Սահմանադրությունը չի նախատեսում, որ որևէ վերազգային կառույցի որոշումները անդամ հանդիսացող պետությունների տարածքներում ենթակա են պարտադիր կատարման: Սահմանադրության խախտման ավելի վառ ապացույց չկա, այլ հարց է, որ չեն ուզում դա տեսնել:

– Հասկանալի էր, որ ՌԴ-ն Մաքսային միությանը միանալու հարցով Հայաստանի վրա պետք է ճնշում գործադրի, բայց անսպասելի էր, որ դա այդքան արագ կլինի: Ինչո՞վ է պայմանավորված ՌԴ-ի այդ շտապողականությունը:

– Շատ ակնհայտ իրավիճակ է, քանի որ կա Ուկրաինայի խնդիրը, Սիրիայի խնդիրը և այդ հարցերում գերտերությունների տարաբնույթ շահերի բախումը: Կարծում եմ, որ ՀՀ-ն այդ գործընթացների և շահերի բախման ուղղակի զոհը դարձավ: Ցավոք, ՀՀ տնտեսությունը թույլ լինելու պատճառով էական նշանակություն չունի ոչ ռուսական, ոչ էլ Եվրամիության շուկաներում: Եվ մնում է եզրակացնել, որ Հայաստանի հետ կատարվածը պարզապես օրինակ էր այլ երկրների համար: Դա զուտ քաղաքական և հոգեբանական խնդիր էր և ոչ թե տնտեսական: Այլ հարց է, որ ՀՀ-ի վրա ցանկացած տնտեսական ճնշում էական ազդեցություն կունենա մեր երկրի տնտեսության և կենսամակարդակի վրա: Եվ այդ առումով էլ ԼՂՀ անվտանգության ամենակարևոր երաշխիքը կարող է լինել միայն կենսունակ, զարգացող և զարգացման հեռանկար ունեցող պետությունը, այլ ոչ` թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առումով կիսագաղութային, կախյալ վիճակում գտնվող երկիրը:

– Ուկրաինայի հարցը շատ ավելի էր կարևորվում ՌԴ համար, ու թվում էր, թե ՌԴ-ն իր ուժերը պետք է կենտրոնացներ այդ երկրի ուղղությամբ:

– Ուկրաինան ոչ միայն ՌԴ-ի համար էր կարևոր, այլև՝ ԵՄ-ի, որովհետև ավելի մեծ խաղացող է: Ուկրաինայի տնտեսական, հանքային, հողային ռեսուրսները միջազգային հարաբերություններում ավելի արժեքավոր են գնահատվում: Իսկ միջազգային հարաբերություններում առաջնորդվում են իրենց շահերով, և ցանկալի կլինի, որ ՀՀ-ն էլ առաջնորդվի իր շահով: Եվ Ուկրաինայի վրա երբեք չեն դադարել ճնշումները, դրանք կշարունակվեն: Պարզապես ՀՀ-ն, որպես թույլ օղակ, չդիմացավ այդ ճնշումներին:

– ՀՀ քաղաքական ուժերի մեծ մասը դեմ չեն իշխանությունների՝ Մաքսային միությանը միանալու որոշմանը: Նրանք պարզապես դժգոհում են, որ այդ մասին իրենց ու հանրությանը նախապես տեղյակ չի պահվել, նախապես քննարկում չի եղել:

– Ցավոք, կա այդ միտումը: Մենք դատապարտում ենք այդ որոշումը և գտնում ենք, որ ճնշման ազդեցության ներքո կատարված գործողությունը չի արդարացվում: Մենք գործ ունենք ՀՀ ինքնիշխանության նվազեցման հետ: Նախ` չէր կարելի հասնել այս վիճակին, որ այդպիսի ճնշումներ գործադրվեին: Իսկ դա մեկ օրվա, մեկ տարվա կամ մի քանի տարվա խնդիր չէ: Չեմ կարող չնշել, որ ՀՀ իրար հաջորդող իշխանությունները տարիներ շարունակ արտաքին քաղաքական ուղղվածությունը տարել են դեպի ռուսական միաբևեռ կողմը: Այսինքն` միջազգային հարաբերություններում չի ապահովվել այն քաղաքական մթնոլորտը, որը Հայաստանին հնարավորություն կտար խուսափել այս վիճակից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում