Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը 25 հազար ֆունտ ստեռլինգով անվավոր ցախանոց է գնել, որտեղ կզբաղվի ինքնակենսագրություն գրելով։ Այս մասին հայտնում է BBC News-ը։
Քաղաքական գործիչը ցախանոցը տեղադրել է իր տան բակում։
Հուշեր գրելու մտադրության մասին Քեմերոնը հայտարարել էր 2016 թվականի հոկտեմբերին։ Քաղաքական գործիչը խոստացել էր հուշերում պարզաբանել որոշումները, որոնք նա ընդունել է երկրի կառավարությունը գլխավորած ժամանակ։
Քեմերոնների ընտանիքում վեճեր են առաջացել այն հարցի շուրջ, թե ինչպես կիրառել ցախանոցը։ Վարչապետի երեխաները կարծում են, որ կառույցը կարելի է վերածել խաղատան։












































