Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Մաքսային միության միակ նպատակը եվրաինտեգրմանը խանգարելն է

Մաքսային միության վերաբերյալ առաջին փաստաթուղթը մշակվեց 1995-ին: 2007-2012թթ.-ներին Դուշանբեում Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի ղեկավարները ստորագրեցին Մաքսային միություն ստեղծելու պայմանագիրը: 1995թ.-ին գաղափարն այն էր, որ ստեղծվի Եվրամիության նման մի բան՝ միասնական արժույթ, տնտեսության կարգավորման միասնական (ներդաշնակեցված) մեխանիզմներ և այլն: Կարճ ժամանակ անց պարզ դարձավ՝ անհնար է ԵՄ մոդելի նման մի բան ստեղծել այն երկրներով, որոնք չունեն զարգացած շուկայական ինստիտուտներ: Բացի այդ՝ անիմաստ է հորինել նոր ու ավելի վատ հեծանիվ, եթե արդեն կար հրաշալի աշխատողը՝ Եվրամիությունը, որին կարելի էր ինտեգրվել (եթե իսկապես ուզում ես դեմոկրատական-շուկայական մոդելի բարեկեցիկ երկիր դառնալ):

Այդ պատճառով էլ 2007-ի տարբերակի միակ իմաստալից բանը դարձավ անդամ երկրներին ԵՄ-ից հնարավորինս հեռու պահելուն միտված դրույթը: Մաքսային միության երկրները այլ տնտեսական գոտիներ կարող են մտնել միայն միասին, եթե որոշի միության բարձրագույն մարմինը: Ղազախստանը չի կարող ազատ՝ առանց մաքսատուրքերի առևտուր անել, ասենք, Չինաստանի հետ, եթե Ռուսաստանը չցանկանա: ԵՄ մոդելում նման սահմանափակում չկա: Եվ ԵՄ-ն շատ լավ հասկացել է, որ Մաքսային միությունը նախկին ԽՍՀՄ երկրների եվրաինտեգրումը կասեցնելու Ռուսաստանի փորձն է:

Արևելյան գործընկերության ամբողջ ընթացքում (վերջին 4-5 տարիներին) ԵՄ-ն պարբերաբար հայտարարում էր՝ գործընկեր երկրները (Հայաստան, Ուկրաինա և այլն) չեն կարող մտնել Մաքսային միություն ու միաժամանակ ազատ առևտուր անել ԵՄ-ի հետ: Ոչ թե այն պատճառով, որ ԵՄ-ն դեմ է Մաքսային միությանը, այլ որովհետև Մաքսային միությունը զրկում է Հայաստանին (Ուկրաինային և այլն) ինքնուրույն որոշում կայացնելու հնարավորությունից: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ու ԵՄ-ի միջև ազատ առևտրի հարցը Մաքսային միությունում որոշելու է Մոսկվան, իսկ ԵՄ-ն, բնականաբար, մեզ վերաբերող հարցում չի ցանկանում բանակցել Մոսկվայի հետ:

Այսպիսով՝ մտնելով դեռևս հստակ գոյություն չունեցող Մաքսային միություն՝ Հայաստանը պարզապես կասեցնում կամ սառեցնում է եվրաինտեգրման գործընթացը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում