Friday, 10 07 2026
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
Ծառուկյանի բիզնեսների հետ տեղի ունեցողը, հույս ունեմ, ազգային կապիտալի վերականգնման փորձ է

Երկրորդ անգամ Հայաստանը իր շանսը զիջում է Վրաստանին

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ Մաքսային միությունն ապագա չունի, չի ստացվելու նաև Եվրասիական միությունը, և Հայաստանն էլ, Ռուսաստանն էլ ի վերջո Եվրամիության անդամ են դառնալու: Նա հերթական անգամ հավաստիացրել է, որ Վրաստանը գնում է դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ: Թե ինչքանով կիրականանան Իվանիշվիլիի կանխատեսումները Ռուսաստանի՝ Եվրամիության անդամակցության մասով՝ ցույց կտա ժամանակը, և այդ մասին նաև թող ռուսները մտածեն:

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա, իհարկե, առանց Իվանիշվիլիի էլ ոչ մի կասկած չկա, որ Հայաստանի ապագան վաղ թե ուշ Եվրոպայի հետ լինելն է, եվրոպական ընտանիքին ինտեգրվելը: Սակայն, այս ամենով հանդերձ, պարզապես պետք է պատկերացնել, թե ինչքան հետ ընկավ Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու պարտվողական որոշմամբ: Այս որոշումը դեռևս իրավական ուժ չի ստացել, սակայն արդեն իսկ հայաստանյան իշխանությունները այս կամ այն հարցում խոսում են «եթե Մաքսային միությանը չի հակասում» տարբերակներով:

Այսինքն՝ Հայաստանը արդեն իսկ մի քանի քայլ հետ է շպրտվել, և Եվրոպային վերստին մոտենալու համար մենք պետք է ավելի շատ քայլեր անենք սեպտեմբերի 3-ից հետո, քան պահանջվում էր սեպտեմբերի 3-ի առավոտյան: Ավելին՝ Իվանիշվիլիի հայտարարությունները մեկ այլ բանի մասին են խոսում նաև, որը ևս հետընթացի, ավելի շուտ՝ հետ շպրտվելու վկայություն է:

Սաակաշվիլիի նախագահության ընթացքում Վրաստանը հսկայական քայլերով առաջատարություն ստանձնեց կովկասյան տարածաշրջանում: Սաակաշվիլիի Վրաստանը դեմոկրատական դրախտ չէր, սակայն բարեփոխումների ուղով քայլում էր բավական վստահ, և դա գնահատվում էր Արևմուտքում: Թե ինչպես, որտեղ և երբ սխալվեց կամ վրիպեց Սաակաշվիլին՝ թող վրացիները պարզեն կամ թեկուզ հենց ինքը՝ դեռևս Վրաստանի նախագահը: Սակայն նկատելի էր, որ Վրաստանը քաղաքակիրթ աշխարհում կորցնում է կովկասյան առաջատարի և արագավազի իմիջը, կամաց-կամաց զիջում Հայաստանին, որի հետ Արևմուտքի հարաբերությունները մտել էին բավական պատասխանատու պատմական փուլ: Հայաստանն իր պոտենցիալով սկսել էր դիտվել հարավկովկասյան տարածաշրջանում առաջատարության ավելի ռեալ հավակնորդ՝ նույնիսկ ներկայիս իշխանությունների պայմաններում:

Սակայն նույն այդ իշխանությունների գործոնը դարձավ այն օճառը, որի վրա սայթաքեցին և՛ Հայաստանը, և՛ Արևմուտքը: Հայաստանը զգալիորեն հետ ընկավ, և այսօր Իվանիշվիլիի խոսքերում, ըստ էության, նկատվում է որոշակի «բարձրից նայելու» միտում, ինչի հնարավորությունները փորձառու միլիարդատերը բիզնեսմենի հոտառությամբ անմիջապես զգացել է Մաքսային միությանը անդամակցելու Հայաստանի որոշումից հետո:

Այսինքն՝ ինչպես 2003-04 թվականներին, նաև այսօր Հայաստանն արդեն երկրորդ անգամ բաց թողեց առաջատարության շանսը և առաջ թողեց Վրաստանին: Կսխալվի՞ Իվանիշվիլին, թե՞ ոչ՝ այնքան էլ մեծ նշանակություն չունի, քանի որ այս անգամ Հայաստանը մտել է մի այնպիսի վանդակ, որ եթե նույնիսկ Վրաստանի իշխանությունները վրիպում թույլ տան, և Հայաստանի համար շանսեր առաջանան, միևնույն է՝ Մաքսային միության վանդակից դուրս գալու համար կպահանջվեն տիտանական ջանքեր:

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում