Սեպտեմբերի 8-ին Արգենտինայում ՀՀ դեսպանության հովանավորությամբ և կազմակերպմամբ Բուենոս Այրեսի Հայ կենտրոնի «Սիրանույշ» սրահում տեղի է ունեցել «Հայաստանի օր» բարեգործական միջոցառումը, որին իրենց մասնակցությունն են բերել արգենտինահայ համայնքային կազմակերպություններն ու միությունները։
ՀՀ ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ միջոցառման ընթացքում ավելի քան հազար այցելուներին ներկայացվել են Հայաստանի և Արցախի տեսարժան վայրերի լուսանկարները, հայկական ավանդական կերակրատեսակները, ձեռագործ հուշանվերները։ Ելույթներով հանդես են եկել արգենտինահայ համայնքի երգի և պարի համույթները, ինչպես նաև անհատ երաժիշտ-կատարողներ։
Հիշյալ միջոցառման ընթացքում գոյացած ողջ հասույթը կտրամադրվի Երևանի «Զատիկ» և «Մարի Իզմիրլյան» մանկատների վերանորոգման աշխատանքներին։





































