Tuesday, 14 07 2026
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Մակրոնին
16:30
Իրանում նոր պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը
16:10
Փարիզում մեծ շուքով նշվել է Բաստիլի գրավման օրը
Մհեր Գրիգորյանն ու Էստոնիայի դեսպանն անդրադարձել են հանրային կառավարման, թվայնացման և միջազգային առևտրի ոլորտներում համագործակցությանը
Ուկրաինայի հարցում դիրքորոշումը Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ. Պեսկով
«ԱՄԷՏ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ է փակցվել. ՇՎՏՄ
15:30
Չինաստանն անհանգստացած է ԱՄՆ-ի կողմից Իրանի ծովային նավահանգիստների շրջափակման կապակցությամբ
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում կկատարվի
15:10
Բուլղարիան դուրս է եկել Ուկրաինային աջակցող կոալիցիայից
Եվրոպան հակաբալիստիկ համակարգ է ստեղծում, Թուրքիան Ռուսաստանի և Իրանի դեմ կգործի՞
14:50
Բանգկոկի փաբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 30-ի
Աշխատաժողովի շրջանակում քննարկվել են ՀՀ պետական տեղեկատվական համակարգերի տվյալների փոխանակմանն առնչվող հարցեր
14:30
Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը
Խախտումների պատճառով կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի գործունեությունը
Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելը չի ​​կարող ուժով ապահովել սահմանին կայունություն
Տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
13:50
Ռուսաստանի դեսպանին կանչել են Մոլդովայի ԱԳՆ
Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերում 20 ժամից ավելի ջուր չի լինի
13:30
Հութիները հրթիռներ են արձակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ
Օդի աղտոտման համար 3 միլիոն դրամ տուգանք՝ ԲԸՏՄ ստուգայցերի արդյունքում
Գորայք բնակավայրում գազ չի լինի
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է ավտոմեքենաների և այլ շարժական գույքի առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը

Արցախը Սփյուռքի համար ստվերում է, շարունակվում է ծամծմվել Ցեղասպանության ճանաչման թեման

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը։

Աշխարհում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, այս օրերին հայկական կազմակերպությունները, հայ համայնքի ներկայացուցիչները տարբեր միջոցառումներ են անցկացնում՝ նվիրված Ցեղասպանության 102-րդ տարելիցին։ Այդպիսի մի միջոցառման նաև Դուք եք մասնակցել՝ Նյու Յորքում։ Կխնդրեմ մանրամասնեք՝ հատկապես ինչի՞ վրա են շեշտադրումներ կատարվել։

– Հիմնական շեշտադրումները «Խոստում» ֆիլմի վրա էին. որ երախտապարտ են Քըրք Քըրքորյանին, պրոդյուսերներին, ռեժիսորին, դերասաններին: Այդ համատեքստում շատերը մոռացան նշել միայն մեյք-ափ արտիստներին և ֆիլմի անձնակազմին սպասարկող խոհարարներին: Մեկ այլ շեշտադրումն էլ այն էր, որ Թուրքիան պետք է ամաչի իր ժխտողականությունից, ներողություն խնդրի և իրեն այլևս այսպես չպահի: Շատերը խոսեցին այն մասին, որ հայերին ցեղասպանեցին, որովհետև քրիստոնյա էին: Սա, բացի տգիտություն լինելուց, նաև վտանգավոր պատկերացում է: Որովհետև հայերին ցեղասպանեցին, որովհետև թուրք չէին, և հատկապես՝ որովհետև թուրքերի գրաված երկրի իրական և պատմական տերերն էին: Կրոնն այդ հարցում միան երկրորդական-երրորդական դեր էր խաղում: Խոսել քրիստոնյա լինելու պատճառով ոչնչացվելու մասին՝ նախ նշանակում է նենգափոխել թուրքական մոտիվը, և ապա՝ հայերին հակադրել բոլոր մահմեդականներին, որ հիմարություն է: Թուրքական և ադրբեջանական այսօրվա մոտեցումը հայերի և Հայաստանի հանդեպ շարունակությունն է նախկինի և, ինչպես գիտենք, որևէ կապ չունի հայերի քրիստոնյա լինելու հետ: Սա էթնիկ և տարածքային բախում է, որ շարունակվում է արդեն շուրջ հազար տարի և տևելու է այնքան՝ մինչ երեք պետություններից մեկը կամ երկուսը լքեն պատմության թատերաբեմը: Սա է ճշմարտությոնը, և կարծես թե մեր սփյուռքյան համայնքներում և անգամ Հայաստանում այսօր քչերն են դա հասկանում: Հավաքին կային և շեշտադրումներ, որ հայերը կան, պիտի լինեն և դեռ շատանան: Ներկաներից շատերն իրենք հայերեն չեն խոսում կամ մի քանի շաբլոն բառ գիտեն, շատերի զավակներն ընդհանրապես ոչ մի բառ չգիտեն, հայության հետ որևէ կապ չունեն և միայն ազգանվամբ են հայ մնացել, բայց նրանց ծնողները հավաքին պնդում էին, որ դեռ հազար տարի լինելու են այստեղ և այսպես: Նաև մի ռեփեր երգեց՝ «գանգսթերական ռեփ» ոճում, և Ցեղասպանությանը նվիրված իր այդ երգը մոտավորապես հետևյալ տողերն էր պարունակում. «Ցեղասպանությունն ավելի շատ կյանքեր խլեց, քան չբուժվող լեյկեմիան»: Հանդիսատեսից շատերը երգի ռիթմի հետ շարժումներ էին անում, իսկ բեմին նստած եկեղեցու հովիվները՝ արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներ, լռելյայն դիմանում էին այդ տեսարանին: Մի խոսքով՝ ողբերգական վիճակ էր: Եվ դա ոչ միայն Նյու Յորքում է, այլև ամենուր: Ամենուր հայության մեծամասնությունն ապրում է այլ հարթությունում, այլ իրականությունում և այլ գիտակցությունում: Հոսհոսությունը միախառնվել է դատարկ և կիսագրագետ, բայց մեծամիտ պաթոսին և դուրս մղել անչափ կարևոր այլ թեմաներ:

Անդրադառնանք Սփյուռքին, հայկական լոբբիստական կազմակերպությունների անելիքներին։ Արդյոք ժամանակը չէ՞, որ Ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ աշխատանք տանելուն զուգահեռ Սփյուռքը կենտրոնանա Ղարաբաղյան հիմնահարցի վրա, որն այս օրերին առավել քան կարևոր է։

– Ոչ միայն ժամանակն է, այլև ուշ է: Բայց որո՞նք են լոբբիստական կազմակերպությունները, քանի՞սն են մնացել, որքա՞ն գումարային բազա ունեն և ազդեցություն: Եվ որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս և ինչի՞ վրա են ծախսում իրենց արդեն սուղ և գծուծ ռեսուրսները: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ողբալի են: Ու որպեսզի չստացվի, որ ամեն բան բացասական լույսի ներքո ենք տեսնում, այս համատեքստում զերծ կմնանք դրան առավել մանրամասն անդրադառնալուց: Իրականում հայկական լոբբին այլևս հուշ է, որ դեռ ապրում է հատկապես հայաստանցիների և թուրքերի երևակայությունում: Ինչ վերաբերում է Արցախի խնդրին, ապա դա բարդ մի բան է՝ շատ կոնկրետ թշնամու կերպարով, որ նոր մոտեցումներ է պահանջում: Իսկ դա նշանակում է, որ Սփյուռքի երևելիների մեծ մասը հետաքրքրված չէ դրանով, որովհետև Ցեղասպանության թեման արդեն մի քանի տասնամյակ իր հունով ընթացող թեմա է, հարմար է գործածելու համար, նոր մոտեցումներ իրենց պատկերացումներով չի պահանջում և արտակարգ ջանքերի կարիք չունի: Նաև՝ բազում սփյուռքահայեր Ցեղասպանության թեմային նայում են որպես սեփական ընտանեկան ողբերգության հիշողություն, իսկ Արցախը՝ որպես «զուտ հայաստանյան թեմա», նրանց առանձնապես չի էլ հետաքրքրում: Հետևաբար Արցախը մնում է ստվերում, իսկ Ցեղասպանության ճանաչման թեման, որ նախկին մոդելով և նախկին օրակարգով արդեն սպառել է իրեն, շարունակում է ծամծմվել և մտային կենտրոնացվածության առանցք մնալ:

Ֆրանսիայում ավարտվեց նախագահական ընտրությունների առաջին փուլը։ Հայկական հարցերի մասով, մասնավորապես՝ Ղարաբաղյան հիմնահարցի, Ցեղասպանության ժխտողականության դատապարտման, մենք որևէ թեկնածուի հետ հույսեր կարո՞ղ ենք կապել։ Առհասարակ Ֆրանիսայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ, կարծում եք, էապես կփոխվի՞։

– Եթե ընտրվի Լը Պենը՝ թերևս կլինի փոփոխություն: Մակրոնի պարագայում դժվար թե փոփոխություն լինի: Ամեն դեպքում՝ ով էլ լինի, որոշ առաջընթացի հույսեր կարելի է ունենալ, որովհետև Օլանդն արդեն ցույց է տվել իր դիրքորոշումը: Լը Պենն, իր հերթին, ընդգծված հակաթուրք է, ընդգծված ազգայնական և ընդգծված քրիստոնեասեր, հետևաբար բացառված չէ, որ իր պլատֆորմն ամրապնդելու համար հայերի ուղղությամբ դրական քայլեր կատարի: Լը Պենն, ի դեպ, մի հայտարարություն է արել, որ անգամ Հայաստանում չեն անում. ասել է, որ Արցախը պետք է միավորվի Հայաստանի Հանրապետությանը: Չեմ կարծում, թե հատուկ դիրքորոշում ունի այդ նրբության հետ կապված, բայց ամեն դեպքում գաղափարը կարևոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում