Friday, 10 07 2026
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել
22:00
Հսկողությո՞ւն, թե՞ խարան․ ոստիկանության նոր ռազմավարությունը Աթենքում
Արեն Մկրտչյանը ևս չի լինի Հայաստանում ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք խորհրդարանում
ՀՀ սահմանադրությունը պատրվակ է. Բաքուն ձգձգում խաղաղության կնքումը՝ զգուշանալով Մոսկվայից
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել քաղաքացու դի
Հատկապես Ծառուկյանը նեղանալու տեղ չունի. նրան այնքան հնարավորություն է տրվել
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
Չինաստանը Ռուսաստանին «արգելել» է միջուկային զենք կիրառել
20:50
Հունգարիան Եվրամիությունից 10 մլրդ եվրոյի ֆինանսական միջոցներ կստանա
Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերք
20:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին շարունակել բանակցությունները
Առողջության ապահովագրության հիմնադրամն արձագանքել է համավճարների կարգում փոփոխությունների շուրջ քննարկումներին
20:10
Չինաստանը վերջնագրի տեսքով արգելել է Պուտինին միջուկային զենք կիրառել. Զելենսկի
Ռեստորանային համալիրներից մեկում հրդեհ է բռնկվել
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
Ագաթանգեղոսի 7 հասցեում ապամոնտաժվել են ապօրինի տեղադրված կրպակները
19:30
Գրոսին անթույլատրելի է համարել հարձակումները որևէ ատոմակայանի նկատմամբ
Վահագն Արսենյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել պարարտանյութ և հեղուկ գազ
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
18:50
Իրանը հայտարարել է, որ «չի խնայի» Իսրայելին իր ենթակառուցվածքների դեմ հարձակումների պարագայում

Ինչ է անելու Նալբանդյանը Լավրովի ու Մամեդյարովի հետ Մոսկվայում

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն այսօր հայտարարություն է տարածել՝ հաստատելով մի քանի օր առաջ ադրբեջանական լրատվամիջոցներում ի հայտ եկած այն տեղեկությունը, որ ապրիլի 27-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում: Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկությունը հաստատել է մի փոքր «շեղումով»՝ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 28-ին, ոչ թե 27-ին:

Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ նշվում է, որ քննարկվելու են Ղարաբաղյան կարգավորմանը վերաբերող հարցեր: Թե հատկապես ինչ հարցերի մասին է խոսքը՝ չի մանրամասնվում: Ներկայումս Ղարաբաղյան հակամարտության կարգավորում, որպես այդպիսին, գոյություն չունի, և բանակցությունների բացակայության մասին դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին Ստեփանակերտում մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր Սերժ Սարգսյանը: Պաշտոնական Երևանը միաժամանակ հայտարարել է նաև, որ եթե հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չեն կատարվում, և Ադրբեջանը շարունակում է կրակել սահմանին, ապա այդ դեպքում չկա հանդիպումները շարունակելու իմաստ:

Դրան զուգահեռ՝ վերջին մի քանի ամիսներին հայտարարություններ են հնչել միջնորդ համանախագահների մակարդակով, որ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, իսկ դա նշանակում է հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմների, վստահության մեխանիզմների ներդրում: Ֆրանսիայի հեռացող նախագահ Օլանդն էլ մարտին Փարիզում ընդունելով Սերժ Սարգսյանին՝ հայտարարեց, որ հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրումը կօգնի պատժել հրադադարը խախտող կողմին:

Այսպիսով, ահա այդ իրավիճակում և այդ խնդիրների հանրագումարում ինչ է նշանակում կարգավորում և կարգավորմանն առնչվող հարցեր, ի՞նչ պետք է քննարկեն Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ՌԴ արտգործնախարար Լավրովի հովանու ներքո կամ միջնորդությամբ: Ներկայումս իրատեսական չի լինի խոսել հնարավոր լավրովյան պլանների մասին: Ավելին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջանային վերջին այցի ընթացքում Հայաստանում հայտարարեցին, որ լավրովյան պլան, որպես այդպիսին, գոյություն չունի: Մյուս կողմից՝ խոսվեց այն մասին, որ սեղանին կան տարբերակներ: Դրա՞նք են քննարկելու Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Մոսկվայում՝ Լավրովի միջնորդությամբ:

Եվ ինչպե՞ս են այդ քննարկումներին վերաբերվելու ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Ֆրանսիան զբաղված է նախագահի ընտրությամբ, և այդ իմաստով բոլոր դեպքերում այդ երկիրն ունենալու է նոր նախագահ, ինչը հարց է առաջացնում, թե ինչքանով է փոփոխություն բերելու այդ հանգամանքը Արցախյան խնդրում Ֆրանսիայի պահվածքի հարցում: ԱՄՆ-ը կարծես թե ներկայումս ավելի գլոբալ խաղի մեջ է, և Արցախյան խնդիրը մնում է դրա ստվերում: Միաժամանակ դա չի կարող ինքնաբերաբար նշանակել, որ Վաշինգտոնը կարող է թույլ տալ գլոբալ խաղի համատեքստում անտեսել Արցախում որևէ բեկումնային կամ վճռորոշ փոփոխություն:

Բանն այն է, որ ներկայիս ստատուս քվոն մնում է գլոբալ խաղի ստվերում, որ սկսել է Թրամփի վարչակազմը, բայց եթե տեղի ունենա ստատուս քվոյի փոփոխություն կամ դրան տանող, դրան միտված որևէ էական զարգացում, ապա դա արդեն ստվերում մնալիք չէ և ինքնին ստանում է գլոբալ նշանակություն: Այդ դեպքում ԱՄՆ-ը չի կարող մնալ անմասն:

Հետևաբար պետք է ենթադրել, որ մոսկովյան հանդիպման հանդեպ թե Փարիզը, թե Վաշինգտոնը չեն ցուցաբերի մերժողական վերաբերմունք, և հակառակը՝ կարող են այն դիտարկել որպես ներկայիս թեկուզ հարաբերական կայունությունը պահելու հանգրվան: Հատկապես, որ Ռուսաստանն ինքն էլ ներկայումս անկասկած չի գտնվում այն վիճակում՝ հատկապես Սիրիայում ԱՄՆ անուղղակի հարվածը ստանալուց հետո, որ ի զորու լինի Արցախի խնդրում գնալ միանձնյա որևէ էական նախաձեռնության:

Այդուամենայնիվ, այս ամենով հանդերձ՝ Մոսկվայի որևէ նախաձեռնություն ինքնին ռիսկային է Հայաստանի համար, քանի դեռ այդ պետությունը չի հրաժարվել Թուրքիայի և Ադրբեջանի հետ, այսպես ասած, ռազմավարական գործընկերության գծից, քանի որ այդ գծում Հայաստանը Ռուսաստանի համար դիտարկվում է ոչ թե իբրև գործընկեր, այլ իբրև գործիք, և խնդիրներն ու ռիսկերն այստեղ չեն սահմանափակվում լոկ Արցախով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում