Thursday, 16 07 2026
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան

Քննչական կոմիտեն գործ հարուցել է որ ի՞նչ անի. Իոաննիսյանը պնդում է, որ քրգործը պետք է հարուցվեր ՀՔԾ-ում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ Դանիել Իոաննիսյանի անձնական և ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունները ապօրինի հավաքելու և լրատվության միջոցներով տարածելու դեպքի առթիվ:

Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում, երբ Դանիել Իոաննիսյանի ղեկավարությամբ գործող «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն հրապարակեց մանկապարտեզների և դպրոցների տնօրենների ձայնագրությոնները, մի քանի օր անց «Իրավունք» թերթում հոդված հայտնվեց, որն ամբողջությամբ վերաբերում էր Դանիելի ընտանիքին ու անձնական տեղեկություններ էր պարունակում: Հոդվածի տպագրությունից հետո Դանիել Իոաննիսյանը դիմել էր Հատուկ քննչական ծառայություն, քանի որ, իր պնդմամբ, այդ տեղեկություններին տիրապետում էին միայն ոստիկանությունը ու քննչական կոմիտեն, և միայն իրենք կարող էին այդ տեղեկությունները հանրային դարձնել: Բայց այսօր պարզվում է, որ քրգործ է հարուցվել ոչ թե ՀՔԾ-ում, այլ Քննչական կոմիտեում:

«Ես դիմել էի Հատուկ քննչական ծառայություն, քանի որ այդ կառույցը զբաղվում է այն գործերով, որոնք վերաբերում են պետական պաշտոնյաներին: Այդ տեղեկությունները «Իրավունք» թերթին փոխանցել են կա՛մ ոստիկանության աշխատակիցները, կա՛մ քննչական կոմիտեի աշխատակիցները, քանի որ այդ տեղեկությունները ամբողջ ծավալով միայն իրենք ունեին: Իսկ հիմա չգիտեմ, թե քննչական կոմիտեն քրգործ հարուցել է որ ինչ անի, քանի որ շատ հնարավոր է՝ հենց քննչական կոմիտեից են այդ տեղեկությունները փոխանցել «Իրավունք» թերթին: Հիմա քննչական կոմիտեն պատժելու է ինքն իրե՞ն: Լուրջ չի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Իոաննիսյանը:

Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ քրեական գործը հարուցվել է ՔԿ-ում, որպեսզի այդպիսով փորձ արվի պետության վրայից, իրավապահ մարմինների վրայից մեղքը բարդել այլ տեղ, այլապես գործը կհարուցվեր հենց ՀՔԾ-ում:
Դանիելը բացառում է, որ ոստիկանության ծառայողներից ու քննչական կոմիտեի քննիչներից բացի՝ որևէ երրորդ անձ ևս տիրապետեր իր անձնական կյանքին վերաբերող տեղեկություններին:

«Ես բացառում եմ: Այդ տեղեկությունները ամողջ ծավալով միայն այդ երկու գերատեսչությանն էին հայտնի: Ես անձամբ տեղյակ չէի որոշ մանրամասների: Կարդալուց հետո ինձ համար շատ նոր բաներ են հայտնի դարձել: Գործը եղել է միայն քննչական կոմիտեի արխիվում: Եվ միայն տեսականորեն կարելի է պատկերացնել, որ «Իրավունք» թերթը եկել մտել է ՔԿ-ի արխիվ ու իմ մասին թղթեր է գողացել, դա խելքին մոտ չէ»,- նկատեց Իոաննիսյանը:

Նա նշեց, որ դեռ որևէ ծանուցում չի ստացել, թե ՔԿ-ում գործ է հարուցվել: Այդ մասին իմացել է միայն լրատվամիջոցներից: Ծանուցում ստանալուց հետո միայն փաստաբանների հետ կքննարկի իր հետագա անելիքները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում