Friday, 10 07 2026
Աթենքում քննարկվել է կենդանիների պաշտպանության ոլորտի համագործակցությունը
Այսօրվանից ուժի մեջ է մտնում «ծնողական ժամ» կարգավորումը
14:10
40 աստիճան շոգը և կրակը՝ Իսպանիայում․ հրդեհը խլել է 11 մարդու կյանք
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
13:50
Իսպանիայում անտառային հրդեհների հետևանքով կան զոհեր
ՊԵԿ-ը հունիսին բացահայտել է ստվերային շրջանառության և ապօրինի գործունեության տասնյակ դեպքեր
13:30
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակում UFC մրցաշարի վրա
Օգոստոսի 10-31-ը Հայաստանի ազգային արխիվի ընթերցասրահը փակ կլինի
13:10
Լաոսը դարձել է Շանհայի համագործակցության կազմակերպության երկխոսության գործընկեր
Հուլիսի 11-ին «Գառնի» արգելոց-թանգարանի մուտքի կարգը կփոխվի
12:50
Իրանի և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները
Լցակայանը շահագործում էր չստուգաչափված չափիչ միջոցներ․ վաճառքը կասեցվել է
12:30
Չինաստանը պատրաստվում է «Բավի» թայֆունի հարվածին
Հուլիսի 12-ին փակ փողոցներ կլինեն
12:10
Հունգարիայում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն նախագահի և ընդդեմ վարչապետի
Ադրբեջանը կհրաժարվի՞ Ռուսաստան-Իրան ռազմավարական դաշինքի «կապող օղակ լինել»
11:50
Իրանում Խամենեիին հրաժեշտ է տվել 43 մլն մարդ
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նովոսիբիրսկում բենզինի ճգնաժամի պատճառով սահմանվել է հեռավար աշխատանք
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել
11:10
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 3 889-ի
153 անձ ընտրական հանցագործությունների գործերով կկանգնի դատարանի առաջ
10:50
Կոնգոյում էբոլայից մեկ օրում 25 մարդ է մահացել
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
10:30
Իսպանիայում անտառային հրդեհի հետևանքով 12 մարդ է մահացել
Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
10:10
Նեթանյահուն Թրամփի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Իսրայելի սահմանների երկայնքով անվտանգության գոտիների անհրաժեշտությունը
Սահմանադրության շուրջ Երևանի և Բաքվի խոսույթները ցույց են տալիս՝ խաղաղության կնքումը բավական հեռու է
09:50
Թուրքիան վաճառում է Ս-400 համակարգերը Պարսից ծոցի երկրներից մեկին
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր

Մաեստրո Գրիգորիչը մինորային տրամադրություն ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հանրապետական կուսակցության, այսպես կոչված, բարեփոխումների գործընթացը առաջ է բերել հայկական «էլիտայի» որոշ հնաբնակների դժգոհությունը: Եվ դա բնական է, եթե հաշվի առնենք, որ այդ գործընթացների զոհ են գնում երբեմն անխորտակելի թվացող ընտանեկան և կլանային կոնգլոմերատներ: Այս առումով հասկանալի է, որ ՀՀԿ–ում և իշխանական վերնախավում տեղի ունեցող վերադասավորումներից պետք է որ հիացած չլինի Գալուստ Սահակյանն իր ընտանիքով:

Բավական չէ, որ Գալուստ Սահակյանը շուտով զրկվելու է իր բարձր ու հանգիստ պաշտոնից, հիմա էլ խոսակցություններ են գնում, որ նրան ընդհանրապես չեն ուզում տանել խորհրդարան, անգամ որպես շարքային պատգամավոր` առաջարկելով նրան գլխավորել ՀՀԿ–ի թոշակառուների ակումբը: Մյուս կողմից գործող վարչապետն էլ կարծես հատուկ թիրախավորել է նրա որդուն՝ պետգույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանին: Վերջերս համարյա կառավարության նիստ չի լինում առանց վարչապետի «հատուկ» վերաբերմունքի առ կրտսեր Սահակյանը: Ասում են նրա օրերն էլ հաշված են իր պաշտոնում, և նա, ամենայն հավանականությամբ, իր գործունեությունը կշարունակի վարչապետի աչքից հեռու՝ Ազգային ժողովում:

Ի դեպ հենց այն նույն վարչապետի, որի մասին Արման Սահակյանի հարազատ քեռին՝ ՀՀԿ–ում արդեն վաղուց «իզգոյ» դարձած Աշոտ Աղաբաբյանը, վերջերս տրված հարցազրույցներից մեկում խոսում էր ընդգծված հիացմունքով: Երևի դա էլ իր հաշվարկված դրդապատճառներն ունի, եթե հաշվի առնենք այն, որ ժամանակին օլիգարխիկ արտոնություններից զրկված «Հրազդան» տոնավաճառի սեփականատերը, այժմ փորձում է հայաստանյան գերարդար դատական ատյանների միջոցով հետ բերել շուրջ 60 մլն դրամ վճարած հարկերը: Խոսքն այն գումարի մասին է, որը գոյացել էր ՊԵԿ–ի ստուգումների արդյունքում:

Տոնավաճառի 250 աշխատակիցների հարցաքննության արդյունքում բացահայտվել էր, որ տոնավաճառում այնքան չհայտարարագրված կամ թերհայտարարագրված «քյաշ» գումար է պտտվել, որ բացահայտման արդյունքում արձանագրվել է շուրջ 60 մլն դրամի հարկային պարտավորություններ և տուգանքներ: Ի դեպ, պարոն Աղաբաբյանը այդ գումարը ժամանակին խելոք վճարել է: Գուցե «էլ բեթարից» խուսափելու համար: Ինչևէ, եթե սրան գումարենք նաև Գալուստ Սահակյանի մյուս որդու՝ առողջապահության նախկին փոխնախարար Տիգրան Սահակյանի մի քանի ամիս առաջ տեղի ունեցած պաշտոնանկությունը, ապա հստակ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ–ի բարեփոխումները Մաեստրոյի վրա չեն եկել:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում