Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Ինչո՞ւ է լռում Եվրաինտեգրման հանձնաժողովը

Թվում է` ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի տապալումից հետո առաջինը պետք է համապատասխան գնահատականով և հայտարարությամբ հանդես գար ԱԺ Եվրաինտեգրման հանձնաժողովը: Սակայն այսօր գրեթե բոլոր քաղաքական, տնտեսական, քաղաքացիական ուժերը տեսակետ ու գնահատական են հայտնում, բացի ԱԺ Եվրաինտեգրման հարցերի հանձնաժողովից: Պատճառը միգուցե նաև այն է, որ Եվրաինտեգրման հանձնաժողովի ղեկավարները` նախագահն և տեղակալը, ԲՀԿ-ական են, իսկ ԲՀԿ-ն չի թաքցնում, որ պրոռուսական ուժ է: Ներկայացնում ենք Եվրաինտեգրման հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ-ական Վահե Էնֆիաջյանի հետ «Առաջին լրատվական»-ի զրույցը:

 – Որպես Եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի փոխնախագահ` կուզեի իմանալ Ձեր տեսակետը ԵՄ Ասոցացման պայմանագրի և Մաքսային միությանը միանալու որոշման վերաբերյալ: Արդյոք սա լուրջ ձախողում չէ՞ր` հատկապես եվրաինտեգրման մասով:

 – Մենք նման գնահատական չենք տա: Անցած շաբաթ մեր հանձնաժողովը նիստ է գումարել, որտեղ նաև քննարկվել են այդ հարցերը, և մենք կարևորել ենք, որ ոլորտի ղեկավարներն ու պատասխանատուները անպայման խորհրդարանում հանդիպեն պատգամավորների հետ և ընդհանուր գործընթացի վերաբերյալ լուսաբանեն: Իսկ ընդհանուր գործընթացի շուրջ մենք գտնում ենք, որ մասնագետներ, տնտեսագետներ պետք է շատ հստակ, ավելի մանրակրկիտ ձևաչափով վերլուծելով իրականությունը` մանրամասնեն, թե ինչ կտա այս կամ այն ձևաչափին անդամակցությունը, և այս գործընթացները ուր են տանելու: Այս վերլուծությունները ոչ միայն ԱԺ պատգամավորի համար, այլև մեր քաղաքացիների համար շատ կարևոր են, որ հասկանալի լինի այս գործընթացներն ուր են տանում:

 – Իսկ ո՞րն է Ձեր տեսակետը` եվրաինտեգրում մեզ պե՞տք էր, թե՞ միայն Ռուսաստանի հետ հարաբերություններն են պետք:

 – Մենք գտնում ենք, որ այս հարցի շուրջ բավականին ճկուն քաղաքականություն պետք է վարել: Մենք ՌԴ-ի և ԱՊՀ պետությունների հետ լավ տնտեսական հարաբերությունների մեջ ենք գտնվում, միևնույն ժամանակ մենք եվրոպական մեծ ընտանիքի հետ առաջին քայլերը` որպես այդպիսին արել ենք: Եվ առաջիկա զարգացումներն ու վերլուծությունները ցույց կտան, թե մենք ինչ ընթացք ենք ունենալու այս ուղղություններով:

 – Պարոն Էնֆիաջյան, Եվրոպան հստակ հայտարարեց, որ հնարավոր չէ այլևս Ասոցացման պայմանագիրը:  Ի՞նչ քննարկման և ի՞նչ բացատրությունների մասին է խոսքը:

 – Ես չեմ կարծում, որ անդառնալի ինչ-որ մի իրավիճակում է գտնվում Հայաստանը: …Մի բան կարող եմ ասել, որ պետք է մասնագետները շատ խորը վերլուծեն, ուսումնասիրեն և հրապարակեն: Ամբողջը հասարակության աչքի առաջ լինի այս գործընթացը:

 – Դուք էլ եք մասնագետ, հանձնաժողովի փոխնախագահ, ո՞րն է Ձեր տեսակետը:

 – Որպես հանձնաժողովի ներկայացուցիչ` ասում եմ, որ միանշանակ եվրոպական գործընթացներ կան, որոնցով մենք պետք է զարգացում ապրենք և կապրենք:

 – Պարոն Էնֆիաջյան, Եվրոպան հստակ ասում է` վերջ: Այսօր տարբեր քաղաքական, տնտեսական, քաղաքացիական դիրքորոշումներ են հնչում, ինչո՞ւ Եվրաինտեգրման հանձնաժողովը որևէ դիրքորոշում չի հայտնում այդ առթիվ: Արդյոք հանձնաժողովի նախագահի և Ձեր ԲՀԿ-ական լինե՞լն է նաև կաշկանդում:

 – Մեզ ոչինչ չի կաշկանդում: Մեր հանձնաժողովը նիստ է կազմակերպել, որտեղ շատ հստակ քննարկել է, և որոշվել է, որ խորհրդարան պետք է հրավիրվեն ԱԳ նախարարը և ոլորտի այլ պատասխանատուներ, որոնք կմանրամասնեն և կպարզաբանեն:

 – Սակայն դա տեսակետ չէ, պարոն Էնֆիաջյան:

 – Դա շատ հստակ տեսակետ է:

 – Իսկ Եվրաինտեգրման հանձնաժողովը պատրաստվո՞ւմ է հանրային լսումներ կազմակերպել այս հարցի շուրջ:

 – Մենք բոլոր գործընթացներում կողմնակից ենք, որ դրանք անցնեն թափանցիկ և հանրությանը տեսանելի իրավիճակում: Մենք ինքներս շատ հարցերում նախաձեռնող ենք, բայց լիազորությունները գտնվում են այլ դաշտում, որ նման գործընթացներ կազմակերպվեն: Կարծում եմ` պետք է շահագրգռված լինեն բոլոր քաղաքական ուժերը, որ անցնեն թափանցիկ ու հանրության աչքի առջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում