ԱՄՆ վարչակազմը երեքշաբթի հրապարակել է նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական գործունեության մասին տվյալներ` նրա իշխանությունում գտնվելու 100 օրվա ընթացքում, հայտնումէ RIA Novosti-ն:
Սպիտակ տան մամլո ծառայության տվյալներով` Թրամփը վերջին 70 տարվա նախագահների մեջ առաջատար է դարձել առաջին 100 օրը ստոագրած հրամանների թվով`ստորագրելով 30 հրաման: Նախկին նախագահ Բարաք Օբաման նույն ժամանակահատվածում ստորագրել է 19 հրաման: Թրամփը ստորագրել է 28 օրենք, Օբաման` 11:
«Չնայած դեմոկրատների կողմից պատմական օբստրուկցիային, նախագահ Թրամփը աշխատել է Կոնգրեսի հետ, որպեսզի ընդունի շատ օրենսդրական ակտեր իր առաջին 100 օրերում, քան ցանկացած նախագահ, սկսած Թրումենից»,- նշել են մամլո ծառայությունում:








































