Friday, 07 06 2024
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը
Գազայի երեխաները սովահար են
Հեռախոսահամարների մեծ բազայի արտահոսք է եղել. Սամվել Մարտիրոսյան
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գիտուժ. այս տարի Հայաստանում առաջին անգամ կանցկացվի համազգային գիտության շաբաթ
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար

Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնագիտական կրթության ծրագրին՝ (DSD) և միաժամանակ դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի երևանյան գործընկերը: DSD ծրագիրը (գերմաներեն լեզվի դիպլոմ) իրականցվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ Հայաստանի 6 դպրոցներում, իսկ Երևանի պետական հումանիտար քոլեջը դարձել է առաջին ՄԿՈՒ հաստատությունը, որը միացել է այս ծրագրին: Քոլեջում այս ծրագրի ներդրմանը գերմանական կողմը համաձայնություն է տվել ավելի քան մեկ տարվա փորձարկումից և դիտարկումից հետո: Ծրագիրը հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին ստանալ գերմաներենի խորացված գիտելիքներ (B1 մակարդակ), որը բավարար հիմք է առանց իմացության հավելյալ ստուգումների միջին մասնագիտական, առանձին դեպքերում նաև բարձրագույն կրթություն ստանալ Գերմանիայում:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը ծրագրի մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով ուսանողներին՝ նշել է, որ Հայաստանը  լինելով փոքր երկիր, որն ունի հին և արժանավոր պատմություն՝ հրաշալի հասկանում է, որ կրթությունն այն գործիքն է, որով որոշվում է մեր ներկան և ապագան. «Մեր երկրի և յուրաքանչյուր քաղաքացու ապագան պետք է կառուցենք կրթության միջոցով: Մենք ապրում ենք գիտելիքահեն աշխարհում, որտեղ կրթության վրա հիմնված ապագան այլընտրանք չունի: Կրթությունը միայն կոնկրետ առարկաների ուսուցումը չէ, կրթությունը նաև այլ մշակույթների և պատմու թյունների նկատմամբ բաց և այլ մշակույթների համար հասանելի լինելն է: Այս իմաստով օտար լեզուների որակյալ կրթությունը կարևոր խնդիր է: ՀՀ-ում այժմ մշակվել է օտար լեզուների ուսուցման հայեցակարգ, որն առաջիկայում կդրվի հանրային քննարկման: Նպատակը օտար լեզուների ուսուցման զարգացումն է, որը կնպաստի մեր երկիրն ավելի բաց և հասանելի դարձնել նորարարությունների, տարբեր քաղաքակրթությունների և հասարակությունների համար: Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ անկախության շրջանում մենք անցել ենք արդյունավետ ճանապարհ և ունենք համատեղ գործունեությա ն նվաճումներ»,- նշել է Դ. Սահակյանը՝ ընդգծելով, որ Գերմանիայի կառավարությունը մեծ ներդրում ունի անկախ Հայաստանի կրթական համակարգում:

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները տեղեկացրել է, որ իրենց երկրամասի համագործակցությունը Հայաստանի հետ սկսվել է դեռ 2005 թվականից. «Մենք քաղաքական համընդհանուր աջակցություն ենք հայտնում Հայաստանի դպրոցներում և ՄԿՈՒ հաստատություններում գերմաներենի զարգացմանը և ուսումնական հաստատությունների միջև հորիզոնական կապերի ամրապնդմանը»,- նշել է Մ. Թուլները՝ հավելելով, որն ինքը տպավորված է հայ ուսանողների  ներկայացրած արդյունքներով:

Ուսանողները բարձրաստիճան հյուրերին դիմավորել են առանձնակի հանդիսավորությամբ՝ բակում ցուցադրվել են Սուրբ Հարության տոնի հետ կապված հայկական ազգային ավանդույթները, իսկ այնուհետև դահլիճում գերմաներեն-հայերեն լեզուներով բեմականացում է ներկայացվել:

Հյուրերը նեկա են եղել նաև «Նոյան Տապան» առցանց նախագծի շնորհանդեսին, որի ընթացքում քոլեջի ուսանողները տեսակապով Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի սովորողներին ներկայացրել են Հայաստանի պատմամշակութային կոթողները՝ 3D մոդելավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում