Monday, 13 07 2026
Մեկ շաբաթում ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 750 դեպք, որից 272-ը՝ արտակարգ
Ալիևը վերահաստատել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն աջակցելու դիրքորոշումը
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին

Այն, ինչ անհնար էր երեկ և հնարավոր է վաղը, և որը սպասում է առջևում

Վերջին տարիներին, ապրիլի 24-ը ուղեկցվում էր ոչ միայն և ոչ այնքան Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության, որքան նաև հայ-թուրքական ֆուտբոլային դիվանագիտության մասին քննարկումներով: Հիշենք, որ 2009թ․հենց ապրիլի 24-ի նախաշեմին էր, որ տեղի ունեցավ այդ դիվաագիտության այսպես ասած առաջին գիշերային պոռթկումը, երբ ցեղասպանության տարելիցի շեմին հրապարակվեց հայ-թուրքական հայտարարությունը ճանապարհային քարտեզի մասին:

Հետո, օգոստոսի 31-ին՝ 2009 թվականին, ևս մեկ գիշերային բռնկում տեղի ունեցավ և հրապարակվեց արդեն բուն քարտեզը: Իսկ մինչ այդ, ապրիլի 22-ին, Հայաստանի սկսած ֆուտբոլային դիվանագիտությամբ Թուրքիան առաջին հարվածը հասցրեց հայությանը՝ ապրիլի 24-ի նախօրեին հայտարարելով ճանապարհային քարտեզի մասին և այդպիսով շեղելով համաշխարհային ուշադրությունը ցեղասպանության ճանաչման խնդրից: Դրանից հետո, 2010 թվականին, ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստանի նախագահ Սարգսյանին և Թուրքիայի վարչապետ Էրդողանին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման հրավիրեց ԱՄՆ՝ միջուկային գագաթնաժողովի առիթով հանդիպելու համար: Դա 2010 թվականի ապրիլի կեսին էր: Հանդիպումը մեծ հաշվով որևէ էական բան չփոխեց, բացի նրանից, որ հերթական անգամ հնարավորություն տվեց շեղվել ցեղասպանության ճանաչման թեմայից: Իսկ արդեն 2011 թվականի ապրիլին ընդառաջ, Սերժ Սարգսյանը հայտարարեց հայ-թուրքական արձանագրությունները սառեցնելու մասին, այն բանից հետո, երբ Թուրքիան ամիսներ շարունակ չէր վավերացնում 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ստորագրված այդ արձանագրությունները, ըստ էության ցույց տալով, որ Եվրահանձնակատար Սոլանան իզուր էր ստորագրության արարողությունից հետո քաշքշում փոքր ինչ շվարած Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այտերը:

Ընթացիկ ապրիլի 24-ը հաստատապես կանցնի առանց հայ-թուրքական զեղումների, բայց արձանագրությունները շարունակում են մնալ երկու երկրների օրակարգում, ու թեև սառեցված են, այդուհանդերձ քանի դեռ կան, պետք է ենթադրել, որ դրանք կարող են մի գեղեցիկ օր կրակել՝ ինչպես պատից կախված հրացանը Չեխովի մոտ: Իսկ եթե այդ հրացանը կրակի, հանկարծ, ապա առաջին հերթին դրանից կարող է «վիրավորվել» հայկական կողմը, որովհետև հայ-թուրքական արձանագրություններում ամենևին էլ միայն պատմաբանանների ենթահանձնաժողովի խնդիրը չէ, որ մտահոգիչ կարող է լինել հայկական պետական շահի համար:

Բանն այն է, որ արձանագրություններում նաև հստակ ամրագրվում է սահմանների փոխադարձ ճանաչման խնդիրը: Ընդ որում, այն տեսակետը, թե դիվանագիտական հարաբերությունների պրակտիկայում անխուսափելի է առանց սահմանները ճանաչելու հարաբերություն հաստատելը, փոքր ինչ չափազանցված է, որովհետև նույն այդ պրակտիկան գիտե բազմաթիվ օրինակներ, երբ պետությունները շատ լավ ու բարյացկամ հարաբերվում են միմյանց հետ, բայց չկա սահմանների փոխադարձ ճանաչում կամ կա սահմանային տարաբնույթ խնդիրներ: Սակայն, դրանից բացի, հայ-թուրքական արձանագրությունները ունեն մեկ այլ վտանգ, որի մասին առ այսօր չի խոսվում, կամ քիչ է խոսվում, ինչը սակայն բավական էական հանգամանք է:

Բանն այն է, որ թեև հստակ ժամկետ է ամրագրվում հայ-թուրքական սահմանի բացման համար, բայց սահմանային անցուդարձի կենսագործունեության տեսանկյունից ժամանակային սահմանումներ չկան: Այսինքն, կա պայմանների շուրջ քննարկումների մեկնարկային ժամկետ, բայց չկան ժամկետներ այն մասին, թե իսկ ինչքան կարող են տևել այդ քննարկումները: Օրինակ, Հայաստանն ու Թուրքիան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային խմբերում որքան կարող են քննարկել սահմանային բեռնափոխադրումների, անցուդարձի հետ կապված պայմանները: Չէ՞ որ Թուրքիան կարող է անընդհատ ձգձգել այն, միաժամանակ իր օգտին օգտագործելով գործընթացը: Ի վերջո պարզ է, որ Հայաստանի համար արդյունքն է կարևոր, իսկ Թուրքիայի համար՝ գործընթացը: Թեև, մյուս կողմից պարզ է նաև, որ Հայաստանի իշխանության համար կոնկրետ, թերևս արդյունքից ոչ պակաս կարևոր է, և հետևաբար կարող է բավարարել միայն գործընթացը, քանի որ դա միջազգային լեգիտիմության ապահովման աղբյուր է, ինչը Հայաստանի իշխանության համար հանդիսանում է այս ամբողջ պատմության գլխավոր շարժառիթներից մեկը:

Այդպիսով, ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունները Հայաստանի համար անբերանպաստ են ոչ միայն առանձին ռազմավարական քաղաքական նշանակության դրույթներով, այլ նաև կառուցվածքով և վերջնարդյունքի հստակ ժամանակացույցի սահմանմամբ, որի խախտման դեպքում պետք է ենթադրվի որևէ պատասխանատվություն: Ներկայումս փորձագետների մի մասը հոռետես է հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացման հարցում, համարելով, որ դրանք այլևս հազիվ թե վերադառնան նույն տեսքով և եթե լինի գործընթացի թարմացում, ապա կլինի նոր բովանդակությամբ որևէ փաստաթուղթ: Հնարավոր է իհարկե, բայց, քանի դեռ առկա արձանագրությունները ստորագրված են և օրակարգում, ապա միևնույն է անգամ շատ սառած լինելու պայմաններում դրանք են, որ կարող են առաջինը վերադառնալ:

Այլ կերպ ասած, խնդիրը, որ այժմ սառեցված է, վաղը կարող է դառնալ գուցե շատ ավելի հրատապ և առարկայական, քան էր երեկ, ու անկասկած Հայաստանի հասարակությանը անհրաժեշտ է այս անգամ շատ ավելի պատրաստ լինել այդ զարգացումներին և դրանք չթողնել միայն իշխանության կոնյուկտուրային շահերի հույսին, որպեսզի գալիք գործընթացում պետական շահը ոչ միայն չստանա հեռանկարային հարվածներ, այլ կարողանա հետ բերել արդեն կորցրածը և նույնիսկ աչքի ընկնել սպասարկման արդյունավետությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում