Saturday, 11 07 2026
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
Թուրքիան դիրքավորվում է Արևմուտքի ռազմավարության ծիրում․ այդ դիրքից է հարաբերվում հարևանների հետ
«Ուժեղ Հայաստանը» փողով ընտրվածի պիտակ է կրելու ճակատին
Պատերազմ առայժմ չի սպասվում. Թրամփի հայտարարությունները Թեհրանից զիջումներ կորզելու նպատակով էին
09:10
Չինաստանն արգելել է հելիումի արտահանումը
Դամասկոսում Մակրոնի այցի օրը ահաբեկչության կազմակերպիչները «գտնվում են Ռուսաստանում», Մոսկվան նրանց կարտահանձնի՞
Վրաստանում ընդդիմադիր գործիչը դատապարտվել է 13 տարվա ազատազրկման դատարանի շենքը հրկիզելու փորձի համար
08:30
Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել․ Անդալուսիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
ԱՄՆ-ի հետ հակամարտությունը երբեք չի ավարտվի Թեհրանի կապիտուլյացիայով․ Մոհամմադ Ղալիբաֆ
Ի՞նչ խախտումներ են հայտնաբերվել «Քարֆուր»-ում
Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում
Կրթությունը ռազմավարությունների ռազմավարությունն է. Ժաննա Անդրեասյանի ելույթը Փարիզում
Հայաստանում քննարկվել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
ՀՀ դեսպանն ու Կիպրոսի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարը մտքեր են փոխանակել ոլորտային համագործակցության շուրջ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Հայաստանի տարբեր բնակավայրերում զբոսաշրջային կլաստերների զարգացման համար նախատեսվում է 120 միլիոն եվրոյի ներդրում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները
23:50
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Ժաննա Անդրեասյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալի հետ
Մոսկվան այլևս չի հավատում Ուկրաինայի հարցով Արևմուտքից հնչող բանակցությունների ցանկությանը․ Լավրով
Ռազմական ոստիկանությունն ամփոփել է 2026 թվականի առաջին կիսամյակի գործունեությունը
Հաքան Ֆիդանը հայտարարել է մոտ ապագայում Ուկրաինա մեկնելու մտադրության մասին
Անցած 1 օրում բացահայտվել է 168 հանցագործություն
Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է ապօրինի ազատազրկման դատապարտված հայ գերիների բողոքների քննությունը
Ֆրանսիայի ռազմական կցորդ Առնո Էլլին ավարտում է առաքելությունը Հայաստանում
22:30
Թրամփը պնդել է, թե Իրանը խնդրել է շարունակել բանակցությունները
ՀՀ-ում Դանիայի դեսպանը Սյունիքի մարզում ԵՄ առաքելության անդամների հետ պարեկության է մասնակցել
22:10
Ղազախստանի ու ԱՄՆ-ի նախագահները հեռախոսազրույց են անցկացրել

Թե դուք ինչ գիտեք՝ պետական շահն ինչ է

Հայաստանի իշխանություններին ուղղված հասարակական դժգոհություններին ու պահանջներին ի պատասխան՝ իշխանության տարբեր դեմքեր հայտարարում են, որ Մաքսային միությանն անդամակցելու որոշումը կայացվել է՝ ելնելով Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Այսօր էլ ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանն է այս մասին հայտարարել:

Սրանք Հայաստանի իշխանություններին միանգամայն բնորոշ հայտարարություններ են: Ինչո՞ւ բնորոշ և ինչո՞ւ Հայաստանի իշխանություններին. որովհետև միայն Հայաստանի իշխանությունների մտքում և պատկերացումներում կարող են լինել նաև իշխանությունների կայացրած որոշումներ, որոնք չեն բխում Հայաստանի և հայ ժողովրդի շահերից: Որևէ երկրում իշխանությունները չեն կարող բացատրություն համարել նման արտահայտությունը՝ որոշումը բխում է ժողովրդի և պետության շահերից:

Բանն այն է, որ իշխանություն երևույթը կամ հասկացությունը իր բոլոր գործողությունները պարտավոր է անել հասարակության և պետության շահերի համար: Հենց այդ նպատակով են հասարակությունները ստեղծում պետություն, ընտրում կամ այլ մեխանիզմներով ձևավորում իշխանություններ: Իշխանություն հասկացությունը հենց ժողովրդի և պետության շահ հասկացությունների հոմանիշն է՝ ոչ մի այլ բան: Եվ հետևաբար՝ որևէ քաղաքակիրթ, զարգացած երկրում իշխանությունները որևէ հարցում մտքի ծայրով անգամ չեն անցկացնի նման արտահայտությունները դարձնել ինքնարդարացման միջոց կամ հասարակական պահանջների պատասխան:

Սակայն քանի որ Հայաստանում իշխանությունները հակառակի հոմանիշն են՝ ժողովրդի և պետության շահերի ոտնահարման, ապա նրանք կարծում են, որ հայտարարելով ժողովրդի և պետության շահերից բխող որոշումներ կայացնելու մասին՝ հարցը փակում են և հասարակությանը հանգստացնում:

Իրականում այդ ամենը բացարձակապես ամորֆ բառակապակցություններ են, և հասարակությունը պահանջում է շատ կոնկրետ ասել, թե ինչ շահերի մասին է խոսքը, ինչ շահեր էին ոտնահարվելու, եթե չկայացվեր որոշումը, ինչպես էին ոտնահարվելու, այսինքն՝ ինչ էր լինելու Հայաստանի հետ, ով էր լինելու այդ լինելիքի մեղավորը, պատասխանատուն:

Ակնհայտ է, որ այստեղ հարցերի մի երկար ու բավական լուրջ շղթա է առաջանում, որոնց պատասխանները ընդհանրապես այլ որակի խոսակցություն են բացում պետության ներկայիս վիճակի, պատասխանատուների և այլնի մասին: Այսինքն՝ բացվում են հայկական պետականության երիտասարդ պատմության բավականին հաստ շերտեր:

Բնական է, որ իշխանությունների համար հարցերի այդ շղթան մոտավորապես «քիմիական զենքի» էֆեկտ կարող է ունենալ: Եվ բնական է, որ նրանք փորձում են խուսափել այդ շղթայից՝ հայտարարելով, որ ամեն ինչ արել են ի շահ ժողովրդի և պետության:

Մի հարցնող լինի՝ դուք ի՞նչ գիտեք, թե պետության և ժողովրդի շահը որն է: Մի՞թե դուք որևէ այլ շահերի մասին պատկերացում ունեք՝ անձնականից ու կուսակցականից բացի: Եթե ձեզ համար անձնականն ու կուսակցականը նույնականացվել է պետության և ժողովրդի հետ, դա դեռ չի նշանակում, թե պետության և ժողովրդի շահերից են կայացվում ձեր որոշումները: Այդ նույնականացումից շահերի պաշտպանությունը չի սկսվում՝ ավարտվում է: Այդ նույնականացումից սկսվում է շահերի ոտնահարումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում