Monday, 13 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Վարդան Սրմաքեշ, Շվեյցարիայում Ձեր մտքով կանցնի՞ տեքստիլ գործարանի համար դպրոցի շենք սեփականաշնորհել. «Բարև Երևան»

Արթիկի քաղաքապետ, հանրապետական Մխիթար Վարագյանը Արթիկի թիվ 4 դպրոցի միավորումը այլ կրթական հաստատությանը և շենքը սփյուռքահայ ներդրողին հանձնելը դիտարկում է մարզի հնգամյա զարգացման ծրագրերի տիրույթում:

Այս երևույթը շատ վտանգավոր նախադեպ է, որովհետև սփյուռքահայ ներդրողներին հրապուրելու համար ՀՀ վարչապետն ու մարզպետերը, հաճախ շրջանցելով հայաստանցիներիս շահերը, ջանք ու եռանդ չեն խնայում, ինչպես արվում է հանքարդյունաբերության ոլորտում: Բացի իրենց դղյակներից մասնավորապես պատրաստ են վաճառել դպրոցների բոլոր այն շենքերը, որտեղ աշակերտները սակավաթիվ են ու, անունը դնելով «օպտիմալացում», վաճառում են: Արդյո՞ք այս գործընթացն իրականացնելու համար նախապես ուսումնասիրվում են բազմաթիվ հանգամանքներ, թե որ դպրոցը որին միացնեն, որ հնարավորինս ճիշտ լինի, որի տարածքային հզորությունն է թույլ տալիս, որինը՝ ոչ, որի վիճակն է ավելի բարվոք, որի աշխարհագրական դիրքն է ավելի նպատակահարմար տվյալ համայնքի համար: Ի՞նչ կինի աշխատանքը կորցրած մանկավարժների վիճակը, քանի՞ մարդ դուրս կմնա, ի՞նչ կլինի նրանց հետագա ճակատագիրը:

Քանի դեռ Հայաստանի ողջ տարածքի մասին նման ուսումնասիրություն չկա, իսկ լինելուց հետո այդ նախագծերը համայնքներում հանրային քննարկման չեն դրվում ու դրանք օրենքով սահմանված ձևով հանրաքվեով հավանության չեն արժանանում բնակիչների կողմից, անթույլատրելի է որևէ քայլ ձեռնարկելը՝ որքան էլ սփյուռքահայ գործարարին այն դուր չգա: Իրենց երկրներում նրանք հաստատ չէին կարող շրջանցել այս հարցերը:

«Տեղական ինքնակառավարման մասին օրենք»-ի 11-րդ հոդվածում ամրագրված է.

Համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը

1.Սույն օրենքի իմաստով՝ համայնքի բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը սահմանվում է որպես համայնքում իրականացվող գործընթաց, որի միջոցով բնակիչները, առանց խտրականության, տեղեկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության մասին և կարող են ուղղակի կամ անուղղակի ներգործություն ունենալ տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների վրա։

Օրենքում գրված է՝ առանց խտրականության կարող են ուղղակի ներգործություն ունենալ, այսինքն՝ համայնքին վերաբերող ցանկացած հարց պետք է ներկայացվի համայնքի բնակչությանն ու հանրաքվեի միջոցով համաձայնեցվի նրանց հետ: Վերջերս լսում էի պարոն Վաչե Տերտերյանի հետ հարցազրուց, որտեղ նա պատմում էր տեղական ինքնակառավարման հենց Շվեյցարիայի օրինակի մասին և ասում էր, որ ամեն կիրակի կանդոններում որևէ փոփոխություն անելու մասին այնտեղ կարող է մի քանի տեղական հանրաքվե անցկացվել ու մինչև բնակիչների «այո»-ն չստանան, որևէ փոփոխություն չեն կարող իրականացնել:

Հիմա գանք Արթիկի թ.4 դպրոցին, որտեղ հաստատ նման քննարկում չի եղել, ուսուցիչներն ու ծնողները կողմնակի անձանցից են լսել իրենց դպրոցի շենքը վաճառելու վերաբերյալ խոսակցությունները: Ո՛չ մարզպետը, ո՛չ քաղաքապետը, օրենքի պահանջին հակառակ, չեն լսել վերոնշյալ դպրոցների մանկավարժական անձնակազմի ու երեխաների կարծիքը, չեն ուսումնասիրել իրեն միավորող դպրոցի աշխարհագրական դիրքը, հարմարավետությունը, ֆիզիկական վիճակը, այսինքն՝ երեխաների կրթության իրավունքը ստորադասվել է սփյուռքահայ գործարարի կամայականությանը, որովհետև լրատվությամբ տարածված լուրի համաձայն, որպես նորաստեղծ տեքստիլ գործարանի շենք, Վարդան Սրմաքեշն այդ դպրոցն է հավանել այն դեպքում, երբ նրան առաջարկվել են նման արտադրության նախկին շենքեր:

Սփյուռքահայ գործարար Վարդան Սրմաքեշի մտքով էլ չէր անցնի տեքստիլ արտադրության համար Շվեյցարիայում դպրոցի շենքը հավանել ու սեփականաշնորհել, իսկ իր հայրենիքում ինչո՞ւ է ոտնահարում Արթիկում ապրող երեխաների և մանկավարժների իրավունքները:

Իհարկե լավ է, որ Վարդան Սրմաքեշը Հայաստանում շատ ներդրումներ է անում տարբեր ոլորտներում, շատ բիզնեսներ ունի, բայց մենք չգիտենք, թե որքանով են դրանք արդյունավետ աշխատում կամ երկարատև, ու օրինական հիմունքներով քանի՞ աշխատատեղ է նա ստեղծել, որքա՞ն աշխատավարձ է տվել: Արդյո՞ք այդ ներդրումների հետևանքով էկոլոգիական կամ այլ տեսակի վնասներ չեն հասցվել մեր երկրին:

Տեղյա՞կ է արդյոք Վարդան Սրմաքեշը այս տհաճ պատմությունից և արդյո՞ք ծանոթանալով դպրոցականների, ուսուցիչների ու ծնողների բողոքներին, նա շարունակելու է հավանել այդ դպրոցի շենքը, թե՞ այդ շենքի հետ կապված բողոքները հաշվի կառնի և կվերանայի իր որոշումը:

Լավ կլինի, որ վերանայի, նամանավանդ, որ կառավարության որոշումը կարծես թե դեռ չկա, հակառակ դեպքում Վարդան Սրմաքեշը կհաստատի հայաստանցիներիս մեջ ձևավորվող այն տեսակետը, որ որոշ սփյուռքահայ գործարարներ իրենց բիզնեսները հիմնում են Հայաստանում հենց այն պատճառով, որ այստեղ հիմնականում կարևորվում է բիզնեսմեն-պետական պաշտոնյա շահը, իսկ բնակիչների բերանն էլ փակում են աշխատատեղով ու չնչին աշխատավարձերով, բիզնեսմենի շահույթն էլ ձեռնտու է թե՛ իրեն, թե՛ պետական պաշտոնյային:

Ժողովրդի հերն էլ անիծած:

 

Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում