Thursday, 16 07 2026
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ
Խաղաղության, պատերազմի և ճգնաժամի սահմանները ջնջվել են. աշխարհը վերածվել է «գորշ գոտու»
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են խարդախության եղանակով հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարան
Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար
Փուչիկը պայթեց. Ռուսաստանը «գցեց» Հայաստանին

Ինչ է սպասում Հայաստանին այսօր Բիշքեկում

Այսօր Բիշքեկում տեղի են ունենալու ԵՏՄ և ՀԱՊԿ հերթական գագաթնաժողովները, որոնց մասնակցելու նպատակով Ղրղըզստան է մեկնել նաև Սերժ Սարգսյանը: Թեև գագաթնաժողովները հերթականն են, սակայն այնուհանդերձ դրանք տեղի են ունենում ոչ սովորական իրավիճակում, երբ բավական թեժ զարգացումները Սիրիայում բերել են ԱՄՆ-Ռուսաստան նոր լարվածության: Սիրիայում զինված ընդդիմության վերահսկողության տարածքներում քիմիական հարվածից հետո ԱՄՆ-ը դրա համար ուղիղ մեղադրեց Ասադին և հասցրեց ռազմական ուղիղ հարված, նաև, ըստ էության, վերջնագիր ներկայացնելով Ռուսաստանին՝ Ասադին հեռացնելու մասով: Դրան հաջորդեց Մոսկվայում ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և ՌԴ արտգործնախարար Լավրովի հանդիպումը: Չորս ժամ տևած հանդիպումից հետո Թիլերսոնը մոտ երկու ժամանոց հանդիպում ունեցավ նաև Պուտինի հետ: Դրանից հետո արվող հայտարարությունները, ըստ էության, հիմք չեն տալիս եզրակացնել, թե ինչպիսի ընթացք են ունեցել բանակցությունները, ի վերջո դրանք մեծացրե՞լ են լարումը, մոտեցրե՞լ են ռազմական էսկալացիան, թե՞ այնուհանդերձ ավելի շուտ դեպի փոխհամաձայնեցված գործողությունների կողմն են տարել իրավիճակը:

Ահա այս փուլում ԵՏՄ և ՀԱՊԿ գագաթնաժողովները ստանում են իսկապես առանձնահատուկ երանգ և ֆոն: Եվ մասնավորապես այդ մասով շատ հետաքրքրական և հիշարժան է մի հանգամանք՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը, որը մի քանի անգամ հետաձգվել է արդեն մեկ տարվա ընթացքում և վերջին անգամ էլ հետաձգվեց նախորդ տարի դեկտեմբերին՝ Սանկտ Պետերբուրգում: Սա, իհարկե, Արևմուտք-Ռուսաստան դիմակայության նոր ֆոնին չնչին հարց է նրանց համար, սակայն միջազգային լարվածության կամ անորոշության նոր ալիքի ֆոնին ոչ հերթապահ հարց է Հայաստանի համար: Կապված թե՛ այդ դիմակայության ղարաբաղյան հարցի վրա հնարավոր ազդեցության հետ, և թե՛ այն հանգամանքի հետ, որ նման դիմակայության կամ լարվածության ֆոնին ՀԱՊԿ-ը դառնում է կամ կարող է դիտարկվել Մոսկվայում որպես Արևմուտքի դեմ գործիք:

Այս հակասական իրավիճակում էլ ուշագրավ է, թե ինչ ճակատագիր կունենա հարցն այս անգամ և արդյո՞ք ՀԱՊԿ-ը հերթական անգամ կհետաձգի Հայաստանի թեկնածուին գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու հարցը: Պաշտոնական Երևանը հայտարարել է ՝ փոխարտգործնախարարի մակարդակով, դեռևս նախորդ տարեվերջին, որ այդ խնդրում չկա ՀԱՊԿ կոնսենսուս: Լա՞վ է դա Հայաստանի համար, թե՞ վատ: Այս հարցը չունի միանշանակ պատասխան: Սակայն ընդհանուր առմամբ, լարված միջազգային իրավիճակում Հայաստանի համար, երևի թե, գոնե իրավիճակային, կարճաժամկետ իմաստով մեղմ ասած այդքան էլ նպատակահարմար չէ նման հրապարակային պատասխանատվության բեռ վերցնելը, հատկապես, երբ նկատելի չէ, թե բացի պատասխանատվությունից այդ բեռը Հայաստանին ինչ է տալու հնարավորության մասով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում