Խաղաղ պայմաններում զոհված հինգ զինվորների մահվան գործերը տարիներ շարունակ չեն բացահայտվել։ Զինծառայողների ծնողներն այսօր հերթական ակցիա են իրականացնում ՀՀ Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով բացահայտել իրենց զավակների մահվան դեպքերը և պատժել մեղավորներին:
«Քրեական գործերը հարուցվել են որպես ինքնասպանություն, հետագայում կարճելու կամ կասեցնելու նպատակով։ Իրական հանցագործները մնացել են անպատիժ,- նշում են ծնողները: – Գնում ենք դատախազի մոտ, վարչապետը չի ընդունում, գնում ենք պաշտպանության նախարարի մոտ:
Վիգեն Սարգսյանն ասում է, որ իրավասու չէ: Նրան հարց ես տալիս սպանությունների մասին, ասում է՝ իրավասու չէ, բա ինչո՞ւ է նստել պաշտպանության նախարար: Իսկ որ հարցնում ես՝ միգուցե դուք չեք ծառայել բանակում, նեղանում է և ասում, որ պիտի ներողություն խնդրեք: Ինքը պետք է ներողություն խնդրի: Ինչո՞վ պիտի օգնի, որ օգնող լիներ մարդկանց գրպաններից 1000-ական դրամները չէր վերցնի»,- նշեց Խաղաղ պայմաններում զոհված զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը՝ Իրինա Ղազարյանը:
«Նոր գլխավոր դատախազին հարցնում ենք՝ ինչպե՞ս եք տեսնում այս քրեկան գործի ելքը, պատասխանում է՝ չեմ տեսնում:Ոչ մի զինվորի գործ չի բացահայտվում, հանցագործները չեն պատժվում»,- դժգոհեցին սևազգեստ մայրերը:
Մանրամասները՝ տեսանյութում:







































