Wednesday, 15 07 2026
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել
Ինչ անել, եթե գործատուն հրաժարվում է վճարել աշխատավարձը. արդարադատության նախարարության պարզաբանումը
14:30
Ֆոն դեր Լայենը և ԵՄ մի շարք երկրների ղեկավարներ ժամանել են Կիև
Մայրաքաղաքում և մարզերում շարունակվում են նոր դպրոցների կառուցման ու նորոգման ծրագրերը
14:10
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ անօդաչուի հարձակման է ենթարկվել Ադրբեջանի քաղաքացիներով նավ
ՄԻՊ-ի և Նիդերլանդների դեսպանության համագործակցությամբ Զարթոնքում կազմակերպվել է մարդու իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառում
13:50
Կոնգոյում էբոլայով ախտահարվածների թիվը հասել է 2011-ի
Մեկնարկել է «Երիտասարդները հանուն խաղաղության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջմշակութային առաջնորդության ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը
13:30
Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարություն
Երևանի քաղաքապետարանի թեժ գիծը ժամանակավորապես չի գործում

Ինչո՞ւ Վրաստանի խորհրդարանը հիմա ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը. Stratfor

Ամերիկյան Stratfor հետախուզա-վերլուծական կենտրոնը հրապարակել է Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչմանը նվիրված մի վերլուծական հոդված.

«Մայիսի 20-ին Վրաստանի խորհրդարանը Ցարական Ռուսաստանի կողմից չերքեզների նկատմամբ իրականացրած զանգվածային սպանություններն ու բռնագաղթը միաձայն ճանաչեց որպես ցեղասպանություն: Դրանով Վրաստանը համարձակ քայլ կատարեց` դառնալով աշխարհի առաջին երկիրը, ով նման քայլի է գնում մոտ 150 տարի առաջ տեղի ունեցած դեպքերի առումով:
Վրաստանին այդպիսի քայլի գնալու համար դրդել են բազմաթիվ խնդիրներ` սկսած տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության ընդլայնման հետ կապված մտահոգությունից, վերջացրած Մոսկվայի կողմից Աբխազիայի անջատողական ռեժիմի նկատմամբ շարունակ աջակցությամբ:

Չերքեզները, որոնք իրենց լեզվով կոչվում են ադըղներ, հանդիսանում են ռուսական հյուսիսկովկասյան անհանգիստ տարածաշրջանում բնակվող էթնիկ փոքրամասնություններից մեկը: Չերքեզական ենթադրյալ ցեղասպանությունն իրականացվել է 1860-ական թվականներին, երբ պատերազմում սպանվեցին հարյուր հազարավոր մարդիկ: Չերքեզների մեծ մասը ստիպված հայտնվեց Օսմանյան կայսրությունում (ժամանակակից Թուրքիա), ուր ներկայումս բնակվում է մոտ 2 միլիոն չերքեզ: Միևնույն ժամանակ ներկայումս Հյուսիսային Կովկասում բնակվում է մոտ 800,000 չերքեզ:

Վրաստանը վաղուց էր սպառնում ճանաչել չերքեզների ցեղասպանությունը` այն դիտարկելով որպես Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու քաղաքական լծակ: Դա առավել ընդգծվեց 2008 թվականի ռուս-վրացական պատերազմից և 2010 թվականին Սոչիին 2014 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերի անցկացման իրավունքի շնորհումից հետո:

Նախկինում Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության պաշտոնապես ճանաչման խոչընդոտներից մեկն այն էր, որ այդ դեպքում Վրաստանից նմանատիպ ակնկալիքներ կունենան կովկասյան մյուս էթնիկ փոքրամասնությունները: Այդ մտավախությունն անհիմն չէր. չերքեզների ցեղասպանության ճանաչումից հետո Չեչնիան ու Դաղստանն արդեն սկսել են հասնել նրան, որ Վրաստանը համանման դիրքորոշում զբաղեցնի նաև իրենց նկատմամբ:

Սակայն տարածաշրջանում համեմատաբար խաղաղասեր չերքեզներին աջակցելը մեկ բան է, իսկ վերջին 20 տարիների ընթացքում Ռուսաստանի դեմ կոշտ պատերազմ մղած չեչեններին ու դաղստանցիներին աջակցելը մեկ այլ բան: Բացի այդ, Վրաստանի հետ հարաբերությունների պատմական անցյալը նույնպես չի խոսում նրանց օգտին:

Այնուամենայնիվ, Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ընդունումը ռիսկային նախադեպ է ստեղծում կովկասյան պետությունների (օրինակ` Հայաստանի) ցեղասպանությունների մասին քննարկում ծավալելու համար:

Գնալով Կրեմլին սկսել է առավել շատ անհանգստացնել չերքեզական գործոնը: 2014 թվականին Սոչիում կայանալիք Ձմեռային օլիմպիական խաղերի աջակցության համար նախատեսված զբոսաշրջային ենթակառույցների շինարարության մեծ մասն իրականացվում է չերքեզական տարածքում:

Այդ ենթակառույցների շինարարության հանդեպ խափանարար գործողությունների իրականացումը (ինչպիսին որ ոչ վաղ անցյալում դահուկորդների համար նախատեսված ճոպանուղու ճոպանների կտրումն էր), այդ աշխատանքներին ներգրավելուց խուսափելը, շինանյութերի գողությունը և ռուս աշխատավորների նկատմամբ սպառնալիքները կարող են չափազանց բարդացնել մինչև խաղերի սկսումը շինարարաական աշխատանքներն ավարտին հասցնելու ռուսական առաջադրանքը:

Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանությունը վստահություն կներշնչի այդ ենթադրյալ նենգադուլավորներին, հատկապես եթե վրացական կողմը սկսի ֆինանսապես աջակցել նրանց:

Շատ կարևոր է Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչման ժամանակային գործոնը: Վրաստանի այդ քայլը Ռուսաստանին կհիշեցնի վաղուց թաղված խնդրի մասին: Բացի այդ, Վրաստանն այդ քայլին գնաց Օլիմպիական խաղերի նախաշեմին: Վրաստանը գնալով առավել շատ է մտահոգվում Աբխազիայի հզորացումից, որը վերածվում է այն սուբյեկտներից մեկի, որն առավել շատ օգուտներ է քաղում օլիմպիական ջանքերից:

Չերքեզական տարածքի նման, Աբխազիան հանդիսանում է ենթակառույցների sստեղծման ևս մեկ հիմնական ուղղություն: Այստեղ պլանավորված է հյուրանոցների, երկաթուղագծերի ու առևտրային կենտրոնների կառուցումը: Օլիմպիական խաղերի նախապատրաստման ակտիվ փուլից սկսած` Աբխազիայի տնտեսությունը գործնականում աճել է կրկնակի անգամ:

Աբխազներն ու չերքեզները վաղուց սերտ հարաբերությունների մեջ են գտնվում միմյանց հետ: 1992-1993 և 2008 թվականներին նրանք կողք-կողքի մարտնչել են վրացիների դեմ: Վրաստանի կողմից չերքեզների ցեղասպանության ճանաչումը կարող է սեպ խրել նրանց մեջ: Աբխազիան հայտնվում է անհարմար վիճակում, քանի որ նա մի կողմից պետք է փորձի պահպանել Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունները, իսկ մյուս կողմից` չերքեզների հետ համերաշխությունը:

Վրաստանի տրամադրության տակ շատ միջոցներ չկան Ռուսաստանին կամ Մոսկվայի կողմից Աբխազիային ցուցաբերվող աջակցությանը պատասխան հարվածներ հասցնելու համար: Վրաստանի համար չափազանց կարևոր են համարվում ռուսական փոքրամասնությունների շրջանում լարվածություն սադրելու մարտավարությունը և տվյալ կոնկրետ հարվածը հասցնելու ժամանակային գործոնը: Դա կարող է ոտքի հանել կովկասյան մյուս փոքրամասնություններին, որոնք նույնպես կուտակված հարցեր ունեն իրենց ենթադրյալ ցեղասպանության հետ կապված»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում