Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՆԱՏՕ-ի անդամների արձագանքը սիրիական ավիաբազային ուղղված ԱՄՆ հարվածին համեմատել է չինական արձանիկների վարքի հետ։
«Ինչպես են արձագանքե՞լ ՆԱՏՕ-ի դաշնակիցները։ Բոլորը գլխով են անում, ինչպես չինական արձանիկներ՝ չվերլուծելով տեղի ունեցող ոչ մի բան»,-ասել է Պուտինը «Միր» հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ սիրիական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման ապացույցներ չկան։ «Իսկ միջազգային իրավունքի խախտումներ կան։ Դա ակնհայտ փաստ է։ Առանց ՄԱԿ ԱԽ արտոնման հարված է հասցվում ինքնիշխան երկրի»,-ասել է Պուտինը։







































