Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլլերսոնի հետ: Այս մասին հայտնում է թուրքական Haberler-ը:
Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի և Սիրիայում տիրող իրավիճակի հետ կապված մի շարք հարցեր: Խոսակցության ժամանակ հատկապես անդրադարձ է կատարվել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետագա գործունեությանը և Սիրիայում ընտրությունների վերաբերյալ հարցերին:






































