Thursday, 23 07 2026
00:00
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ոսկե մեդալակիր
23:50
Բոմելը կգլխավորի Բելգիայի հավաքականը
23:10
Եզրափակիչ հանդիպումն ԱՄՆ-ում դիտել է շուրջ 63 մլն մարդ
22:30
Ռաուլ Ասենսիոն կարող է ամռանը հեռանալ «Ռեալից»
Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
17:10
«Քրիսթալ Փելասը» Լակրուայի տրանսֆերի համար պահանջում է նվազագույնը 60 մլն ֆունտ
15:30
Զինեդին Զիդանն առաջիկա 4 տարիներին կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
23:50
ՖԻՖԱ-ն ուսումնասիրում է Արգենտինայի հավաքականի վարքագիծը ԱԱ-2026-ի եզրափակիչից հետո
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
14:50
Կիլիան Մբապեն աշխարհի առաջնությունների պատմության, ինչպես նաև Մունդիալ-2026-ի լավագույն ռմբարկուն է
10:30
Բերսեն ՖԻՖԱ-ին կոչ է արել վերանայել համագործակցության շրջանակները
07:50
Ռոդրին «Մունդիալ»-ի լավագույն ֆուտբոլիստն է
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան 16 տարի անց կրկին աշխարհի չեմպիոն է
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
09:10
Զինեդին Զիդանը համաձայնեցրել է պայմանագրի բոլոր կետերը և շուտով կգլխավորի Ֆրանսիայի ազգային հավաքականը
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
13:30
Օլիսեն չի թաքցնում «Ռեալ» տեղափոխվելու իր ցանկությունը. L’Equipe
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
22:09
«Ալաշկերտ»-ը հաղթահարեց «Ելիմայ»-ի արգելքը և Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր նվաճեց

Մոուրինյոն լռում է. Մխիթարյանի գոլը կգրվի պատմության էջերում

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրում «Սանդերլենդի» նկատմամբ տարած հաղթանակից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն իր խաղացողներից առանձնացրել է միայն Զլատան Իբրահիմովիչին: «Մեզ անհրաժեշտ են Իբրահիմովիչի պես ֆուտբոլիստներ, ովքեր կարող են վճռել հանդիպման ելքը: Երբ Զլատանը խփեց գոլը, հասկացանք, որ խաղը մերն է»,- նշել է Մոուրինյոն:

Նա չի ցանկացել խոսել Անդեր Էրերայի և Մխիթարյանի գործողությունների մասին: Այս երկու ֆուտբոլիստները գերազանց խաղ անցկացրին և նպաստեցին «Յունայթեդի» հաղթանակին: Թե ինչով է պայմանավորված Մոուրինյոյի նման պահվածքը՝ դժվար է ասել: Պորտուգալացի մասնագետի խոսքով՝ այս հաղթանակն իր թիմին ուղղակի անհրաժեշտ էր, քանզի «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլն» այս տուրում հաղթանակ էին տարել. «Փայլուն արդյունք, գեղեցիկ խաղ: Մրցակիցը ճնշված էր: Զգացվում էր, որ նրանք հոգեբանական առումով լավ վիճակում չեն: Պրեմիեր լիգայում մնալու համար հարկավոր է թոթափել լարվածությունն ու համախմբվել»:

«Յունայթեդի» երկրպագուների քվեարկության արդյունքով այս հանդիպման լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Իբրահիմովիչը: Բնական է, նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: Անժխտելի է, սակայն, որ հաղթանակի կայացման գործում մեծ ներդրում ունեցավ Հենրիխ Մխիթարյանը: Բացի խփած գոլից՝ նա կատարեց մեծ ծավալի աշխատանք՝ լինելով թիմի շարժիչի դերում: Հանդիպման ընթացքում նրան տեսաք թե՛ պաշտպանության եզրերում, թե՛ կիսապաշտպանության բոլոր օղակներում և թե՛ հարձակման կրակագծում:

Ի դեպ, Մխիթարյանի խփած գնդակը, ամենայն հավանականությամբ, կարձանագրվի Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության էջերում: Մասնավորապես, մեր ֆուտբոլիստը «Սանդերլենդի» դարպասը գրավեց երկրորդ կեսի 45-րդ վայրկյանին: Սա Անգլիայի Պրեմիեր լիգայի 2016/2017 թվականների մրցաշրջանում երկրորդ խաղակեսերում խփված ամենաարագ գոլն է: Գոլ, որը նաև իր դինամիկայով և կատարողական բարձր վարպետությամբ գրավեց երկրպագուների ուշադրությունը: Հերթական անգամ Մխիթարյանը մրցակցի դարպասը գրավեց բիլիարդային կրակոցով: Այս գոլը կարելի է նմանեցնել աշխարհի առաջնության ընտրական փուլում Մխիթարյանի՝ Ղազախստանի հավաքականի դարպասը խփած գնդակին: Երկու դեպքերում էլ մեր հավաքականի ավագը իր վրա վերցնելով խաղը՝ առաջ շարժվեց և գնդակը դարպասի աջ անկյունն ուղարկեց պաշտպանի ոտքերի արանքով:

Անգլիայի Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի «Էվերթոնի» հետ հանդիպման համեմատ Մոուրինյոն կատարել էր մի քանի փոփոխություն, որոնցից գլխավորը Մխիթարյանին Ռեշֆորդի փոխարեն հիմնական կազմում ընդգրկելն էր: Կարծում ենք՝ տարբերությունն ակնհայտ էր: Հիշեցնենք, որ «Էվերթոնի» հետ խաղում Մոուրինոյն Մխիթարյանին հիմնական կազմից դուրս էր թողել, ինչը բացատրել էր հայ ֆուտբոլիստի՝ 30-րդ տուրում «Վեսթ Բրոմվիչի» դեմ թույլ խաղով: Նման կտրուկ և ոչ ադեկվատ քայլը թողեց իր հետևանքը: Ռեշֆորդը չափազանց թույլ խաղ ցուցադրեց, իսկ «Յունայթեդը» պարտությունից խուսափեց 94-րդ րոպեին Իբրահիմովիչի խփած 11 մետրանոց հարվածի շնորհիվ:

Առաջիկա 10 օրերին «Մանչեսթեր Յունայթեդի» խաղային գրաֆիկը բավական խիտ է, իսկ մրցավեճերը՝ սկզբունքային: Ապրիլի 13-ին Եվրոպայի լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի առաջին խաղում «Յունայթեդը» մրցակցի հարկի տակ կմրցի «Անդերլեխտի» հետ: Ապրիլի 16-ին Մոուրինյոյի թիմը Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ կմրցի Լոնդոնի «Չելսիի» հետ: Ապրիլի 20-ին էլ տեղի կունենա «Անդերլեխտի» հետ պատասխան հանդիպումը: Նշենք, որ «Յունայթեդի» համար ընթացիկ մրցաշրջանում գերնպատակը Եվրոպայի լիգայի գավաթը նվաճելն է:

Բացի տիտղոսից՝ Եվրոպայի լիգայի խաղարկության հաղթողը հնարավորություն կստանա 2017/2018 թվականների մրցաշրջանում հանդես գալու Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: Պրեմիեր լիգայում «Յունայթեդն» այս պահին 57 միավորով 5-րդն է: 4-րդ հորիզոնականում գտնվող «Մանչեսթեր Սիթին» ունի 61 միավոր, սակայն մեկ հանդիպում ավելի շատ է անցկացրել: Անգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնների լիգայի խաղարկության ուղեգիր է տրվում առաջին չորս հորիզոնականները զբաղեցրած թիմերին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում