Sunday, 12 07 2026
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել

Եթե չկա ներքին լայն դիմադրություն

Միջազգային հանրությունը խորհրդարանի ընտրության գործընթացում միարժեքորեն սատարում էր Սերժ Սարգսյանին: Ընդ որում` դա անում էր թե՛ խորհրդարանի ընտրությունից առաջ, թե՛ հետո:

Ասել, թե այդ հանրությունը միամիտ է և չի հասկանում, որ իրականում Սարգսյանն ու ՀՀԿ-ն ազատ և արդար ընտրությամբ ընտրվելու շանս չունեն` կլինի թերևս մոլորություն: Արևմուտքը, թերևս, լավ էլ պատկերացնում է թե՛ Հայաստանի ներքին իրողությունները, թե՛ ընտրակեղծարար տեխնոլոգիաների նրբությունները, թե՛ ամեն ինչ, որ կոչվում է ընտրություն Հայաստանում:

Արևմուտքը, թերևս, ամենից լավ գիտի ընտրակեղծարարության տեխնոլոգիաները, որոնք կիրառվել են Հայաստանում ՀՀԿ բացարձակ վերարտադրության համար: Այդ դեպքում ինչո՞ւ է ճանաչում ընտրության այդ արդյունքը, ինչո՞ւ չի հայտարարում, որ ընտրությունը կեղծվել է: Չէ՞ որ այն կեղծվել է, չէ՞ որ ՀՀԿ-ն այս երկրում չի կարող ունենալ այնքան ձայն, որքան վերագրում է իրեն, քանի որ հայ ժողովուրդը գուցե ունի բազմաթիվ արատներ, բայց մտավոր արատը, կարծես թե, խորթ է ժողովրդին:

Պատճառներն, ըստ երևույթին, տարբեր են: Այսինքն` կարող են լինել տարբեր պատճառներ: Օրինակ` միգուցե Արևմուտքը Հայաստանը և ներկայիս հայ հասարակությունը դիտարկում է որպես հետամնաց մի երկիր, որտեղ եթե ընտրությունները ծեծ ու ջարդով, լցոնումներով չեն անցնում, դա արդեն իսկ էական առաջընթաց է, և պետք է, այսպես ասած, նպաստել այդ առաջընթացի ինստիտուցիոնալացմանը: Մյուս պատճառը կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը ինչ-ինչ պայմաններ է դրել Հայաստանի իշխանության առաջ և իշխանությանը պարտավորեցրել, որ եթե դրանք ընդունվեն, ապա ընտրությանը կլինի սատարում:

Բանն այն է, որ Հայաստանի ընդդիմությունն արդեն մի քանի տարի շարունակ կիրառում է այդ հնարքը` հայտարարելով, թե ինքը չունի միջազգային հանրության աջակցությունը, և Հայաստանի վարչակարգը Արևմուտքի մոտ խստագույն գնահատականի և պահանջների չի արժանանում այն պատճառով, որ Արևմուտքը այդ լոյալության դիմաց զիջումներ է ակնկալում Ղարաբաղի հարցում: Այդպես արդեն մոտ 15 տարի, և թերևս կարելի է ասել, որ հանրության համար ընդդիմության այդ բացատրությունները հնացած են և չունեն ազդեցություն հանրային գիտակցության ու պատկերացումների վրա, եթե անգամ դրանք մոտ են իրականությանը կամ ամբողջապես իրական են:

Արևմուտքի վերաբերմունքի մասով հնարավոր պատճառներից մեկն էլ, թերևս, կարող է լինել այն, որ միջազգային հանրությունը պատկերացնելով Հայաստանում հաստատված քրեաօլիգարխիկ համակարգի բնույթը` միևնույն ժամանակ նաև համարում է, որ այդ համակարգը միանգամից քանդելու տարբերակն իրատեսական չէ և պետք է գնալ քայլ առ քայլ: Մյուս տարբերակը գուցե հեղափոխությունն է, ինչը, սակայն, Հայաստանի պարագայում կարող է չդիտվել խրախուսելի` նկատի ունենալով թե՛ համակարգային, թե՛ նաև մի քանի արտաքին գործոններ երկրի ներսում և դրսում: Այսինքն` հեղափոխություն Հայաստանում չեն խրախուսում, իսկ համակարգը քանդելու այլ տարբերակ էլ չեն տեսնում` համարելով, որ չկա դրա համար անհրաժեշտ հզոր ընդդիմադիր հասարակական-քաղաքական ալիք: Այդ իսկ պատճառով Արևմուտքը գերադասում է աշխատել Հայաստանի իշխանության հետ քայլ առ քայլ սկզբունքով` փորձելով համակարգի ապամոնտաժմանը հասնել թել առ թել տարբերակով:

Միարժեք ասել, թե այս իրողություններից հատկապես ո՞րն է Արևմուտքի լոյալ վերաբերմունքի հիմնական պատճառը` թերևս դժվար է: Գուցե ամեն մի պատճառ ունի որոշակի ազդեցություն, գուցե դրանցից մեկն է բացառապես պատճառը այդ վերաբերմունքի: Միգուցե կան նաև այլ պատճառներ, որոնք ստվերային տիրույթում են: Չի բացառվում, օրինակ, որ միջազգային հանրությունը ՀՀԿ-ին տվել է բացարձակ մեծամասնություն ունենալու իրավունք՝ տեսնելով, որ չկա արդյունավետ մրցակից, որպեսզի հետո արդեն ՀՀԿ-ին ներկայացնի այդ մեծամասնությունից բխող խիստ պահանջներ բուն գործունեության առումով: Սակայն այստեղ էական է մեկ այլ հանգամանք: Իսկ ինչո՞ւ ենք մենք սպասում Արևմուտքից: Ի՞նչ է սպասում Արևմուտքից Հայաստանի ընդդիմությունը: Ենթադրենք, որ Արևմուտքը միարժեք մերժում է ընտրությունը ճանաչել և հայտարարում է, որ այն կեղծված է, իսկ իշխանությունն էլ լեգիտիմ չէ: Ի՞նչ է լինում դրանից հետո: Ի՞նչ է սպասում, օրինակ, ընդդիմությունը: Սպասում է, որ ժողովուրդը միջազգային հանրության այդ գնահատականից հետո լցվելու է փողոց և հեղափոխությո՞ւն անի: Թե՞ զանգվածաբար գալու է ընդդիմության հետընտրական հանրահավաքներին, և դրանք վերածվելու են իշխանափոխության գործիքի: Միջազգային հանրության որևէ վերաբերմունք չի կարող լինել ելակետային: Հայաստանում իրավիճակի փոփոխության համար ելակետային պետք է լինի Հայաստանի հանրության վերաբերմունքը այս կամ այն երևույթի, այս կամ այն քաղաքական ուժի հանդեպ: Եթե չկա այդ ելակետը, ապա արտաքին որևէ վերաբերմունք չի կարող արդյունավետ լինել Հայաստանի պետական և հասարակական շահի տեսանկյունից: Այլ բան է, եթե արտաքին վերաբերմունքը ընդամենը արձագանք է Հայաստանում ներքին որևէ լուրջ գործընթացի, հասարակական դիմադրության իսկապես զանգվածային շարժման, որը մոբիլիզացրել է հասարակության տարբեր շերտերին և խմբերին: Այդ դեպքում արդեն արտաքին գործընկերների վերաբերմունքը այս կամ այն երևույթի վերաբերյալ կարող է լինել նպաստավոր, չի լինի վտանգավոր, քանի որ իրավիճակի վերահսկողությունը Հայաստանի այդ մոբիլիզացված հասարակության ձեռքին է, այսինքն` հրապարակային տիրույթի վրա, հետևաբար արտաքին արձագանքը ևս կլինի այդ տիրույթում կառավարելի:

Մինչդեռ, ներկայումս Հայաստանում չկա այդ մոբիլիզացիան, չկա այդ շարժումը, հետևաբար Արևմուտքի, այսպես ասած, խստապահանջությունը բացարձակապես որևէ նշանակություն չի ունենալու Հայաստանի պետական և հասարակական շահի համար, այլ հակառակը՝ նպաստելու է Հայաստանի իշխանական համակարգի առավել ռուսաֆիկացմանը, քանի որ այդ դեպքում իշխող համակարգը իր դիրքերի հովանավորության համար է՛լ ավելի է խորամուխ լինելու Ռուսաստանի գրկում: Իսկ դրա համակարգային, արժեքային, ավանդութային ազդեցությունը Հայաստանի պետական ու հասարակական կյանքի վրա հասկանալի և հայտնի է բոլորին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում